- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իզեո (այլ կիրառումներ)
Իզեո (իտալ.՝ Lago d'Iseo), [ˈlaːɡo diˈzɛːo] կամ Սեբինո (իտալ.՝ Sebino), Իտալիայի Լոմբարդիա մարզի չորրորդ ամենամեծ լիճը։ Սնվում է Օլյո գետով։
Աշխարհագրական տվյալներ
Լիճը գտնվում է Կամոնիկա տարածքում՝ Բրեշիա և Բերգամո քաղաքների մոտ։ Այն գրեթե հավասարապես բաժանված է Բերգամոյի և Բրեշիայի միջև։ Լճի արտաքին մակերեսը 65 քառակուսի կիլոմետր է, ծավալը՝ 8 մլն խորանարդ մետր, առավելագույն խորությունը՝ 251 մ, առավելագույն լայնությունը` 5000 մ, առավելագույն երկարությունը՝ 25 կմ, ափերի երկարությունը` 65 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը՝ 186 մետր։
Հյուսիսային Իտալիան հայտնի է իր խիստ արդյունաբերական քաղաքներով, որոնց միջև կան մի շարք ակնառու լճեր։ Իզեո լիճն աչքի է ընկնում իր բնական գեղեցկությամբ, սաղարթախիտ կանաչ լեռներով, որոնք շրջապատում են բյուրեղյա հստակ լիճը։
Լճի շուրջ կան մի քանի միջնադարյան քաղաքներ, որոնցից ամենամեծը Իզեոն է և Սարնիկոն։ Հատկանշական է զբոսաշրջության ոլորտը։ Լեռների կողմից կառուցած ճանապարհով կարելի է շրջանցել ամբողջ լիճը։
Լճի կենտրոնում է գտնվում Մոնտե Իզոլա կոմունան, որի մուտքն ապահովվում է լաստանավերով։
Այլ տվյալներ
2016 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 3-ը Իզեո լճի վրա իրականացվել է բուլղարացի արվեստագետներ Քրիստո և Ժան Կլոդների Լողացող ճեմուղիներ նախագիծը[1]։ Բազմահազար այցելուների հոսքը որոշակի քաոսային և տրանսպորտային խցանումներ է առաջացրել տարածքում[2]։
Բնակավայրեր
Լճի ափերին են գտնվում մի քանի փոքր քաղաքներ՝
Երկու փոքր կղզիներ՝ Լորետոն և Սուրբ Պողոսը, գտնվում են մասնավոր ենթակայության ներքո։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ