Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան (անգլ.՝ Monument to the Women of World War II), ԼոնդոնիՈւայթհոլ փողոցում Կենոտաֆից հյուսիս գտնվող Մեծ Բրիտանիայի ազգային պատերազմի հուշահամալիր։ Ստեղծել է քանդակագործ Ջոն Ու. Միլսը, բացման արարողությունը կատարել է Եղիսաբեթ II-ը 2005 թվականի հուլիսին։
Հուշահամալիրի ստեղծման նպատակով կազմակերպվել է դրամահավաք, որին իր մասնակցությունն է բերել Ազգային ժառանգության հիշատակի հիմանդրամը։ Բարոնուհի Բութրոյդը դրամահավաքի գումարը ձեռք է բերել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում։
Հիմնադրում
Հուշահամալիրի ստեղծման գաղափարը 1997 թվականին առաջ է քաշել թոշակի անցած դիվանագետ Դեյվիդ Մաքնոլի Ռոբերտսոնը, ով տեղեկացրել էր, որ շատ երկրներ ունեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց կատարած աշխատանքը հավերժացնող ազգային հուշարձան, մինչդեռ Մեծ Բրիտանիան չուներ[1]։ Նախորդ արշավների արդյունքում Ռոբերտսոնի մասնակցությամբ իրականացված դրամահավաքով հաջողվել էր հուշատախտակ փակցնել Յորքի Սուրբ Պետրոսի տաճարում։ Արշավի առաջատարներն էին նախկին հրացանակիրներ Էդնա Սթորրը և Միլդրեդ Վիլը[2]։ Դրամահավաքին իրենց աջակցությունը բերեցին Բարունուհի Բութրոյդը, բրիտանացի երգչուհի, Բրիտանական Կայսրության շքանշանակիր Վերա Լիննը և Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայադուստր Աննան[1]։ Դրամահավաքին աջակցեցին նաև քաղաքական գործիչներ Ջոն Գրոգանը, Հյու Բեյլին, Բարոնուհի Ֆինլայ Լանդաֆցին և Ռոբերտ Քրաուֆորդը[3]։
Ազգային ժառանգության հիշատակի հիմնադրամը հատկացրեց 934,115 ֆունտ ստերլինգ[3], 800,000 ֆունտ ստերլինգ հանգանակեց Բարոնուհի Բութրոյդը, որը 2002 թվականին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում հայտնվեց բարեգործական նպատակով[4]։ Գումարի մնացած մասը հանգանակեց Յորքում հիմնադրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիր հիմնադրամը[4]։
Նախագծում
Նախագծի նախնական տարբերակը ներկայացնում էր օդային հարձակման հսկիչ կնոջ, որն ապաստան է տալիս երեխաների։ Այս տարբերակը պարզեցվեց, մինչև վերջնական տարբերակը ստացվեց[1]։
Բրոնզե հուշարձանն ունի 6,7 մետր բարձրություն[4], 4,9 մետր երկարություն և 1,8 մետր լայնություն[3]։ Հուշարձանի կողերի գրվածքները կրկնօրինակում են պատերազմի ժամանակի ռացիոնալ գրքերի համար օգտագործվող տառատեսակը։ Հուշարձանի շուրջ 17 անհատական հագուստներ ու համազգեստներ են , որոնք խորհրդանշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց ստանձնած տարբեր աշխատանքները[5]։ Հանդերձանքը ներառում է համազգեստներ, որոնք հագել են Կանանց ցամաքային բանակում, Կանանց արքայական ռազմածովային նավատորմում, բուժքրոջ, ոստիկանի հագուստ, զոդման դիմակ[1]։
Հուշարձանի բացում
Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 9-ին, Լոնդոնի պայթյուններից երկու օր անց։ Հուշարձանը բացել է Եղիսաբեթ II-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակներում։ Բացման արարողությանը մասնակցել են նաև Բարոնուհի Բութրոյդը, Մարգարետ Թետչերը, Վերա Լիննը, Պաշտպանության քարտուղար Ջոն Ռեյդը, ինչպես նաև պատերազմի վետերան կանայք[5], ինչպես նաև Ֆրանսիական դիմադրության բրիտանացի գործակալ Նենսի Ուեյքը[6]։ Բացման ժամանակ անցել են հինգ ուղղաթիռներ՝ Apache, Sea King, Lynx, Chinook և Merlin, որոնք վարել է կանանց անձնակազմը։ Դրան հաջորդել են կին օդաչուների վարած երկու Tornado ADV-ները[5]։