Թաֆթս համալսարան (անգլ.՝ Tufts University), ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Սոմերիվիլ և Մեդֆորդ քաղաքներում գտնվող մասնավոր գիտահետազոտական համալսարան։ Բաղկացած է Մասաչուսեթսում գտնվող չորս համալսարանական կառույցներից և Ֆրանասիական ալպերում տասը դպրոցներից[11], ներառյալ երկու բակալավր ծրագրեր և ութ ավարտական բաժիններ[12]։ Հայտնի է ինտերնացիոնալիզմ և արտերկրի ուսումնառության ծրագրերով[13]։ Թաֆթսի դպրոցների շարքում է ԱՄՆ ամենահին միջազգային իրավունքի դպրոցը՝ Ֆլեչեր իրավագիտության և դիվանագիտության դպրոցը։
Պատմություն
Հիմնադրվել է 1852 թվականին՝ որպես Թաֆթսի տարածաշրջանային քոլեջ[14]։ Անվանվել է ի պատիվ ամերիկացի գործարար և բարերար Չարլզ Թաֆթսի, ով իր հողատարածքները նվիրաբերել էր Ուոլնաթ-հիլ բարձունքում ուսումնական հաստատություն կառուցելու համար։ Ներկայիս անվանումը համալսարանը կրում է 1954 թվականից[15]։
Համալսարանը մասնաճյուղ ունի Տալուարում, գտնվում է 11-րդ դարում կառուցված նախկին մենաստանում։ 1958 թվականին այն ձեռք են բերել Դոնալդ ՄաքՋանեթը կնոջ՝ Շառլոտի հետ։ Մինչև 1978 թվականն այն օգտագործվել է որպես ամառային ճամբար, այնուհետև տարածքը փոխանցվել է համալսարանին։ Ամռանն այստեղ կատարել են հետազոտություններ, ինչպես նաև կազմակերպվել են միջազգային համաժողովներ և գագաթնաժողովներ[16]։