Լյուքսեմբուրգյան Աստվածամոր տաճարը (լյուքս.՝ Kathedral Notre-Dame vu Lëtzebuerg, ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Luxembourg, գերմ.՝ Kathedrale unserer lieben Frau von Luxemburg) Լյուքսեմբուրգի հարավային հատվածում գտնվող հռոմեական-կաթոլիկ մայր տաճարն է։ Իսկզբանե այն եղել է Հիսուսյանների տաճար՝ կառուցված 1613-1621 թվականներին ճարտարապետ Ժ. Դյու Բլոկի կողմից[2]։
Պատմություն և տաճարի նկարագրություն
Տաճարը վաղ գոթական ճարտարապետության վառ օրինակ է, սակայն այն վերածննդի ճարտարապետությունից շատ տարրեր և զարդարանքներ է պարունակում։ Տաճարը զարդարում են հարուստ խորանները, որոնք պարունակում են մավրիտանական ոճային տարրեր։ 18-րդ դարի վերջում տաճարն ստացավ Աստվածամոր հրաշագործ կերպարը՝ սգավորների մխիթարիչ, ինչն էլ համարվում է քաղաքի և ժողովրդի հովանավորը։ Ներկա ժամանակում այդ կերպարը գտնվում է տաճարի հարավային հատվածում և ուխտագնացության վայր է։ Ամեն տարի Սուրբ Զատիկից հետո հինգերորդ կիրակի օրը այստեղ տոնվում Սուրբ Լյուքսենբուրգյան Կույսի օրը[3]։
Կառուցումից հետո մոտավորապես 50 տարի շարունակ տաճարը կոչվում էր Սուրբ Մարիայի տաճար, իսկ 1870 թվականին Հռոմի Պապ Պիոս IX-ը այն օծեց որպես Աստվածամոր տաճար։
Տաճարում կան բազմաթիվ քանդակներ, Լյուքսեմբուրգի Մեծ հերոսների կրիպտե-գերեզմանններ, որի մուտքը հսկում են երկու բրոնզե առյուծներ, ինչպես նաև Բոհեմիայի թագավորի ու Լյուքեմբուրգյան կոմս Հովհաննես Կույրի դամբարանները։
1935-1939 թվականների ընթացքում տաճարը վերակառուցվեց[4]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Glaube, Liebe, Hoffnung. Feierliche Eröffnungsandacht leitet Muttergottesoktave im Mariendom ein. In: Luxemburger Wort, Tageszeitung vom 22. April 2013; Leitartikel
- ↑ Stimmen aus Maria-Laach, Band 58, Herder Verlag, Freiburg, 1900, S. 58; (Ausschnittscan)
- ↑ Nähere Informationen zur großen Kathedralorgel
Արտաքին հղումներ