Եվրոպայի դրոշ, պատկերվում է ժամացույցի թվատախտակի նմանությամբ շրջանաձև դասավորված 12 ոսկեգույն հնգաթև աստղի տեսքով։ Ի սկզբանե համարվում էր Եվրախորհրդի դրոշը։
Նշանակություն
1955 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի որոշման պաշտոնական մեկնաբանության մեջ դրոշի ընդունման մասին ասվում է հետևյալը.
Արևմտյան աշխարհի կապույտ երկնքի ֆոնի վրա աստղերը խորհրդանշում են Եվրոպայի ժողովուրդներին շրջանի մեջ` որպես միասնության նշան։ Աստղերի թիվն անփոփոխ է` 12։ Այդ թիվը խորհրդանշում է կատարելություն և ամբողջականություն... ինչպես կենդանակերպի 12 նշանները ներկայացնում են ամբողջ տիեզերքը, այդպես էլ 12 ոսկեգույն աստղերը պաշտպանում են Եվրոպայի բոլոր ժողովուրդներին, նաև նրանց, ովքեր դեռ չեն կարող մասնակցել միասնական և խաղաղ Եվրոպայի կառուցմանը
:
1953 թվականի սեպտեմբերի 25-ին Եվրախորհրդի խորհրդակցության ժամանակ առաջարակվեց ընդունել կապույտ ֆոնի վրա 15 ոսկեգույն աստղից բաղկացած դրոշը, որը խորհրդանշելու էր Եվրախորհրդի անդամների թիվը։
Այդ առաջարկն արժանացավ Գերմանիայի դիմադրությանը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Սաարը՝ որպես անկախ պետություն (այն 15 անդամներից մեկն էր)։ Մյուս կողմից, Սաարը և Ֆրանսիան ժխտեցին 14 աստղի տարբերակը, քանի որ այդ ժամանակ Սաարում նկատվում էր անկախանալու ձգտում։ 13 թիվը շատերը ընկալում էին որպես դժբախտության թիվ։ 10-ը՝ որպես Եվրամիության հիմնադիրների թիվ, կխոչընդոտեր միության բացության գաղափարին։ Ի վերջո համաձայնության եկան 12 թվի շուրջ՝ որպես կատարելության խորհրդանիշ[1]։
Տարածված սխալներ
Աստղերի անկյունները չպետք է ուղղված լինեն ներքև
Աստղերի անկյունները պետք է մատնանշեն ոչ թե կենտրոնից ճառագայթաձև, այլ վերև
Աստղերը պետք է գտնվեն ճիշտ նույն դիրքում, ինչպես թվերը ժամացույցի թվատախտակի վրա