Եսթերի[Ն 1] մասին գրված է Եսթեր գրքում, որպես պարսիկ արքա Արտաշեսի (Xerxes I) հրեական թագուհի։ Ըստ պատմվածքի Արտաշեսը փնտրում էր նոր թագուհի իր նախկին Վաշթի թագուհուց հետո, և գերվելով Եսթերի գեղեցկությամբ ընտրում է իրեն[1]։
Աստվածաշնչյան պատմություն
Արտաշես թագավորը հարբում է փառատոնում և պատվիրում է իր թագուհուն` Վաշթիին, ներկայանա նրա և իր հյուրերի համար, որպեսզի ցուցադրի իր գեղեցկությունը։ Երբ նա հրաժարվում է գալ, նա թողնում է նրան և փնտրում է նոր թագուհի շատ ավելի գեղեցիկ։ Ամենագեղեցիկ կին է ընտրում Եսթեր անունով կնոջը։ Եսթերը որբ էր՝ նրան խնամում էր իր ազգական՝ Մուրթքեը և իր խնամակալը։
Հետագայում Մուրթքեիը հրաժարվում է խոնարհվել Համանի առջև, որը Արտաշեսի գլխավոր խորհրդականն էր։ Դրանից հետո Համանը թույլտվություն է խնդրում Պարսկաստանի բոլոր հրեաներին սպանելու համար[2]։ Մուրթքեը հորդորում է Եսթերին գնալ թագավորի մոտ, սակայն Եսթերը չէր ցանկանում ասելով, որ նա իրեն չի հրավիրել։ Ի վերջո գնում է թագավորի մոտ և թագավորը ողջունում է նրան ասելով, որ նա կտա նրան ինչ ցանկանա։ Ճաշկերույթի ժամանակ թագավորը կրկին հարցնում է կա որևէ բան, որ Եսթերը ցանկանում է և այդ ժամանակ պատասխանում է, ցանկանալով իր և բոլոր հրեաների կյանքը։ Թագավորը հարցնում է, թե ով է իրենց սպառնում և պատասխանում է, որ այդ մարդը Համանն է։ Այդ ժամանակ Համանը իրեն նետում է Եսթերի որտքերին, սակայն թագավորը հասկանում է թե հարձակվում է իր վրա և մահապատժի է ենթարկում, իսկ Համանի ամբողջ ունեցվածքը հանձնում է Եսթերին։
Եսթերը թագավորին պատմում է Մուրթքերի դերը իր կյանքում և թագավորը նրան իր գլխավոր խորհրդական է նշանակում[3]։
Պարսկական մշակույթ
Հաշվի առնելով պարսից և հրեական պատմություններ միջև պատմական մեծ կապը, ժամանակակից պարսկական հրեաները կոչվում են «Եսթերի երեխաներ»։ Եսթերի և Մուրթքեի թանգարանը, գտնվում է ԻրանՀամադանում[4], չնայած Իսրայելի հյուսիսում գտնվող Կաֆար Բարամի գյուղը ևս պնդում է, որ այնտեղ է թագուհու թանգարանը[5]։
Fox, Michael V. (2010 թ․ ապրիլի 1). Character and Ideology in the Book of Esther: Second Edition with a New Postscript on A Decade of Esther Scholarship (2nd ed.). Eugene, OR: Wipf & Stock. ISBN9781608994953.
Sasson, Jack M. (1990). «Esther». In Alter, Robert; Kermode, Frank (eds.). The Literary Guide to the Bible. Harvard University Press. էջեր 335–341. ISBN9780674875319.
Kahr, Madlyn Millner (1968). The Book of Esther in Seventeenth-century Dutch Art. New York University.
White, Sidnie Ann (1989 թ․ հունվարի 1). «Esther: A Feminine Model for Jewish Diaspora». In Day, Peggy Lynne (ed.). Gender and Difference in Ancient Israel. Fortress Press. ISBN9781451415766.
Grossman, Jonathan (2011). Esther: The Outer Narrative and the Hidden Reading. Eisenbrauns. ISBN9781575062211.