Էրդեստան[2] (պարս.՝ اردستان), քաղաք կենտրոնական Իրանում՝ Սպահան նահանգում։ Համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն
Քաղաքը գտնվում է Սպահանի կենտրոնական մասում՝ Կերգես լեռնաշղթայի ստորոտներում։ Ծովի մակարդակից ունի 1238 մետր բացարձակ բարձրություն[3]։
Էրդեստանը գտնվում է Սպահանից՝ նահանգի վարչական կենտրոնից, մոտ 85 կմ հյուսիս-արևելք և երկրի մայրաքաղաք Թեհրանից՝ 260 կմ դեպի հարավ-արևելք (SSE)։
Բնակչություն
Բնակչությունը՝ 15 744 մարդ (2016)[4][5]։ Ազգային կազմում գերակշռում են պարսիկները (Էրդեստանի իրանական բարբառներից մեկի կրողները)[6][7]։
Տրանսպորտ
Մոտակա քաղաքացիական օդանավակայանը Սպահանի միջազգային օդանավակայանն է[3]։
Տեսարժան վայրեր
Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը ուրբաթօրյա մզկիթն է, որը կառուցվել է 12-րդ դարի կեսերին՝ Սելջուկների դինաստիայի օրոք[8][9]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Էրդեստանի ուրբաթօրյա մզկիթը․ (1), (2), (3), (4), (5), (6), (7), (8), (9), (10), (11)։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|