Լեսթերի համալսարան (անգլ.՝ University of Leicester), պետական հետազոտական համալսարան ԱնգլիայիԼեսթեր քաղաքում։ Հիմնական կամպուսը գտնվում է հարավում` քաղաքի կենտրոնում, Վիկտորիա այգու կողքին։ Հայտնի է գենետիկ դրոշմավորման և Ռիչարդ III թագավորի բրախոների գտնվելու վայրի հայտնաբերման գյուտերով։
Համալսարանն իրենից ներկայացնում է գլխավոր հետազոտական համալսարան և 2008 թվականին Times Higher Education ամսագրում հայտարարվեց որպես տարվա համալսարան[7]։ Լեսթերի համալսարանը համարվում է միակ համալսարանը, որը «Times Higher Education» մրցանակին է արժանացել յոթ տարի անընդմեջ։ 2016 թվականին համալսարանը զբաղեցրել է 24-րդ տեղը «The Complete University Guide» և 32-րդ տեղը «The Guardian» վարկաշային աղյուսակներում։ REF 2014 վարկանշային աղուսյակում Լեսթերի համալսարանը 126 համալսարանների մեջ սբաղեցրել է 49-րդ տեղը[8]։ 2012 թվականին Լեսթերի համալսարանը մեծբրիտանական QS World University Rankings քացվածում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[9]։
Պատմություն
Համալարանը հիմնվել է 1921 թվականին որպես Լեսթերշիրի և Ռատլենդի քոլեջ։ Համալսարանի տարածքը նվիրել է տեղական տեքստիլ արտադրող Թոմաս Ֆիլդինգ Փոնսոնը, որպեսզի ստեղծեր կենդանի հուշարձան՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին։ Այն իր արտացոլումն է ունեցել Ut Vitam Habeant համալսարանի կարգախոսի վրա՝ «որպեսզի ունենան կյանք»։ 1921 թվականին քոլեջում տեղի ունեցավ առաջին հավաքագրումը։ 1997 թվականին, երբ քոլեջը դարձավ Լեսթերի քոլեջի համալսարանը, ուսանողները քննություն հանձնեցին Լոնդոնի համալսարանի էքստերնի դիպլոմի համար։ 1957 թվականին քոլեջ ստացավ թագավորական հավատարմագիր սեփական դիպլոմներ տալու իրավունք ունեցող համալսարանի կարգավիճակի վերաբերյալ։ 1963 թվականին Լեսթերի համալսարանը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց University Challenge հեռուստախաղը։
Կառուցվածք
2009 թվականի համալսարանի դպրոցներն ու ֆակուլտետները կազմակերպվեցին ձորս քոլեջների մեջ։
Արվեստի, հումանիտար գիտությունների և իրավունքի քոլեջ
Բժշկության, կենսաբանական գիտությունների և հոգեբանության քոլեջ