Խատանգայի ծոց (Խատանգի ծոց, ռուս.՝ Хатангский залив), ծոց Լապտևների ծովում, հարավ֊արևելքից ողողում է Թայմիրի թերակղզու ափերը։ Երկարությունը 220 կմ է, առավելագույն լայնությունը՝ 54 կմ, խորությունը՝ մինչև 29 մ։
Ծովին է միանում Հյուսիսային և Արևելյան նեղուցներով։ Մուտքի մոտ է Մեծ Բեգիչև խոշոր կղզին։ Ծոցն է թափվում Խատանգա գետը[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».