Թվիդ (անգլ. River Tweed, շոտլ. Uisge Thuaidh), գետ Մեծ Բրիտանիայի հյուսիսային մասում, Անգլիա և Շոտլանդիա երկրամասերի սահմանագծին։ Թվիդը գտնվում է Անգլոշոտլանդական սահմանի վրա։ Իր մեծությամբ այն 11-րդ գետն է ամբողջ Մեծ Բրիտանիայում։ Գետից մի փոքր հեռու գտնվում է Քլայդի ակունքը։ Գետի ափին են գտնվում Գալաշիլս, Մելրոուզ, Քելսո, Քոլդստրիմ, Բերվիկ ափոն Թվիդ քաղաքները։ Գետի ափին է գտնվում Վալտեր Սքոթի Էբբոթսֆորդ դղյակը։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ