Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Դասագիրք, որոշակի ուսումնական առարկայի ուսուցման համար նախատեսված ձեռնարկ, բովանդակում է գիտելիքների սիստեմատիկ շարադրանք, որը պարտավոր են յուրացնել սովորողները։
Դասագիրքը սովորաբար ունենում է բաժիններ, գլուխներ, պարագրաֆներ։ Միջնակարգդպրոցների դասագրքերում տեքստը հաճախ ուղեկցվում է համապատասխան հարցերով և հանձնարարություններով, ինչպես նաև պատկերազարդումներով։ Բոլոր նոր կամ քիչ ծանոթ բառերը, որպես կանոն, բացատրվում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 292)։