1907-2007 թվականներին քոլեջը Լոնդոնի համալսարանի մասն էր կազմում։ Մասնաճյուղի անկախության հաստատումը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 8-ին ի պատիվ քոլեջի հիմնադրման հարյուրամյակին[8]։
Պատմություն
Լոնդոնի կայսերական քոլեջը հիմնադրվել է 1907 թվականին հանքարդյունաբերության ակադեմիայի (հիմնադրվել է 1851 թվականին), պոլիտեխնիկական ակադեմիայի (հիմնադրված 1981 թվականին) և City&Guilds քոլեջի հիման վրա (հիմնադրված 1884 թվականին)։ Քոլեջի հարյուրամյակի կապակցությամբ, այն դարձել է անկախ համալսարան։ Ըստ Լոնդոնյան «The Times» թերթի՝ քոլեջը 2008 թվականին ընդգրկված է եղել աշխարհի լավագույն 200 համալսարանների մեջ և զբաղեցրել է 6-րդ տեղը[9], իսկ 2009 թվականին՝ 5-րդ տեղը[10]։ Քոլեջը էլիտար Ռասել համալսարանների խմբի մի մասն է կազմել։
2005 թվականին Լոնդոնի կայսերական քոլեջը բացել է սեփական բիզնես-դպրոցը, որն անվանել է ճապոնական ծագմամբ ամերիկացի գործարար Հարրի Թանակիի անունով, որը 27 միլիոն ֆունտ է նվիրաբերել բիզնես-դպրոցի շենքը կառուցելու համար։ 2009 թվականին Հարրի Թանակին ֆոնդային շուկայում խարդախություն կատարելու համար ձերբակալվել է և դատապարտվել 6 տարի ժամկետով։ Նույն թվականին բիզնես-դպրոցը «Tanaka Business School»-ից վերանվանվել է «Imperial College Business School»: Բիզնես-դպրոցի շենքը պահպանել է «բարերարի» անունը և այն կոչել «Թանակիի շինություն»։
2008 թվականին, Լոնդոնի կայսերական քոլեջի բիզնես-դպրոցը զբաղեցրել է 30-րդ տեղը Եվրոպայի բիզնես-դպրոցի դասակարգման մեջ, սակայան հաջորդ տարի հասել մինչև 16-րդ տեղ։ Ներկայումս քոլեջի նախագահը ֆիզիկայի վաստակավոր պրոֆեսոր Քոնրադ Ժան Պատրիկն է։
Կազանի Դաշնային համալսարանըԼոնդոնի կայսերական քոլեջի հետ միասին իրականացրել է «Petroleum Engineering» մագիստրոսի ծրագիրը՝ աշխատելով «Ռոսնեֆտ» և «British Petroleum» ընկերությունների հետ։ Այս ծրագիրը թույլ կտա KFU ուսանողներին մեկ տարի սովորել Լոնդոնի կայսերական քոլեջում[11]։
ԶԼՄ
Ֆելիքսը (Felix) ուսանողական թերթ է։ Առաջին համարը լույս է 1949 թվականի դեկտեմբերի 9-ին[12]՝ ընդունելով քոլեջի իրադարձությունների մասին զեկույցները:Առաջին համարի շապիկի հիմնական պատկերը նկարազարդված է եղել սև և սպիտակ կատուներով[12], ամենայն հավանականությամբ դրանից են ոգեշնչվել թերթի անուն ընտրողները։ Ֆելիքս անունը «Ֆելիքս կատուն» մուլտֆիլմից հետո դարձել էր նաև կատուների անուն։
1995 թվականին համալսարանը ստեղծեց «Լրագրող» (Reporter) պաշտոնական թերթը, որը հրատարակում էր երեք շաբաթը մեկ և հիմնականոմ անդրադառնում էր աշխատակիցներին և գիտնականներին։
Հեղինակություն
Կայսերական քոլեջը «Ոսկե եռանկյունու» մի մասն է (բրիտանական առավել էլիտար համալսարանների խումբ է և ներառում է նաև Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները)։ Ավանդաբար այդ ցուցակում ներառվում են ամենահեղինակավոր և բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Համաձայն QS World University ranking (2013)-ի և Times Higher Education World University Rankings (2013)-ի վարկանիշների կայսերական համալսարանը աշխարհի լավագույն տաս համալսարաններից մեկն է[13][14]։