Ալլահու Ակբար (արաբ․՝ ﷲ اكبر, Allāhu Akbar, աբջադիա - 289), արաբերեն արտահայտություն է, որը նշանակում է «Աստվածը մեծագույնն է»։ «Ակբարը» կաբիր (كبير) «մեծ» բառի գերադրական աստիճանն է։ «Ալլահու Ակբար» արտահայտությունը կոչվում է թաքբիր (تكبير «մեծարում»)։