Իտալական ֆոնդային բորսա (Borsa Italiana S.p. A., ISE), հիմնական իտալական բորսան է, տեղակայված է Միլանում։ Բացվել է 1808 թվականին, մտնում է Borsa Italiana Group կորպորացիայի կազմի մեջ, որի բաժնետերերի շարքում են միջազգային և խոշորագույն իտալական բանկեր։ Հիմնական ինդեքսը՝ FTSE/MIB -ն, արտացոլում է բորսայում վաճառվող խոշորագույն 40 ընկերությունների բաժնետոմսերի արժեքը։ Այդ ցուցակը պարբերաբար վերանայվում է, և նրանց ընդհանուր կապիտալիզացիան կազմում է ամբողջ բորսայի 80%-ը։ Ցերեկային առևտրի ընդհանուր ծավալի ռեկորդը բորսայում հաստատվել է 2000 թ. մարտի 17-ին՝ 8,03 մլրդ. եվրո։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Պատմություն | | |
---|
| Աշխարհագրություն | |
---|
| Քաղաքականություն | |
---|
| Տնտեսություն | |
---|
| Մշակույթ | |
---|
| |
|