- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլբա (այլ կիրառումներ)
Էլբա (իտալ.՝ Elba, լատին․՝ Ilva), կղզի Տիրենյան ծովի հյուսիսում։ Մտնում է Իտալիայի կազմի մեջ։ Ապենինյան թերակղզուց անջատված է Պիոմբինոյի նեղուցով (լայնությունը 12 կմ)։ Տարածությունը 223 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1019 մ։ Հիմնական նավահանգիստն է Պորտֆերայոն։ 1814 թվականին Էլբա կղզի է աքսորվել Նապոլեոն Բոնապարտը, սակայն 9 ամիս և 21 օր կղզում մնալուց հետո նա փախել է այնտեղից և վերադարձել Ֆրանսիա։
Անվանում
Հին հունական անվանումը եղել է Athalia՝ «պայծառ, փայլուն»։ Լատիներեն կոչվել է Իլվա, այստեղից էլ՝ Էլբա[2]։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 10)։
|