Դրակուլա (անգլ.՝ Dracula), 1931 թվականին «Universal Pictures» կինոընկերության կողմից արտադրված սարսափ-ֆիլմ, էկրանավորված է Բրեմ ՍթոքերիԴրակուլա վեպի հիման վրա։ Ֆիլմում Դրակուլային մարմնավորում է Բելա Լուգոշին։ Այժմ ֆիլմը համարվում է կինեմատոգրաֆիայի դասական նմուշ։
Սյուժե
Անշարժ գույքի գործակալ Ռենֆիլդը մեկնում է Տրանսիլվանիա որպեսզի պայմանագիր կնքի կոմս Դրակուլայի հետ Լոնդոնում գտնվող նրա աբբայության համար։ Տեղացիները զգուշացնում են Ռենֆիլդին, որ Դրալուկայի ամրոցը վտանգավոր է, բայց նա հաշվի չառնելով զգուշացումները մեկնում է ամրոց։
Ճանապարհին նրան վերցնում է մի կառք չխոսկան կառապանի հետ, ճանապարհին նայելով կառքից դուրս Ռենֆիլդը տեսնում է որ կառապանը անհետացել է, իսկ նրա փոխարեն կառքը վարում է մի չղջիկ ...