Լանգոբարդների ծագման մասին պատմող աղբյուրներից մեկը անհեղինակ «Լանգոբարդների ցեղի ծագումը» շարադրանքն է, որն օգտագործել է Պավել Դիակոն իր «Լանգոբարդների պատմությունը» գործը գրելու ժամանակ։ Համաձայն լեգենդի, որը նկարագրվում է աշխատությունում, ցեղի անունը տվել է Օդինը, իսկ նրա կինը՝ Ֆրեյան, ասում էր, թե կռվից առաջ լանգոբարդների կանայք իրենց մազերը այնպես էին փաթաթում դեմքին, որ հեռվից թվա՝ նրանք մորուքներով տղամարդիկ են։ Նշվում է նաև, որ լանգոբարդները կրում էին «վինիլներ» անվանումը և ապրում էին «Սկադան»[2] կղզում։
Հնէաբանների կարծիքով լանգոբարդները սկզբից ապրել են Բարդենգայում՝ Ստորին Էլբայի ձախ ափում։ 5-րդ դարի նախաշեմին, արտագաղթելով հարավ, մուտք են գործում Նորիկ, որտեղ ընդունում են արիականություն, ինչով պաշտոնապես համարվում են Հռոմեական կայսրության մաս և դաշնակից[3]։
508 թվականին, հերուլների դեմ երկրորդ պատերազմի ժամանակ ոչնչացրեցին իրենց պետությունը՝ Մարավիան[4], իսկ 526 թվականին հեպիդների ցեղը, զբաղեցնելով Պանոնիան (Հունգարիայի արևմտյան մասը)։ 568 թվականին, Ալբոինի գլխավորությամբ, լանգոբարդները ներխուժեցին Իտալիա, նվաճեցին երկրի հյուսիսային մասը (ներկայիս Լոմբարդիա), որտեղ և հիմնեցին Լանգոբարդյան թագավորությունը՝ Պավիա մայրաքաղաքով։
Լանգոբարդան օրենսգիրքը («Էդիկտ») թարգմանվում է լատիներեն (առաջին անգամ ընդունվում է 644 թվականին, հետագայում վերանայվել է)։ Արքա Աուտարի (584-590 թվականներ) արքայատոհմի վերացումից հետո բավարական կայսր Լիուտպրանդայի (713-744 թվականներ) դստեր՝ Թեոդելինդայի ժամանակ հզորացավ լանգոբարդների իշխանությունը։ Սակայն, Հռոմի պապը կարողացավ Իտալիայում կանգնեցնել լանգոբարդներին և հաջողությամբ խանգարեց նրանց՝ ֆրանկների օգնությամբ, որոնք ցանկանում էին միանալ պետությանը։
Այստուլֆը (740-756 թվականներ) չկարողացավ գրավել Հռոմը, քանի որ խառնվեց ֆրանկական արքա Պիպին Կարճահասակը (754-755 թվականներ)։ Նրա որդեգիրը Դեզիդերին (756-774 թվականներ) 774 թվականին հանձնվեց Կառլոս Մեծին՝ Պավիայի յոթամսյա պաշարումից հետո։ Լանգոբարդների պետությունը միավորվեց ֆրանկականին։ Լանգոբարդների մասին հիշատակվում են Պավել Դիակոնի պատմություններում, ինչպես նաև հիշատակվում են «Ոսկե լեգենդը» գրքում (լատին․՝ Legenda Aurea)։