Զավեն Վարդանի Չարչյան (Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ – 2001), խորհրդային հայ պետական և քաղաքական գործիչ, Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ 1943 թվականի մայիսի 20-ից մինչև 1944 թվականի սեպտեմբերի 4-ը[1]։
Կենսագրություն
Զավեն Չարչյանը ծնվել է Երևանի նահանգի Սուրմալուի գավառի գավառի Կողբ գյուղում։ Ծննդյան թվականն անհայտ է։ Սկզբնական կրթությունն ստացել է Երևանում։ Սովորել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումում, որն ավարտել է 1931 թվականին։ Դրանից հետո սկսել է աշխատել Երևանի էլեկտրաձուլման գործարանում։ Աշխատելուն զուգահեռ Զավեն Չարչյանը 1934 թվականից մինչև 1940 թվականը սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քիմիայի ֆակուլտետ)[2]։
1940 թվականից Զավեն Չարչյանն աշխատել է Երևանի քաղաքային խորհրդում։ 1943 թվականի մայիսի 20-ին նա ընտրվել է Երևանի բանվորների պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 1944 թվականի սեպտեմբերի 4-ը։ Նրան փոխարինել է Աշոտ Ղազարյանը[1]։
Զավեն Չարչյանը սովորել է Մոսկվայի դիվանագիտական դպրոցում։ Զբաղեցրել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության նախագահի տեղակալի պաշտոնը[3]։
Զավեն Չարչյանը մահացել է 2001 թվականին[2]։
Ծանոթագրություններ