Խառանի ճակատամարտ

Խառանի ճակատամարտ
ԹվականՔ.ա. 53 թ., հունիս
Մասն էCrassus' Parthian campaign?
ՎայրԽառան
ԱրդյունքՀռոմեական զորքը ջախջախվեց
Հակառակորդներ
ՊարթևստանՀռոմ
Հրամանատարներ
Սուրեն զորավարՄարկոս Կրասսոս
Կողմերի ուժեր
9000 հեծյալ նետաձիգ, 1000 կատաֆրակտոս, 1000 բեռնակիր ուղտ11 լեգեոն. 35-40 հազար լեգեոներ, 4000 հեծյալ, 4000 թեթև հետևազոր
Ռազմական կորուստներ
38 կատաֆրակտոս20000 սպանված, 10000 գերի
Ընդհանուր կորուստներ

Խառանի ճակատամարտ, մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու հռոմեացիների և պարթևացիների միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Պարթևական զորքը Սուրենի գլխավորությամբ ջախջախիչ պարտություն է հասցրել Կրասոսի հրամանատարությամբ հռոմեական լեգեոններին։ Հռոմեացիները կորցրել են 20 հազար մարդ սպանված և 10 հազարից ավել գերի ընկած։ Սպանվել են նաև Կրասոսն ու իր որդին։

Կացությունը ճակատամարտից առաջ

Մարկոս Կրասսոսի կիսանդրին՝ Լուվրի թանգարանում

Ք.ա. 66 թվականին Տիգրան Մեծը պայմանանգիր էր կնքել հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսի հետ, և դրանով Մեծ Հայքը դարձել էր Հռոմի բարեկամն ու դաշնակիցը։ 60թ. Հռոմը բաժանվեց եռապետության, որից հետո նվաճողական արշավանքները կատարվում էին երեք ուղղությամբ՝ հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք և արևելք։ Եռապետությունն իրենց մեջ բաժանում էին երեք ազդեցիկ այրեր՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասսոսը։ Հուլիոս Կեսարը կատարում էր հաջողված արշավանքներ դեպի Գալիա, իսկ Պոմպեոսը կարողացել էր նվաճել Իսպանիայի մեծ մասը և կատարել էր հաջողված արշավանքներ դեպի արևելք, նաև Մեծ Հայք։ Իսկ Կրասոսին հիշում էին, որպես այն մարդու, ով հաղթել էր ապստամբ գլադիատոր Սպարտակին։ 55 թվականին Տիգրան Մեծը մահացավ, իսկ գահը ժառանգեց որդիներից Արտավազդը։ Իսկ Հռոմում այդ ժամանակահատվածում վիճակն այսպիսին էր. նույն թվականին Մարկոս Կրասսոսն ընտրվեց կոնսուլ և նշանակվեց Սիրիայի կառավարիչ։ Նա երկրի ամենահարուստ մարդն էր, բայց ոչ ամենասիրվածը, ինչպես Կեսարն ու Պոմպեոսը։ Չցանկանալով դուրս գալ մրցակցությունից՝ Կրասսոսը որոշում է նույնպես արշավանք ձեռնարկել։ Նրա կալվածքները գտնվում էին այսօրվա Սիրիայի մերձափնյա տարածքներում։ Կրասսոսն իր արշավանքում ցանկանում էր գրավել Պարթևստանը, որն ընդգրկում էր տարածքներ այսօրվա Պարսկաստանից և Թուրքմենստանից, այնուհետև Հնդկաստանը և դուրս գալ դեպի Չինաստան։ Նա հավաքում է ահռելի մի զորք՝ բաղկացած 7 լեգեոնից և 4000 հեծյալներից (հեծելազորի հրամանատարն էր Կրասսոսի որդին՝ Պուբլիոսը), ընդհանուր առմամբ 43 000 զինվոր։

Տարածաշրջանի երեք խոշոր պետությունների՝ Հռոմի, նրա դաշնակից Մեծ Հայքի և Պարթևստանի միջև արտաքնապես խաղաղություն էր տիրում։ Սակայն Կրասսոսին դա չէր հետաքրքրում։ Փառամոլ ղեկավարին հուզում էր այն փաստը, որ Կեսարի ու Պոմպեոսի հաղթանակներն առավել ցնցող են։

Կրասսոսի Պարթևական արշավանքը

Պարթև հեծյալի քանդակ:

Ք.ա. 54 թվականին Կրասսոսն անցավ Եփրատն ու գրավեց մի շարք քաղաքներ Միջագետքում։ Հայոց արքայից արքա Արտավազդը կանգնեց դժվար ընտրության առջև։ Ըստ պայմանագրի նա պարտավոր էր օգնել դաշնակից Հռոմին և զորք տրամադրել, բայց միևնույն ժամանակ պետք էր չմոռանալ պարթևական վտանգի մասին։ Արտավազդն անձամբ մեկնեց Կրասսոսի մոտ և առաջարկեց, որպեսզի վերջինս իր զորքը տանի Մեծ Հայքը հարավից եզերող լեռներով։ Հայոց արքան երկու նպատակ էր հետապնդում դրանով. նախ մարտական գործողությունները կծավալվեին Հայքի բնակչությունից հեռու, և երկրորդ՝ պարթևական այրուձիու համար դժվար կլիներ մարտնչել լեռնային վայրերում։ Բացի դրանից, նա Կրասսոսին խոստանում էր ապահովել պարենով։ Սակայն Կրասսոսը որոշեց գնալ անապատային ուղղությամբ։ Այստեղ պետք է նկատել նրա սխալ մոտեցումը, քանի որ գարնանն անապատում սոսկալի շոգ էր, իսկ հռոմեական ծանր հետևակին դժվար կլիներ այդ ճանապարհն անցնել, իսկ լեռնային ճանապարհի դեպքում, նրանք կարող էին լրացուցիչ օժանդակություն ստանալ հայերից։ Ի դեպ, հունա-հռոմեական պատմիչներն Արտավազդի Բ-ին մեղադրում են նրանում, որ թույլ չտվեց հռոմեացիներին անցնել Մեծ Հայքի բերրի տարածքներով և դիտավորյալ առաջարկեց լեռնային շրջաններով անցնել, որպեսզի դժվարությունների պատճառով Կրասսոսը հրաժարվի ընդհանրապես հայկական տարածքով անցնելուց։ Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին հռոմեական զորքը գտնվում էր դեպի Պարթևստան տանող անապատային ճանապարհին։ Կրասսոսի զինվորները գերհոգնած էին, սնունդն ու ջուրը սպառվում էր։ Շուտով Կրասոսի հետախույզները նրան հայտնեցին, որ պարթևական զորքը շարժվում էր իրենց ընդառաջ։ Պարթևների հրամանատարն էր Սուրեն զորավարը։ Զորքի թվաքանակը հասնում էր 10000-ի և բոլորը հեծյալներ էին։ 9000-ը հեծյալ նետաձիգներ էին, իսկ 1000-ը կատաֆրակտոսներ` ծանր հեծելազոր, զինված երկաթյա օղակավոր զրահով, երկար նիզակներով, երկաթյա սաղավարտով, որոնց ձիերը նույնպես կրում էին երկաթյա զրահներ։ Նետաձիգները նետահարում էին շատ ճշգրիտ, իսկ ձիերն արագավազ էին։ Պարթև զինվորի համար սովորական երևույթ էր անապատում կռվելը, իսկ հռոմեացու համար դա շատ անսովոր էր։

Ճակատամարտը Խառան քաղաքի մոտ

Պարթևական բրոնզե արձանիկ՝ ենթադրաբար՝ Սուրեն զորավարը (պահվում է Իրանի ազգային թանգարանում):

Այս լուրն ապշեցրեց Կրասսոսին և նա հրամայեց իր զինվորներին կազմել քառակուսի՝ հատուկ պաշտպանական դիրք։ Հունիսյան առավոտը չբացված, լեգեոններն արդեն կազմ պատրաստ, մարտակարգով շարված սպասում էին պարթևներին։ Երբ նրանք հայտնվեցին հորիզոնին, այս համախմբված ու կանոնակարգված զանգվածը հոծ քառանկյան պես շարժվեց առաջ։ Պարթև հեծյալները ծածկված էին գորշ կտորից կարված զգեստով և նման չէին ծանր հեծելազորի, որոնք պետք է մետաղե զրահներ ունենային։ Նրանք առաջինը սկսեցին հարձակումը։ Նետաձիգները սկսեցին նետեր արձակել, այնուհետև հեծելազորը հարձակվեց հռոմեացիների շարքերի վրա, բայց լեգեոներների պաշտպանական դիրքն արդյունավետ էր, ուստի պարթևները սկսեցին նահանջել։ Դա նկատելով հռոմեացիները սկսեցին հետապնդել, սակայն որքան առաջանում էին, պարթևները նահանջում էին՝ կարծես վճռական մարտից խուսափելով։ Կրասսոսի մտքով չէր անցնում, որ դա կեղծ նահանջ է, ինչև պարթևական մարտաոճն է, և իրենք վտանգի են ենթարկվում՝ հետապնդելով պարթևներին։ Այս միջոցով հռոմեացիներին բավականին առաջ քաշելուց հետո, երբ նրանց մարտակարգերը բավականին ձնվել էին, հանկարծ պարթևական հեծելազորը ետ դարձավ ու արագ դասավորվեց։ Հեծյալները վրաներից դեն նետեցին գորշ ծածկոցները և արևի տակ ի ցույց դրվեցին շողշողուն զրահները։ Միաժամանակ սկսեցին փչել ռազմական փողերը՝ սարսափ տարածելով հակառակորդի վրա։ Հռոմեացի լեգեոներները զինված էին նիզակներով և թրերով, ունեին երկաթյա զրահներ և սաղավարտներ, որոնք իրենց հերթին պաշտպանում էին նրանց թույլ հարվածներից, և ուղղանկյունաձև վահաններ՝ լավագույն պաշտպանությունը հարվածի և նետի դեմ։ Լեգեոններից շատերն օգտագործում էին կրիա կոչվող պաշտպանական ֆունկցիան. մեջտեղի շարքերն իրենց վահանները բարձրացնում էին վեր, կողային շարքերը վահանները պահում էին կողային մասում, դիմայինը՝ դիմային մասում։ Բայց այս ամենը շատ ծանր էր, իսկ Կրասսոսի լեգեոներները հոգնած էին։ Կրասսոսը հույս ուներ, որ պարթևների նետերը կսպառվեն, բայց հանկարծ նկատեցին, որ պարթևական ջոկատների թիկունքում, բլրի տակ, նետերով բեռնավորված ուղտերի քարավան է կանգնած։ Երբ մի պահ նետերի տարափը թուլացավ, Կրասսոսի հրամանով որդին՝ Պուբլիոսն իր ջոկատով, որը հռոմեական բանակի ամենաուժեղ և վարժված հեծյալ ջոկատն էր, հակագրոհ սկսեց՝ հարձակվելով նետաձիգների վրա։ Պարթևները դարձյալ նահանջ ձևացնելով շրջափակման մեջ առան ջոկատն ու բոլորին կոտորեցին։ Հռոմեական բանակի հետագա բոլոր գործողություններն ապարդյուն եղան։

Կրասսոսի անփառունակ մահը

Գիշերը հռոմեացիները որոշում են շարժվել դեպի մոտակա փոքրիկ քաղաքը՝ Խառան։ Ճանապարհին հռոմեացիների վրա կրկին հարձակվում են պարթևները և մեծ վնաս հասցնում։ Խառանում հռոմեացիները հույս ունեին հաց և ամենակարևորը ջուր ձեռք բերել, սակայն այն փոքր քաղաք էր, որպեսզի կարողանար հազարավոր զինվորներին մատակարարեր ջրով և սնունդով։ Հաջորդ գիշեր հռոմեացիները դուրս եկան քաղաքից և կրկին հայտնվեցին նետերի տարափի տակ։ Հազարավոր զինվորներ զոհվեցին։ Պարթևների Սուրեն զորավարն առաջարկեց Կրասսոսին բանակցությունների գնալ։ Վերջինս չէր ցանկանում բանակցել, բայց իր զինվորները սպառնացին ըմբոստանալ։ Բանակցությունների ժամանակ կռիվ բռնկվեց և Կրասսոսին ու նրա հրամանատարներին սպանեցին։ Ավանդության համաձայն, Կրասսոսի գլուխը կտրելուց հետո պարթևները նրա կոկորդի մեջ հալեցրած ոսկի են լցրել, իբրև թե հագեցնելու համար ոսկու հանդեպ նրա ծարավը։ Իսկ շրջապատման մեջ ընկած լեգեոններից մեկի 20 կենդանի մնացած զինվորներին Սուրենն ազատ արձակեց, քանզի նրանք քաջաբար էին կռվել։

Կրասսոսի գլուխն Արտաշատում

Ըստ Պլուտարքոսի`Սուրենը Կրասսոսի գլուխն ուղարկել է Հայաստան՝ Արտաշատ քաղաք, որտեղ այդ ժամանակ Արտավազդ Բ-ի մոտ հյուրնկալվել էր Որոդես Բ-ն` պարթև մեծամեծերի ուղեկցությամբ։ Խնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էին, և դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում հույն հեղինակների ստեղծագործություններից հատվածներ։ Կրասոսի գլուխը բերելու պահին ներկայացվում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Դերասան Յասոն Տրալացին բեմ է դուրս գալիս Կրասոսի կտրված գլխով և արտասանում.

Լեռան բարձունքից բերում ենք / Եղնիկ`խոցված մեր / փառահեղ հարվածներից։

Տեսարանը ցնծության աղաղակներով է ընդունվում հանդիսականների կողմից։

Աղբյուրներ

Read other articles:

Species of reptile (fossil) Crocodylus affinisTemporal range: Eocene, 50.3–47.8 Ma[1] PreꞒ Ꞓ O S D C P T J K Pg N ↓ Scientific classification Domain: Eukaryota Kingdom: Animalia Phylum: Chordata Class: Reptilia Order: Crocodilia Superfamily: Crocodyloidea Species: †Crocodylus affinisMarsh, 1871 Binomial name Crocodylus affinis Synonyms †Crocodylus clavis Cope, 1883 †Brachyuranochampsa zangerli Mook, 1962 Crocodylus affinis is an extinct species of crocodyloid fr...

 

Terminal railway post offices were sorting facilities which were established by the Railway Mail Service to speed the distribution of parcel post. These offices were usually located in or near railroad stations in major cities or junction points. Terminal railway post offices operated generally from 1913-1914 into the mid-1960s, before their function was absorbed by post office sectional centers. History On January 1, 1913, the United States Post Office began handling parcel post, in addition...

 

Kasba Tadla قصبة تادلة ⵇⵚⴱⵜ ⵜⴰⴷⵍⴰ Hilfe zu Wappen Kasba Tadla (Marokko) Kasba Tadla Basisdaten Staat: Marokko Marokko Region: Béni Mellal-Khénifra Provinz: Béni Mellal Koordinaten 32° 36′ N, 6° 16′ W32.595-6.2633333333333485Koordinaten: 32° 36′ N, 6° 16′ W Einwohner: 47.343 (2014) Fläche: 19,5 km² Bevölkerungsdichte: 2.428 Einwohner je km² Höhe: 485 m Vorbauten der KasbahVorbauten der Kasbah ...

Der Titel dieses Artikels ist mehrdeutig. Weitere Bedeutungen sind unter Schwarze Schar (Begriffsklärung) aufgeführt. Der „Schwarze Herzog“ Friedrich Wilhelm von Braunschweig, Gemälde von Johann Christian Ludwig Tunica Sturm der Schwarzen Schar auf Halberstadt 1809 Obelisk zur Erinnerung an das Gefecht bei Ölper (1809) Flucht der Schwarzen nach England. Die Schwarze Schar, ursprünglich Herzoglich Braunschweigisches Korps, auch Schwarzes Korps[1] oder Schwarze Legion genannt u...

 

село Урсалівка Країна  Україна Область Київська область Район Броварський район Громада Згурівська селищна громада Облікова картка село Урсалівка  Основні дані Засноване 1712 Населення 20 Площа 0,446 км² Поштовий індекс 07631 Телефонний код +380 4570 Географічні дані Геогр

 

   سِوِيسْرَا الاِتِّحَاد السُّوَيْسْرِيّ سويسراعلم سويسرا سويسراشعار سويسرا   الشعار الوطني(باللاتينية: Unus pro omnibus, omnes pro uno)‏[1]  النشيد: الأرض والسكان إحداثيات 46°47′55″N 8°13′55″E / 46.798562°N 8.231973°E / 46.798562; 8.231973[2]  [3] أعلى قمة جبل مونتي روزا، ...

Protein-coding gene in the species Homo sapiens HTR5AIdentifiersAliasesHTR5A, 5-HT5A, 5-HT5A receptor, 5-hydroxytryptamine receptor 5AExternal IDsOMIM: 601305 MGI: 96283 HomoloGene: 22461 GeneCards: HTR5A Gene location (Human)Chr.Chromosome 7 (human)[1]Band7q36.2Start155,070,324 bp[1]End155,087,392 bp[1]Gene location (Mouse)Chr.Chromosome 5 (mouse)[2]Band5 B1|5 13.24 cMStart28,047,147 bp[2]End28,060,086 bp[2]RNA expression patternBgeeHumanM...

 

الحزب الليبرالي السوداني تاريخ التأسيس 2003  تعديل مصدري - تعديل   يفتقر محتوى هذه المقالة إلى الاستشهاد بمصادر. فضلاً، ساهم في تطوير هذه المقالة من خلال إضافة مصادر موثوق بها. أي معلومات غير موثقة يمكن التشكيك بها وإزالتها. (فبراير 2016) هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقال...

 

Motor vehicle Alpina B7OverviewManufacturerAlpinaProduction2016–2022AssemblyGermany: Dingolfing (initial assembly)Buchloe (final assembly)Body and chassisClassFull-size luxury car (F)Body style4-door (LWB) sedanLayoutFront-engine, rear-wheel-drive[1]Front-engine, four-wheel-drive (xDrive)RelatedBMW 7 Series (G11)PowertrainEngine4.4 L BMW N63M30 twin-turbocharged V8Power output447 kW (608 PS; 599 hp)Transmission8-speed ZF 8HP automaticDimensionsWheelbase...

Parque Natural Sierra Nevada del Cocuy, Chita o GuicanSierra Nevada del Cocuy, Chita o Guican National Natural ParkIUCN category II (national park)Pan de Azúcar (5120 m) in the Sierra Nevada del CocuyLocationDepartments of Arauca, Boyacá and CasanareNearest cityTame, Arauca, ColombiaCoordinates06°26′00″N 72°17′00″W / 6.43333°N 72.28333°W / 6.43333; -72.28333Area3,062 km2 (1,182 sq mi)Established1977Governing bodySINAP The Sierra N...

 

American book publisher This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article relies largely or entirely on a single source. Relevant discussion may be found on the talk page. Please help improve this article by introducing citations to additional sources.Find sources: Easton Press – news · newspapers · books · scholar · JSTOR (December 2011...

 

American magazine publisher (1898–1967) For his father, the missionary and educator, see Henry W. Luce. Henry LuceBornHenry Robinson Luce(1898-04-03)April 3, 1898Tengchow, ChinaDiedFebruary 28, 1967(1967-02-28) (aged 68)Phoenix, Arizona, U.S.Alma materYale UniversityOccupation(s)Publisher, journalistPolitical partyRepublicanSpouses Lila Ross Hotz ​ ​(m. 1923; div. 1935)​ Clare Boothe Luce ​ ​(m. 1935)R...

Ice hockey team in Three Hills, AlbertaThree Hills ThrashersCityThree Hills, AlbertaLeagueHeritage Junior B Hockey LeagueDivisionNorthHome arenaThree Hills Centennial PlaceColoursRed, white      General manager Ryan DettmerHead coach Reid FentonWebsitewww.threehillsthrashersFranchise history2000–presentThree Hills Thrashers The Three Hills Thrashers are a junior B ice hockey team based in Three Hills, Alberta, Canada. They are members of the North Division of the Heritag...

 

This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Taman Greenwood – news · newspapers · books · scholar · JSTOR (February 2016) (Learn how and when to remove this template message) Township in Selangor, MalaysiaGreenwoodTownshipTaman GreenwoodGreenwoodGreenwood in Selangor, Malay Peninsular and MalaysiaShow map of SelangorGreen...

 

For other battles in the same place, see Battle of Algiers. 2nd Bombardment of AlgiersPart of the Spanish-Algerian war (1775–1785)Algiers' harbour. Engraving from 1690.Date12 July 1784LocationAlgiers, Regency of AlgiersResult Algerian victory[1][2]Belligerents Kingdom of Spain Kingdom of Sicily Order of Malta  Kingdom of Naples Kingdom of Portugal Regency of AlgiersCommanders and leaders Antonio Barceló Jose de Mazarredo Muhammad V Ali AghaStrength 9 ships of the line ...

Kaukasus Barat LautAbkhazo–SirkasiaAbkhaz–AdygheaPontusPersebaranSiskaukasia di Eropa Timur dan Asia BaratPenggolonganbahasaSalah satu rumpun bahasa utama duniaBahasa indukProto-Kaukasus Barat LautSubcabang Abazgi Sirkasia Ubykh † Kode bahasaGlottologabkh1242Lokasi penuturan  Sirkasia   Abazgi   Ubykh (punah) Portal Bahasa L • B • PWBantuan penggunaan templat ini Rumpun bahasa Kaukasus Barat Laut,[1] juga disebut Abkhazo-Adyghea, ...

 

SMK Negeri 1 KademanganInformasiDidirikan09 September 2003JenisSekolah Menengah Kejuruan NegeriAkreditasiAKepala SekolahHadi Sucipto, M.PdJumlah kelasKelas X  : 24 Kelas Kelas XI : 24 KelasKelas XII : 21 kelasJurusan atau peminatan Agribisnis Perikanan Air Tawar Agribisnis Tanaman Pangan Dan Hortilkultura Agribisnis Ternak Unggas Teknik Kendaraan Ringan Bisnis Daring Pemasaran Teknik Komputer Jaringan Animasi Rentang kelasX , XI , XIIKurikulum2013Jumlah siswa2.40...

 

This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Chicago XXXIV: Live in '75 – news · newspapers · books · scholar · JSTOR (July 2022) (Learn how and when to remove this template message) 2011 live album by ChicagoChicago XXXIV: Live in '75Live album by ChicagoReleasedMay 24, 2011RecordedJune 24–26, ...

Restaurant in Portland, Oregon, U.S. RingSide SteakhouseDining room in 2011Restaurant informationEstablished1944[citation needed]Street address2165 West Burnside StreetCityPortlandStateOregonPostal/ZIP Code97210Country United StatesCoordinates45°31′25″N 122°41′45″W / 45.5235°N 122.6958°W / 45.5235; -122.6958Other locations14021 NE Glisan StreetPortland, Oregon 97230Websitewww.ringsidesteakhouse.com RingSide Steakhouse is a restaurant located in...

 

Typhoon First book edition (US)AuthorJoseph ConradCountryUnited KingdomLanguageEnglishGenreAdventure storyPublisherPall Mall MagazinePublication date1902Media typePrint (hardback & paperback)OCLC2312277 Typhoon is a short novel by Joseph Conrad, begun in 1899 and serialized in Pall Mall Magazine in January–March 1902. Its first book publication was in New York by Putnam in 1902; it was also published in Britain in Typhoon and Other Stories by Heinemann in 1903. Plot summary Captain...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!