Էմինե Էրդողանը ծնվել է 1955 թվականի փետրվարի 21-ին ՍտամբուլիՅուսքյուդար շրջանում։ Էթնիկ արաբ է։ Նրա ծնողները ծնունդով ԹուրքիայիՍիիրտ քաղաքից են։ Եղել է ընտանիքի կրտսեր զավակը։ Մեծացել է Ստամբուլում, որտեղ սովորել է Mithat Paşa Akşam արվեստի դպրոցում։ Ուսումը կիսատ է թողել։ Մասնակցել է «կին- իդեալիստների ասոցիացիայի» աշխատանքներին, որտեղ էլ ծանոթացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զույգը ամուսնացել է 1978 թվականի հուլիսի 4-ին։ Նրանք ունեն չորս զավակներ՝ որդիներ Ահմեդ Բուրաքը և Բիլալը և դուստրերը՝ Էսրան և Սյումեյյեն[1]։
2010 թվականի դեկտեմբերի 7-ին Պակիստանի վարչապետ Ուսուֆ Ռեզա Գիլանին Էմինե Էրդողանին պարգևատրել է Հիլալ ի Պակիստան մրցանակով։ Դրանով Պակիստանի վարչապետի իր շնորհակալությունն էր հայտնում Թուրքիայի առաջին տիկնոջը՝ ջրհեղեղի ժամանակն ցուցաբերած մեծ օգնության համար։ 2010 թվականի հոկտեմբերին Էմինե Էրդողանը այցելել է Պակիստանի՝ ջրհեղեղից տուժած շրջաններ և կազմակերպել է հանգանակություն՝ ջրհեղեղից տուժածներին օգնելու համար[2]։