Թալիում (լատին․՝ Thallium), քիմիական տարր է, որի նշանն է Tl, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 81, ատոմական զանգվածը՝ 204,37: Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 6s26p: Պատկանում է ծանր մետաղների խմբին։ Թալիումը սպիտակ-արծաթավուն, փափուկ մետաղ է։
Պատմություն
Թալիումը սպեկտրային եղանակով հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու. Քրուկսը, 1861 թվականին[7]։ Մաքուր մետաղական թալիումը հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս Կլոդոմ Օգյուստ Լամը, Քուրսկից անկախ 1862 թվականին[8]։
Անվան ծագում
Տարրը իր անվանումը ստացել է սպեկտրային կանաչ բծերի և կանաչ գույնի շնորհիվ[9]։ հին հունարեն՝ θαλλός - երիտասարդ, կանաչ ճյուղ բառից։
Բնության մեջ
Ցրված տարր է, երկրի կեղևում նրա պարունակությունը՝ 4,5•10−5 % (ըստ զանգվածի)։ Պարունակվում է երկաթի կոլչեդանում, պղնձում, երկաթում, պոտաշում։ Թալիումը ծանր մետաղ է։ Հայտնի է թալիումի յոթ միներալներ (կրուկսիտ (Cu, Tl, Ag)2Se, լորանդիտ TlAsS2, վրբաիտ Tl4Hg3Sb2As8S20, գուտչինոսնիտ (Pb, Tl)S•Ag2S•5As2S5, ավիցեննիտ Tl2O3), որոնք հազվադեպ են հանդիպում։
Թալիումի հիմնական զանգվածը կապված է սուլֆիդների և հիմնականում երկաթի դիսուլֆիդի հետ։ Երկաթի դիսուլֆիդի կազմված է մոտ 0,1-0,2 % թալիումից, հաճախ այդ թիվը հասնում է 0,5 %-ի։ Որպես խառնուրդ առկա է մանգանի և երկաթի բնական օքսիդներում[10]։
Թալիումի միջին պարունակությունը (ըստ զանգվածի).
երկրի ընդերքում՝ 4,5×10−5 %
ժայռերում՝ 10−6 %
հիմնական ժայռերում՝ 2×10−5 %
ծովի ջրում՝ 10−9 %
Իզոտոպներ
Ունի երկու կայուն իզոտոպ՝ 203T1 և 205T1, արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր է 204Tl (T1/2 = 3,5 տարի)[11], 206Tl (Т1/2 = 4,19 ր), 207Tl (Т1/2 = 4,78 ր), 208Tl (Т1/2 = 3,1 ր) և 210Tl (Т1/2 = 1,32 ր)։
Ստացում
Թալիումը ստացվում է աղերի ջրային լուծույթներիէլեկտրոլիզից և այլ եղանակներով։ Թալիումի միացությունները խիստ թունավոր են։ Մաքուր տեխնիկական թալիում այլ տարրերից մաքրում են բովման միջոցով (Ni, Zn, Cd, In, Ge, Pb, As, Se, Te)։
Հատկություններ
Թալիումը ծանր, սպիտակ-արծաթավուն, փափուկ մեաաղ է, հալման ջերմաստիճանը՝ 303,6 °C, եռմանը՝ 1457 °C, խտությունը՝ 11850 կգ/մ3, միացություններում՝ միարժեք կամ եռարժեք։ Թալիումը օդում օքսիդանում է՝ պատվելով T12O օքսիդի շերտով։ Իոնիզացման էներգիան՝ Tl0→Tl2+→Tl3+→Tl4+ համապատասխանաբար 6,106; 20,42; 29,8; 50,0 թվերով[12]։
Թալիումը բոլոր մետաղների և համաձուլվածքների շարքում ունի ամենացածր հալման ջերմաստիճանը (tհալ. = −61 °C)։
201Tl նուկլիդը կիրառվում է բժշկության մեջ, սրտի հետազոտությունների համար։
Մշակույթում
Ագաթա Քրիստիի «Գունատ ձի» (անգլ.՝ «The Pale Horse») դետեկտիվ պատմվածքում թալիումի աղերը օգտագործվում են որպես թույն։
↑Вольфсон Ф. И., Дружинин А. В. Главнейшие типы рудных месторождений, — Москва: Недра, 1975, 392 с.
↑Audi, Georges; Bersillon, O.; Blachot, J.; Wapstra, A.H. (2003). «The NUBASE Evaluation of Nuclear and Decay Properties». Nuclear Physics A. Atomic Mass Data Center. 729 (1): 3–128. Bibcode:2003NuPhA.729....3A. doi:10.1016/j.nuclphysa.2003.11.001.
↑Химическая энциклопедия: в 5-ти тт. — Москва: Советская энциклопедия, 1967. — Т. 4. — С. 10.
Արտաքին հղումներ
«Թալիումը». Քիմիական տարրերի հայտնի գրադարանում. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
«Թալիում». News.ru. 2006 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 126)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!