Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1988 թվականին Գյումրիում, անգլիական կառավարության ֆոնդերի և անգլիացի քաղաքացիների նվիրատվությունների հաշվին, Սպիտակի երկրաշարժից հետո, որն ավերել էր Գյումրին։ Որպես շնորհակալության արտահայտություն, Հայաստանի կառավարությունը խաչքար է նվիրել անգլիական մի դպրոցին[1]։
Պատմություն
Դպրոցը կառուցվել է 1950 թվականին և կոչվել է գրող և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով։ 1988 թվականին տեղական ժամանակով ժամը 11:41-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ դպրոցի շենքը ավերվել է։ Փլատակների տակից դուրս են բերվել 44 աշակերտի և ուսուցիչների դիերը։
1990 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայից լրագրողներ ժամանեցին Գյումրի և այցելեցին դպրոց, որը գտնվում էր երկրաշարժից հետո ժամանակավոր տներում։ Հարցին, թե ինչպես կարող են օգնել, աշակերտները պատասխանել են իրենց համար նոր դպրոց կառուցելու խնդրանքով։ Այդ մասին իմացել են բրիտանական կառավարությունը, Մեծ Բրիտանիայի հայ համայնքը, Rolls-Royce ընկերությունը և այլ կազմակերպություններ։ Փետրվարի 19-ին նրանց հանգանակած միջոցներով շինության հիմքը դրվեց, իսկ արդեն նույն թվականի հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ ԹետչերըԽորհրդային Միություն իր առաջին շրջագայության ժամանակ հանդիսավոր կերպով բացեց վերականգնված դպրոցը։ Ի երախտագիտություն բրիտանական կառավարությանն ու հասարակությանը, թիվ 20 դպրոցը կոչվել է բանաստեղծ Լորդ Բայրոնի անունով։