Լիրանդրամական միավոր է մի շարք երկրներում։ Անվանումը իտալերեն է (lira), որը ծագում է լատիներեն libra բառից։ Libra-ն կշռի միավոր էր, որն օգտագործվում էր արծաթը կշռելու համար։ Համապատասխանում է բրիտանականֆունտ ստեռլինգին, և ֆունտի՝ կշռի միավորի նշանը (հապավումը) առ այսօր ԱՄՆ-ում նշվում է lb տառերով։
Որպես տարադրամ, լիրան համատարած է եղել զանազան եվրոպական, ասիական և աֆրիկյան երկրներում։ Այսօր միայն Թուրքիայի դրամական միավորն է կոչվում «լիրա» (թուրքական լիրա)։
Նախկինում շրջանառության մեջ են եղել «լիրա» կոչվող հետևյալ տարադրամները.