Դինա Ռուբինան ծնվել է 1953 թվականին Տաշքենդում, նկարիչ Իլյա Ռուբինի (ծննդով Խարկովից է) և պատմության ուսուցչուհի Ռիտա Ալեքսանդրովնա Ռուբինայի (ծննդյան ազգանունը՝ Ժուկովսկի, ծննդով՝ Պոլտավայից է)[5]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Դինայի տասնյոթամյա մայրը տարհանվել է Տաշքենդ, հայրը, զորացրվելուց հետո ռազմաճակատից վերադառնալով, ծնողների հետ հաստատվել է Տաշքենդում։ Դինա Ռուբինային անվանել են կինոդերասանուհի, 1940-ականների հոլիվուդյան աստղ Դինա Դուրբինի անունով[6]։
Դինան ավարտել է Տաշքենդի կոնսերվատորիային կից Վիկտոր Ուսպենսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցը։ Դպրոցից ստացված տպավորությունները ներառված են «Երաժշտության դասեր» վիպակների և պատմվածքների ժողովածուում։
1977 թվականին Ռուբինան ավարտել է Տաշքենդի կոնսերվատորիան, դասավանդել է Տաշքենդի մշակույթի ինստիտուտում։ Նրա «Փողոցի արևոտ կողմում» վեպի հերոսների սյուժեն և կյանքը սերտորեն կապված են 1940-1960-ականների Տաշքենդի հետ[7]։
Դինա Ռուբինայի երիտասարդական տարիների առաջին աշխատանքները տպագրվել են «Երիտասարդություն» ամսագրի էջերում։ Այդ ամսագրում տասնյոթամյա գրողի առաջին պատմվածքը՝ «Անհանգիստ բնութ», 1971 թվականին հրատարակվել է «Կանաչ պորտֆել» ամսագրի բաժնում։ Դինա Ռուբինային գրական համբավ է բերել 1977 թվականին լույս տեսած «Երբ կանցնի ձյունը ..» պատմվածքի հրապարակումը։ Պատմվածքում աղջիկը իր սիրուն հանդիպում է մահացու օպերացիայի նախօրեին։ Պատմվածքի հիման վրա նկարահանվել է կինոնկար, բեմադրվել է հեռուստառադիոներկայացում, գրվել է պիես, որը երկար տարիներ բեմադրվել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում[8]։ Նույն թվականին՝ 24 տարեկան հասակում, Դինան դարձել է Ուզբեկական ԽՍՀ գրողների միության անդամ՝ այդ ժամանակ լինելով երկրում նմանատիպ կազմակերպությունների ամենաերիտասարդ անդամը[9]։ 1979 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
«Վաղը, ինչպես միշտ» պատմվածքի հիման վրա նկարահանված «Մեր թոռն աշխատում է ոստիկանությունում» ֆիլմի նկարահանման հրապարակում գրողը հանդիպել է իր երկրորդ ամուսնուն և նրա հետ մեկնել Մոսկվա։ Ֆիլմը հաջողություն չի ունեցել, բայց դրանից հետո Դինա Ռուբինան գրել է իր լավագույն աշխատանքներից մեկը՝ «Камера наезжает»: Մոսկվայում ապրել և աշխատել է նախքան 1990 թվականի վերջին Իսրայել մշտական բնակության մեկնելը։
Իսրայել տեղափոխվելուց հետո աշխատել է որպես «Наша страна» ռուսալեզու թերթի «Ուրբաթ» շաբաթաթերթի հավելվածի գրական խմբագիր։ Այդ տարիներին Ռուբինայի աշխատանքները սկսել են տպագրվել ռուսական «Новый мир», «Знамя», «Дружба народов» ամսագրերում[10]։ 2001-2003 թվականներին աշխատել է Մոսկվայում՝ որպես Հրեական գործակալության (Սոհնուտ) մշակութային ծրագրերի ղեկավար։
Երկար ժամանակ Դինա Ռուբինան ապրել է Մաալե Ադումիմ քաղաքում, որը նկարագրել է իր որոշ աշխատանքներում։ Ներկայումս բնակվում է Մևասերետ Ցիոն քաղաքում[11][12]։
Ռուբինան դարձել է 2013 թվականին անցկացված «Тотального диктанта» -ի երեք տարբերակների հեղինակ[13]։ 2014 թվականի հոկտեմբերի 3-4-ին նա մասնակցել է «Каренина. Живое издание» թատերական առցանց ընթերցումներին։
Ընտանիք
Որդի՝ Դմիտրի (ծնվ.՝ 1976 թվականին, 1973-1978 թվականների առաջին ամուսնությունից)։
Երկրորդ ամուսին (1984 թվականից)՝ նկարիչ Բորիս Կարաֆելով, Ռուբինայի աշխատանքների մշտական նկարազարդող։
Դուստր՝ Եվա Գասներ (ծնվ.՝ 1986):
Քույր՝ Վերա Ռուբինա, ջութակահար և երաժշտական մանկավարժ Բոստոնում[14]։
Գրական մրցանակներ
Ուզբեկստանի մշակույթի նախարարության մրցանակ՝ երաժշտական կոմեդիայի թատրոնի համար գրված «Чудесная дойра» պիեսի համար, որը գրել է բանաստեղծ Ռուդոլֆ Բարինսկու հետ համատեղ 20-րդ դարի 1970-ականների վերջին Տաշքենդում՝ հիմնված ուզբեկական ժողովրդական հեքիաթների վրա։
Արի Դուլչինի անվան մրցանակ (Իսրայել) «Один интеллигент уселся на дороге» գրքի համար։
«Вот идёт Мессия!» վեպի համար Իսրայելի գրողների միության մրցանակ։
«Большая книга» ռուսական մրցանակ 2007 թվականի[15] «На солнечной стороне улицы» վեպի համար։
2008 թվականի մարտ, Օլեգ Տաբակով բարեգործական հիմնադրամի մրցանակ[16] «Адам и Мирьям» պատմվածքի համար. հրատարակվել է «Дружба народов» ամսագրում, № 7, 2007 թվական։
2009 թվականի ապրիլ, «Портал» մրցանակ «Почерк Леонардо» վեպի համար։
Հրատարակություններ
Полное собрание романов в одном томе.
Полное собрание повестей в одном томе.
Полное собрание рассказов в одном томе.
Собрание романов Д. Рубиной. М.,Эксмо,2008, 464 с., 75 100 экз., ISBN 978-5-699-27962-3, 978-5-699-27369-0
17 рассказов. Эксмо, 2014
«Адам и Мирьям». Авторский сборник. М.: Эксмо, 2010,416 с., 4 000 экз., ISBN 978-5-699-39797-6
Альт перелётный. М., Эксмо-пресс, 2008
Ангел конвойный. М., 1997
Ангел конвойный. М., 2006
«Астральный полёт души на уроке физики» М., Астрель, 2000
«Астральный полёт души на уроке физики» М., 2003, 2005