Եվրոպական Վիճակագրական Վարչություն (Եվրոստատ), Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինություն, որը գտնվում է Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասում։ Նրա հիմնական պարտականություններն են Եվրոպական Միության (ԵՄ) ինստիտուտներին վիճակագրական տեղեկությունների տրամադրումը և Եվրոմիության անդամ և անդամակցման թեկնածու երկրներում, ինչպես նաև ԵՏՀ անդամ երկրներում վիճակագրական մեթոդների ներդաշնակեցմանը նպաստելը։ Տարբեր երկրներում գործող և Եվրոստատի հետ համագործակցող կազմակերպությունները ամփոփված են Եվրոպական Վիճակագրական Վարչության հայեցակարգի շրջանակներում։
Կազմակերպություն
Եվրոստատը գործում է ԵՄ No 223/2009 կանոնակարգի համաձայն։ 2019 թվականի դեկտեմբերին Լեյենի հանձնաժողովի երդումից ի վեր Եվրոստատը տրամադրվում է տնտեսության հարցերով Եվրոպական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի պորտֆելին։
Եվրոստատի գլխավոր տնօրենը Եվրոստատի նախկին տնօրենի տեղակալ և Բուլղարիայի ազգային վիճակագրական ինստիտուտի նախագահ Մարիա Կոցևան է։
Պատմություն
- 1953 Ստեղծվել է Ածխի և Պողպատի Եվրոպական համայնքի վիճակագրական բաժինը։
- 1958 Հիմնադրվել է Եվրոպական համայնքը և ստեղծվել Եվրոստատի նախկին տարբերակը։
- 1959 Ընդունվել է Եվրոստատի ներկայիս անունը՝ «Եվրոպական Համայնքների Վիճակագրական Վարչություն»։ Կատարվել է առաջին հրապարակումը գյուղատնտեսական վիճակագրության վերաբերյալ։
- 1960 Կատարվել է համայնքների աշխատուժի վերաբերյալ առաջին հետազոտությունը։
- 1970 Հրապարակվել է Ինտեգրացված Տնտեսական Հաշիվների Եվրոպական Համակարգը (Հաշիվների Եվրոպական Համակարգ, ՀԵՎՀ), և հաստատվել Եվրոպական համայնքում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգումը։
- 1974 «Cronos» վիճակագրական տվյալների շտեմարանում տեղադրվել է առաջին տիրույթը։
- 1988 Եվրոպական հանձնաժողովը ընդունել է վիճակագրական տեղեկատվության ոլորտում առաջին քաղաքականությունը սահմանող փաստաթուղթը։
- 1989 Ստեղծվել է վիճակագրական ծրագրի կոմիտեն և Խորհրդի կողմից ընդունվել է առաջին ծրագիրրը (1989–1992), որպես վիճակագրական տեղեկատվության քաղաքականություն իրականացնող գործիք։
- 1990 Խորհուրդը ընդունել է հրահանգ ՝ Եվրոստատին գաղտնի տվյալների փոխանցման մասին, ինչը նախկինում խոչընդոտում էր համայնքային վիճակագրական աշխատանքին։
- 1991 Եվրոստատի դերը մեծացավ Եվրոպական Տնտեսական Շրջանի ստեղծման համաձայնագրի և Մաաստրիխտի պայմանագրի արդյունքում։
- 1993 Միասնական շուկան ընդլայնել է Եվրոստատի գործունեությունը, օրինակ՝ ստեղծվել է Ինտրաստատը, որը պատասխանատու էր Եվրամիությունում առևտրի վիճակագրության համար։ Եվրոստատը սկսել է թողարկել կանոնավոր լրատվական թողարկումներ։
- 1994 Տեղի է ունեցել տնային տնտեսությունների վերաբերյալ եվրոպական առաջին ուսումնասիրությունը, որտեղ վեր են լուծվել եկամուտը, բնակչության զբաղվածությունը, աղքատությունը, օտարացումը, տնային տնտեսությունները, առողջությունը և այլն։
- 1997 Առաջին անգամ խորհրդի կողմից Ամստերդամի պայմանագրին և Վիճակագրական Օրենքին ավելացվել է վիճակագրություն։ Առաջին անգամ հրապարակվել է Սպառողական գների ներդաշնակեված ինդեքսները, որոնք Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության կոնվերգենցիայի չափանիշներն էին։
- 1998 Եվրոստատը թողարկել է Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միությանը հատուկ առաջին ցուցանիշները։
- 1999 Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության գործունեության սկիզբը, 2001թ․ հունվարի 1։
- 2001 Ապրիլին Եվրոստատն սկսել է նավթի վերաբերյալ տվյալների հավաքման գործընթաց՝ համագործակցելով հինգ այլ միջազգային կազմակերպությունների հետ (ԱԽՏԽ, Էներգիայի միջազգային գործակալություն, Էներգիայի լատինաամերիկյան կազմակերպություն, ՆԱԵԿ, Միավորված ազգերի վիճակագրական բաժանմունք)։ Այդ համագործակցությունը 2005թ․-ին դարձավ Միավորված կազմակերպությունների տեղեկատվական նախաձեռնություն (JODI)։
- 2002 Հունվարի 1-ից մեկնարկվել եվրոյի օգտագործումը, Եվրոստատը ներկայացրել է դրամավարկային քաղաքականության հիմնական վիճակագրական տվյալները։
- 2003 Եվրոստատում նկատվել էին խախտումներ։
- 2004 Հետազոտական նպատակներով սկսեցին ազատ տարածել բոլոր վիճակագրական տվյալները՝ բացառությամբ միկրոտվյալների։
- 2005 Ընդունվել է հանձնաժողովի հանձնարարականը Ազգային ու Համայնքային վիճակագրական մարմինների անկախության ու հաշվետվողականության մասին (Պրակտիկայի Եվրոպական Վիճակագրական օրենսգիրք)
- 2007 Ընդունվել է 2008-2012 թվականների հնգամյա վիճակագրական ծրագիրը
- 2009 Եվրամիության տարածքում վիճակագրական համագործակցությունը կարգավորող նոր եվրոպական կանոնակարգ է ընդունվել[1][2]։
- 2011 Եվրոպական վիճակագրական համակարգի կոմիտեի կողմից վերանայվել է Եվրոպական վիճակագրության պրակտիկայի օրենսգիրքը[3]։
Գլխավոր տնօրեներ
Կանոնադրություն
Եվրոպական խորհրդարանի No 223/2009 և Եվրոպական խորհրդի 2009թ․ մարտի 11-ի կանոնադրությունը սահմանում է Եվրոպայի վիճակագրական վարչության իրավական համակարգը[4]։
Եվրոստատի նախորդ կանոնադրությունները եղել են Եվրոստատի № 2012/504/EU և № 97/281/EC որոշումները։
Վիճակագրական գործունեության հիմնական տարածաշրջանները
Եվրոստատի վիճակագրական աշխատանքի կառուցվածքը բաղկացած է թեմաներից ու ենթաթեմաներից[5]։
Ընդհանուր և տարածաշրջանային վիճակագրություններ
- Տարածաշրջաններ և քաղաքներ
- Հողածածկույթի և հողօգտագործման վիճակագրություններ
- Միջազգային համագործակցություն
Բնակչություն և սոցիալական պայմաններ
Տնտեսություն, առևտուր և ծառայություններ
- Կառուցվածքային բիզնեսի վիճակագրություն
- Կարճաժամկետ բիզնեսի վիճակագրություն
- Զբոսաշրջություն
- Արտադրված բարիքներ
Գյուղատնտեսություն և ձկնաբուծություն
- Գյուղատնտեսություն
- Անտառային տնտեսություն
- Ձկնաբուծություն
Միջազգային առևտուր
- Ապրանքների միջազգային առևտուր
- Ծառայությունների միջազգային առևտուր
Տրանսպորտ
Շրջակա միջավայր և էներգիա
- Շրջակա միջավայր
- Էներգիա
- Կլիմայի փոփոխություններ
Գիտություն, տեխնոլոգիաներ, թվային հասարակություն
- Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություններ
- Թվային տնտեսություն և հասարակություն
Եվրոպական վիճակագրական համակարգի հետ կապված ընդհանուր վիճակագրական գործողություններն են.
- Եվրոպական վիճակագրական համակարգի համակարգում և կառավարում
- Վիճակագրական մեթոդաբանական համակարգում և հետազոտություն
- Վիճակագրական հավասարություն և հաշվետվություն
Տեղադրություն
1988 թվականին Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասի Ժոզեֆ Բեք շենքի բացումից ի վեր Եվրոստատը տեղակայված է այդ շենքում[6]։ Գլխավոր տնօրինությունը կտեղափոխվի Կիրշբերգի Եվրոպական շրջանի Jean Monnet 2 շենք, վերջինիս շինարարության առաջին փուլի ավարտից հետո, որը նախատեսվում է 2023 թվականի փետրվարին[7]։
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|