- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գերսամ Փանոսի Ահարոնյան (նոյեմբերի 9, 1916(1916-11-09)[1], Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 20, 1981(1981-01-20), Բեյրութ, Լիբանան), հայ հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ սփյուռքում, ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից։ Նյու Յորքի ամերիկյան միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր (1969)։
Կենսագրություն
Ծնվել է նոյեմբերի 9-ին, Մարաշում։ Ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը (1937), ուր այնուհետև աշխատել է որպես ուսուցիչ։ 1948-1981 թվականներին եղել է «Զարթոնք» (Բեյրութ) օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Ահարոնյանը «Անի» գրական ամսագրի հիմնադիրներից է։ 1966 թվականից դասավանդել է Բեյրութի Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկում։
Հրատարակել է «Մեծ երազի ճամփուն վրա» (1964) և «Խոհեր հիսնամյակի ավարտին» (1966) գրքերը, ինչպես նաև արաբերեն լեզվով գրքույկ՝ «Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև» խորագրով (1965)։ Խմբագրել ու հրատարակել է «Հուշամատյան Մեծ Եղեռնի, 1915–1965» գիրքը (1965)։ Հայոց պատմություն և Հայաստանի պատմական աշխարհագրություն է դասավանդում Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի անվան հայագիտական ուսմանց հիմնարկությունում։
Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից և գործուն անդամներից է։
Երկեր
- Մեծ երազի ճամբուն վրայ, 1964։
- Խոհեր յիսնամյակի ավարտին. 1915-1965, 1966:
- Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև, 1965 (արաբերեն)։
- Յուշամատեան Մեծ եղեռնի. 1915-1965, 1965 (համահեղինակ)։
Աղբյուրներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|