Թորգոմ Ստեփանի Չորեքչյան (հունվարի 1, 1910(1910-01-01), Սեբաստիա - հունիսի 5, 1977(1977-06-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963)։
Կենսագրություն
1922 թվականից ապրել է Սալոնիկում (Հունաստան), 1925 թվականին հայրենադարձել է։
1937 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը[1]։
Ստեղծագործական գործունեություն
Ստեղծագործել է հիմնականում դիմաքանդակի ժանրում։
Դիմաքանդակներ
- Ս․ Տիմոշենկո (գիպս, 1942, Հայաստանի ազգային պատկերասրահ)
- Վիկտոր Համբարձումյան (մարմար, 1952, ՀԱՊ)
- Մ․ Թումանյան (բրոնզ, 1952, ՀԱՊ)
- Ա․ Տերտերյան (բազալտ, 1954, Երևանի կենտրոնական գերեզմանատան պանթեոն)
- Գ․ Լևոնյան (փայտ, 1944, Գավառի դրամատիկական թատրոն)
- Ա․ Մուրադյան (բրոնզ, 1959, Հայաստանի պետ․ պատկերասրահի էջմիածնի մասնաճյուղ)
- Դանիել Վարուժան (1974, բրոնզ, Երևանի համանուն դպրոցի առջև)
1929 թվականից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.