Էդուար Մոլինարո ( ֆր. ՝ Édouard Molinaro . մայիսի 13 , 1928 (1928-05-13 ) [ 1] [ 2] [ 3] […] , Բորդո , Ժիրոնդ , Ֆրանսիա [ 4] - դեկտեմբերի 7 , 2013 (2013-12-07 ) [ 5] [ 1] [ 2] […] , Փարիզի 20-րդ շրջան , Փարիզ [ 4] [ 6] ), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ[ 7] , ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել իր նկարահանած կինոկատակերգություններով ։ Հեղինակել է շուրջ յոթ տասնյակ կինոնկար։ 1980 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Վանդակ խենթուկների համար» ֆիլմի համար, իր այդ աշխատանքի համար առաջադրվել է նաև « Օսկարի »՝ որպես ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ։ 1996 թվականին Ֆրանսիական ակադեմիան Մոլինարոյին շնորհել է René Clair Award մրցանակ՝ գնահատելով նրա նշանակալի ավանդը կինոարվեստում։ Իր ֆիլմերը ստեղծելիս նա հաճախ օգտագործել է թատերական պիեսների ադապտացիաներ։
1961 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ։
Կենսագրություն
Ծնվել է 1928 թվականի մայիսի 13-ին Բորդոյում ( Ֆրանսիա )։ Դեռ պատանեկության տարիներին դարձել է մոլի կինո սիրող և մասնակցել սիրողական կարճամետրաժ ֆիլմերի բազմաթիվ մրցույթների։
Իր առաջին ֆիլմը թողարկել է 1957 թվականին և արժանացել քննադատների դրական արձագանքին։ Եվս մի քանի ֆիլմ հեղինակելուց հետո՝ 1960-ականների սկզբին դարձել է հայտնի ռեժիսոր։ 1961 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ։ Եվս մի քանի հաջող կատակերգական ֆիլմեր, ներառյալ 1960-ականների աստղ Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ երկու ֆիլմերը ( Օսկար և Սառեցվածը ), ամրապնդեցին նրա համբավը որպես հաջողակ ռեժիսորի։
1978 թվականին նա նկարահանեց « Cage for Freaks » ֆիլմը, որը 1980 թվականին ստացավ «Ոսկե գլոբուս» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Այդ նույն կինոնկարի ռեժիսուրայի և սցենարի համար նա առաջադրվել է նաև Օսկար հեղինակավոր կինոմրցանակի[ 8] ։
1990-ականներին նա նոր համբավ ձեռք բերեց «Ընթրիք» պիեսի կինոադապտացիայով ( 1992թ. « Ճաշը » ֆիլմը) և Բոմարշեի կինոկենսագրության ստեղծմամբ ( 1996թ. « Անխոհեմ Բոմարշե » ֆիլմը)։
Էդուարդ Մոլինարոն մահացել է 86 տարեկան հասակում Փարիզում 2013 թվականի դեկտեմբերի 7-ին։ Մոլինարոյի մահը պայմանավորված էր թոքային անբավարարությամբ[ 9] ։
Ֆիլմագրություն
{{1957 }} — «Ալքիմիկոսներ» / Les alchimistes (վավերագրական)
{{1958 }} — «Մեջքով դեպի պատը» / Le Dos au mur
{{1959 }} — «Կանայք անհետանում են|fr|Des femmes disparaissent}}» / Des femmes disparaissent
{{1959 }} — «Վկան՝ քաղաքում» / Un témoin dans la ville
{{1960 }} — «Աղջիկ՝ ամառվա համար» / Une fille pour l'été
{{1961 }} — «Գեղեցկուհու մահը» / La Mort de Belle
{{1962 }} — «Թշնամիներ» / Les Ennemis
{{1962 }} — «Յոթ մեղքերի վախճանը» / Les Sept Péchés capitaux
{{1962 }} — «Արսեն Լյուպենն ընդեմ Արսեն Լյուպենի» / Arsène Lupin contre Arsène Lupin
{{1964 }} — «Հմայիչ տխմարուհին» / Une ravissante idiote
{{1964 }} — «Տղամարդ են որսում» / La Chasse à l’homme
{{1965 }} — «Երբ փասիաններն են թռչում-անցնում» / Quand passent les faisans
{{1967 }} — «Լրտեսի մորթով» / Peau d’espion
{{1967 }} — «Օսկարը» / Oscar
{{1969 }} — «Սառեցվածը» / Hibernatus
{{1969 }} — «Իմ քեռի Բենժամենը» / Mon oncle Benjamin
{{1970 }} — «Թիկունքին ազատությունն է» / La Liberté en croupe
{{1971 }} — «Ամենաքնքուշ խոստովանությունները» / Les Aveux les plus doux
{{1972 }} — «Մանդարինը» / La Mandarine
{{1973 }} — «Ավազակախումբ՝ պատանդներ որսալու համար» / Le Gang des otag
{{1973 }} — «Զզվահան անողը» / L’Emmerdeur
{{1974 }} — «Ճակատագրի հեգնանքը» / L’Ironie du sort
{{1975 }} — «Վարդագույն հեռախոսը» / Le Téléphone rose
{{1976 }} — «Հայր և որդի Դրակուլաները» / Dracula père et fils
{{1977 }} — «Շտապող մարդը» / L’Homme pressé
{{1978 }} — «Վանդակ՝ խենթուկների համար» / La Cage aux folles
{{1978 }} — «Կլոդինը դպրոցում» / Claudine à l'école (ТВ)
{{1978 }} — «Կլոդինը Փարիզում» / Claudine à Paris (ТВ)
{{1978 }} — «Կլոդինը ընտանիքում» («Կլոդինը և տնային տնտեսությունը») / Claudine en ménage (ТВ)
{{1978 }} — «Կլոդինը հեռանում է» / Claudine s’en va (ТВ)
{{1979 }} — «Խոսե՛ք... ինձ հետաքրքեցիք» / Cause toujours… tu m’intéresses!
{{1979 }} — «Վտանգավոր խղճահարություն» / La pitié dangereuse (ТВ)
{{1980 }} — «Կիրակնօրյա սիրեկաններ» / Sunday Lovers
{{1980 }} — «Վանդակ՝ խենթուկների համար 2» / La Cage aux folles II'
{{1981 }} — «Լավ յուղի մեջ» / Au bon beurre (սերիալ Ժան Դյուտուրի վեպի հիման վրա)
{{1982 }} — «Միլիոնը հեչ փող է» / Pour 100 briques t’as plus rien…
{{1983 }} — «Կարմիր այրին» / La veuve rouge (ТВ)
{{1984 }} — «Միակ ճիշտ միջոցը» / Just the Way You Are
{{1985 }} — ««Palace» հյուրանոցը» / Palace
{{1985 }} — «Գաղտագողի սեր» / L’Amour en douce
{{1986 }} — «Սիրո պատրանքներ» / Le tiroir secret (сериал)
{{1986 }} — «Մատնիչը» / Un métier du seigneur (ТВ)
{{1988 }} — «Վերելակից ձախ» / À gauche en sortant de l’ascenseur
{{1988 }} — «Ծառուղին լուսնալույսի ներքո» / La ruelle au clair de lune (ТВ)
{{1989 }} — «Хмель преображения» / «Rausch der Verwandlung»
{{1989 }} — «Մեծ ընտանիքներ» / Les grandes familles
{{1989 }} — «Մանոն Ռոլան» / Manon Roland (ТВ)
{{1991 }} — «Լեյզենբոգի անիծյալ սերը» / L’amour maudit de Leisenbohg (ТВ)
{{1992 }} — «Ընթրիքը» / Le Souper
{{1992 }} — «Լքված կինը» / La femme abandonnée (ТВ)
{{1995 }} — «Ինչ գիտեր Մեյսին» / Ce que savait Maisie (ТВ)
{{1996 }} — «Անխոհեմ Բոմարշեն» / Beaumarchais, l’insolent
{{1999 }} — «Նորա» / Nora (ТВ)
{{1999 }} — «Ընկնող բույնը» / Tombé du nid (ТВ)
{{2001 }} — «Նանա» / Nana
{{2003 }} — «Պատահական մարդը» / Un homme par hasard (ТВ)
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
↑ 3,0 3,1 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=%C9douard+Molinaro&nom_acteur=MOLINARO%20%C9douard&ident=130426&debut=0&record=11&from=ok
↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
↑ 5,0 5,1 5,2 Mort d’Édouard Molinaro, artisan indispensable du cinéma français
↑ Adrien Oster: Cinéma: le réalisateur Édouard Molinaro est mort . In: Huffpost , 7. Dezember 2013.
↑ «Mort d'Edouard Molinaro, artisan indispensable du cinéma français - Cinéma - Télérama.fr» . Telerama.fr. 2013 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին .
↑ Rückblick. Gestorben 2013: Edouard Molinaro . In: Die Zeit , S. 58/61, abgerufen am 15. März 2022.
↑ «Скончался режиссёр «Клетки для чудаков» Эдуар Молинаро» (ռուսերեն). Лента.Ру. 2013 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին .
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ