Իդա Քար (իրական անունը՝ Իդա Քարամյան, ապրիլի 8, 1908(1908-04-08)[1][2][3], Տամբով, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), հայ լուսանկարիչ, հայտնի է հատկապես արվեստագետների և գրողների իր ստեղծած դիմանկարներով։
Կենսագրություն
Իդա Քարամյանը ծնվել է 1908 թ. ապրիլի 8-ին Տամբովում, Մոսկվայի շրջանում, հայ ծնողներից։
1928 թ.-ին սկսել է ուսումը Փարիզում, որտեղ նրա վրա մեծ տպավորություն են թողել ավանգարդ շարժումները։ Հետագայում Կահիրեյում, որտեղ 1933 թվականին մեկնել էր ամուսնու հետ, նա ստեղծում է իր լուսանկարչական պրակտիկան՝ «Իդաբել»-ը։
1945 թվականին տեղափոխվում է Լոնդոն իր երկրորդ ամուսնու՝ արվեստագետ և քննադատ Վիկտոր Մուսգրեյվի հետ (լոնդոնյան «Gallery One» սրահի տերը)։ Իդա Քարի մասնագիտությունն էր հայտնի նկարիչների և գրողների դիմանկարները, նա ցուցադրվել է «Քառասուն արվեստագետներ Փարիզից ու Լոնդոնից» ցուցահանդեսում 1954 թ.-ին։
Քարի հաջողության գագաթնակետն էր 1960 թվականին Ուայթչեյպել պատկերասրահում անհատական ցուցահանդեսը։
2011 թվականին Լոնդոնյան Դիմանկարների ազգային պատկերասրահը կազմակերպել է Իդա Քարի գործերին նվիրված ցուցադրություն, որը կոչվում էր Իդա Քար. Բոհեմի Լուսանկարիչ։ Իդա Քարի ամենամոտ օգնականի՝ Ջոն Քուզինսի ընտանիքն աջակցել է այս ցուցահանդեսի կայացմանը։
Մատենագիտություն
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rocco V. Kar, Ida // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2229317
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2019.
- ↑ https://www.npg.org.uk/collections/search/person/mp124439/edmond-belali
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|