Գրիգոր Գրիգորի Արեյան (հունվարի 1, 1899(1899-01-01), Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1973(1973-01-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Վլադիկավկազ (Հյուսիսային Օսիա) քաղաքում։ Ավարտել է Տաշքենդի ռուսական արական գիմնազիան, 1927 թվականին Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1927-1947 թվականներին աշխատել է բժշկական տարբեր հիմնարկություններում։ 1951 թվականից բնակվել է Երևանում։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում որպես սրբագրիչ, ապա ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության պոլիգրաֆիական արդյունաբերության և հրատարակչությունների գլխավոր խմբագրությունում՝ որպես ավագ խմբագիր։ Մահացել է Երևանում[1]։
Երկեր
- Ապրելու իրավունքը, Երևան, «Հայաստան», 1969, 296 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից և լատիներենից)
- Շանդոր Պետեֆի։ Բանաստեղծություններ․- Երևան, Հայպետհրատ, 1952․- 62 էջ։
- Անտիկ գրականության քրեստոմատիա (թարգմանության հեղինակակից Սողոմոն Տարոնցի), հատոր 2․- Երևան, Հայպետհրատ, 1954․- 265 էջ։
- Անատոլ Ֆրանս։ Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբություն (վեպեր, որոնցից վերջինը՝ «Հրեշտակների ապստամբություն», թարգմանել է Գ. Արեյանը)․- Երևան։ Հայպետհրատ, 1959․- 594 էջ։
- Անատոլ Ֆրանս։ Կրենքըբիլ (պատմվածք)․- Երևան։ Հայպետհրատ, 1959․- 32 էջ։
- Գյուստավ Ֆլոբեր։ Սալամբո (վեպ)․- Երևան։ Հայպետհրատ, 1959․- 368 էջ։
- Լուկրեցիոս։ Իրերի բնության մասին․- Երևան։ Հայպետհրատ, 1960․- 230 էջ։
- Ալեն Ռենե Լըսաժ։ Կաղ սատանան (վեպ)․- Երևան, «Հայաստան», 1965․- 219 էջ։
- Ֆրանսիս Կարսակ։ Տիեզերքի Ռոբինզոնները (վիպակ)․- Երևան, «Հայաստան», 1966․- 212 էջ։
- Անատոլ Ֆրանս։ Սիլվեստր Բոննարի ոճիրը (վեպ)․- Երևան, «Հայաստան», 1967․- 260 էջ։
- Կիրիլ Անդրեև։ Արկած որոնողները․- Երևան, «Հայաստան», 1968․- 362 էջ։
- Լուի Բոսենար։ Կապիտան թոկից փախածը (պատմավեպ)․- Երևան, «Հայաստան», 1972․- 361 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 57-58.