Իզաբելլան ծնվել է 1276 թվականիհունվարի 12-ին[Ком 2]Լևոն II թագավորի և Կեռան թագուհու ընտանիքում։ Իր եղբոր՝ Հեթումի կառավարման շրջանում՝ 1293 թվականիհունվարի 7-ին[Ком 3] Կիպրոսի հետ միությունն ամրապնդելու նպատակով նրան ամուսնացրել են այդ երկրի խաչակիր թագավոր Ամորիի Տյուրոսցու եղբոր հետ[2]։ Այն բանից հետո, երբ Կիպրոսում արքայական գահի համար պայքարող ամուսնու նախաձեռնած ապստամբությունը տապալվել է, նա իր չորս երեխաների հետ փախել է եղբոր՝ Կիլիկյան թագավոր Օշինի մոտ։ Արդյունքում Կիպրոսի և Կիլիկյան թագավորությունների հարաբերություններն այնքան են բարդացել ու սրվել, որ երկու պետություններն էլ հասել են պատերազմի շեմին, և միայն Հովհաննես XXII պապի անձնական միջամտությունն է կանխել ռազմական բախումը [3]։ Կիլիկիայի թագավորի մահից հետո գահը ժառանգաբար անցել է նրա եղբորորդուն՝ Լեւոն V- ին, ով դեռևս չափահաս չէր, և այդ պատճառով էլ իշխանությունն իր ձեռքն է վերցրել նրա խնամակալը՝ Կոռիկոսի իշխան Օշինը։ Վերջինիս հրամանով 1323 թվականի մայիսին Սիս քաղաքում սպանվել են Իզաբելլան և նրա ավագ որդին [3]։ Ավագության կարգով երկրորդ որդին՝ Գի դը Լուսինյանը, ով հետագայում հռչակվեց Կոստանդին III թագավոր, սպանության պահին Կոստանդնուպոլսում էր՝ իր մորաքրոջ՝ բյուզանդական կայսրուհի Ռիտայի մոտ։ Մնացած երկու որդիները՝ Ժանն ու Բոհեմոնդը, Օշին Կոռիկոսցու կարգադրությամբ աքսորվել են Հռոդոս կղզի [3]։
Ընտանիք
Ամուսինը՝ Ամորի II Տյուրոսցի
երեխաները.
1. Ագնես դը Լուսինյան / Agnes de Lusignan [Ком 4] (? - † 1310 թվականից հետո)
Մ. - հորեղբոր որդին՝ Լեւոն Դ թագավորը (1289-1307 թթ.)
2. Հյու դը Լուսինյան (? - † 1318/23)
3. Հենրի (Անրի) դը Լուսինյան (? - † 1322/1323)
4. Գի դը Լուսինյան, հայտնի է որպես Կոստանդին III (? - † 1344)
Կլոդ Մութաֆյան. Հայոց վերջին թագավորությունը / = Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècl. — «Mediacart», 2009. — 161 с. — ISBN 978-5-9901129-5-7.