Գեղեցկության մրցույթ, ամենագեղեցիկ մասնակցին որոշելու մրցույթ։ Ավանդաբար հիմնական ուշադրությունը դարձվում է մասնակիցների ֆիզիկական հատկանիշների վրա, չնայած որոշ մրցույթներում հաշվի են առնվում նաև մասնակցի անհատական որակները, ինտելեկտը, տաղանդը և ներկայացված հարցերին տրված պատասխանները։ Տերմինը հիմնականում կիրառվում է միայն չամուսնացած կանանց մրցույթների վերաբերյալ, ինչպիսիք են Միջազգային չորս մեծ գեղեցկության միցույթները[1][2][3]: Տղաների կամ տղամարդկանց նմանատիպ մրցույթները կոչվում են այլ անուններով և ավելի նման են բոդիբիլդինգի մրցույթներին։
Յուրաքանչյուր գեղեցկության մրցույթի կազմակերպիչները կարող են առաջադրել իրենց կանոնները, ներառյալ մասնակիցների տարիքային սահմանափակումները։ Կանոնները կարող են նաև պահանջել, որ մասնակիցները լինեն չամուսնացած, ինչպես նաև «առաքինի», կամավորական աշխատանքի և համագործակցության պատրաստ և այլն։ Կարող են ներկայացվել նաև հագուստի տիպեր, որոնցով պետք է ներկայանան մասնակիցները, ներառյալ լողազգեստները։
Գեղեցկության մրցույթները սովորաբար կազմված են մի քանի փուլերից և տեղական մրցույթներից հետո անցկացվում են ավելի մեծ մրցույթներ։ Օրիակ , միջազգային մրցույթները ներառում են հարյուրավոր կամ հազարավոր տեղական մրցույթներ։ Երեխաների գեղեցկության մրցույթներում հիմնականում ուշադրություն է դարձվում մասնակցի գեղեցկության, զգեստների, սպորտային հագուստի մոդելավորմանը, տաղանդին և անհատական հարցազրույցի ժամանակ տրված պատասխաններին։ Մեծահասակների և պատանիների մրցույթներոմ կենտրոնանում են հիմնականում դիմահարդարման, սանրվածքի և զգեստների, լողազգեստի և անհատական հարցազրույցի ժամանակ տրված պատասխաններին։ Գեղեցկության մրցույթի հաղթողը հաճախ կոչվում է գեղեցկության թագուհի։ Մրցույթի արդյունքում մասնակիցները գրավում են որոշակի հորիզոնականներ։
Կան լողազգեստով որոշ գեղեցկության մրցույթներ, որոնց ընթացքում դատում են միայն մարմնի որոշ մասերը, օրինակ՝ կանաց նստատեղը (օրինակ՝ Միս Բում Բում մրցույթը, որ անցկացվում է Բրազիլիայում և Միս Ռիֆ մրցույթը, որ անցկացվում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում)[4]։
Գեղեցկության մրցույթների մրցանակների շարքում կարող են լինել տիտղոսներ, թագեր, գոտիներ, կրթաթոշակներ, գավազաններ, խնայողական պարտատոմսեր և գումարային պարգևներ։ Այնուամենայնիվ, չափահասների և պատանիների մրցույթներում հակված են դատելու խոսքը։ Որոշ մրցույթների հաղթողներին կամ եզրափակիչ փուլ անցած մի շարք մասնակիցների որպես մրցական կարող են տրվել քոլեջի կրթաթոշակներ[5]։
Պատմություն
Վաղ տարիներ
Միջնադարում անցկացված եվրոպական փառատոնները կարող են համարվել գեղեցկության մրցույթների նախատիպեր։ Օրինակ, անգլիական Մայիսյան օրվա տոնակատարությունների ժամանակ սովորաբար ընտրվել է Մայիսի թագուհի։ ԱՄՆ-ում Մայիսյան օրերին որպես առատաձեռնության և համայնքի իդեալի խորհրդանիշ ծառայող կնոջ ընտրության ավանդույթը շարունակվել է երիտասարդ գեղեցիկ կանանց մասնակցությամբ ժողովրդական տոնակատարություններին[7]։
Գեղեցկության մրցութները անցկացվել են Էնգլինթոն մրցույթի շրջանակներում 1839 թվականներին, որ կազմակերպվել է Արչիբալդ Մոնթգոմերի՝ Էլգինթոնի 13-րդ կոմսի կողմից և նպատակ ուներ վերսկսել միջնադարյան ասպետական ավանդույթները, որ անցկացվել են Շոտլանդիայում։ Մրցույթում հաղթել է Սոմերսեթի դքսուհի Ջորջիանա Սեյմուրը՝ Սոմերսեթի 12-րդ դուքս Էդվարդ Սեյմուրի կինը և Կարոլինա Նորթոնի քույրը, որ հայտարարվել է Գեղեցկության թագուհի[8]։
Շոումեն Ֆինեաս Թեյլոր Բարնում կազմակերպել է ժամանակակից ամերիկյան առաջին գեղեցկության մրցույթը 1854 թվականին, սակայն այն փակվել է հասարակության բողոքի պատճառով[9][10]։
Ազգային մրցույթներ
Գեղեցկության մրցույթները դարձել են ավելի հայտնի 1880-ական թվականներից։ 1888 թվականին ԲելգիայիՍպա քաղաքում անցկացվող մրցույթում գեղեցկության թագուհի տիտղոսը շնորհվել է 18-ամյա կրեոլուհու։ Բոլոր մասնակիցները պետք է ուղարկեին իրենց լուսանկարը և իրենց համառոտ նկարագիրը, որպեսզի թույլատվություն ստանային մասնակցելու մրցույթին, իսկ եզրափակիչ անցած 21 մասնակիցներից հաղթողին ընտրել է պաշտոնական խումբը[11]։ Նմանատիպ մրցույթները հեղինակություն չեն վայելել։ Գեղեցկության մրցույթները սկսել են համարվել ավելի հեղինակավոր 1921 թվականին առաջին ժամանակակից «Միսս Ամերկա» մրցույթի շնորհիվ[8]։
Ամենահին մրցույթը, որ շարունակվում է մինչ օրս, «Միսս Ամերիկա» մրցույթն է, որ կազմակերպվել է 1921 թվականին տեղացի գործարարի կողմից՝ նպատակ ունենալով գրավել զբոսաշրջիներին դեպի Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաք[12]։ Մրցույթին մասնակցել են տեղի թերթի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթների հաղթողները, իսկ միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան հարյուր հազար մարդ։ 16-ամյա Մարգարեթ Գորմանը Վաշինգտոնից, թագադրվել է որպես «Միս Ամերիկա 1921»՝ հաղթելով ժողովրդականության և գեղեցկության մրցույթներում և ստանալով 100 դոլար[13]։
Միջազգային մրցույթներ
1920 թվականի մայիսին Տեխաս նահանգի Գալվեսթոն քաղաքում կազմակերպվել է նոր մրցույթ, որը հայտնի է «Splash Day» կղզում։ Միջոցառման շրջանակներում անցկացվել է «Bathing Girl Revue» մրցույթը՝ որպես իր ամենահետաքրքրական ցուցադրություն[14][15][16][17]։ Միջոցառումը անցկացվել է ամառը՝ զբոսաշրջային սեզոնում և շարունակվել ամեն տարի։ Այն արագ դարձել է հայտնի Տեխասից դուրս և 1926 թվականից սկսած ավելացվել է աշխարհում առաջին միջազգային մրցույթը, որը հայտնի է որպես Գեղեցկության միջազգային մրցույթ[16]։ Ինչպես ասվել է, այդ մրցույթը ծառայել է որպես մոդել ժամանակակից գեղեցկության մրցույթների համար[17][18][19]։ Մրցույթին մասնակցել են աղջիկներ Անգլիայից, Ռուսաստանից, Թուրքիայից ու շատ այլ երկրներից և արդյունքում շնորհվել է «Միս Տիեզերք» տիտղոս[17][20]։ Մրցույթը դադարեցվել է ԱՄՆ-ում 1932 թվականին ճգնաժամի պատճառով (Միջազգային մրցույթը կարճ ժամանակով վերսկսվել է Բելգիայում)։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
«Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի ժողովրդականությունը այլ կազմակերպությունների ոգեշնչել է ստեղծել նմանատիպ մրցույթներ 1950-ական թվականներին և դրանից հետո։ Դրանց թվում նշանակալի է Ազգային Դոնաթ թագուհի մրցույթը։ Միսս աշխարհ մրցույթն սկսել է անցկացվել է 1951 թվականին, Միսս տիեզերք և Միսս ԱՄՆ մրցույթները՝ 1952 թվականին։ Միս Ինթերնեյշնլ մրցույթը հիմնադրվել է 1960 թվականին, Միս Աֆրոամերիկա մրցույթը՝ 1968 թվականին[21], որպես պատասխան Միսս Ամերիկա մրցույթից աֆրոամերիկացի կանանց հեռացնելուն։ Միսս տիեզերք կազմակերպությունն սկսել է անցկացնել ԱՄՆ-ի «Միսս պարմանուհի» մրցույթը 1983 թվականին 14-19 տարեկանների համար։ Միսս Երկիր մրցույթն սկսել է անցկացվել 2001 թվականից, և գեղեցկությանն մրցույթն սկսել է օգտագործվել որպես շրջական միջավայրի պահպանության քարոզչության միջոց[22][23]։ Այդ մրցույթները շարունակում են անցկացվել մինչ օրս։
Լողազգեստով մրցույթ
Մասնակիցների՝ լողազգեստով ներկայանալու պահանջը վիճելի հարց է տարբեր մրցույթներում։ Վեճերը շատացել են 1940 թվականին բիկինի ստեղծվելուց և մեծ տարածում գտնելուց հետո։ Բիկինին արգելվել է Միս Ամերիկա մրցույթում կաթոլիկների բողոքների պատճառով[24]։ 1951 թվականին սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Միս աշխարհ մրցույթի հաղթողն իր մրցանակն ստանալու համար ներկայացել է բիկինով։ Հռոմի պապ Պիոս 12-րդը դատապարտել է թագադրումը՝ որպես մեղսագործություն[25][26], իսկ կրոնական ավանդույթներ ունեցող երկրները սպառնացել են հետ կանչել իրենց պատվիրակությունները[27]։ Հետագայում բիկինին արգելվել է նաև այլ մրցույթներում։ Դա շարունակվել է մինչև 1990-ականների վերջերը, որից հետո դրանք նորից թույլատրվել են[12], սակայն շարունակվել են վեճերը դրա վերաբերյալ, երբ եզրափակիչները անցկացվել են այն երկրներում, որտեղ բիկինիները (կամ լողազգեստները) մերժվում են հասարակության կողմից[12][28]։ Օրինակ, 2003 թվականին Աֆղանստանը ներկայացնող Վիդա Սամաձաին Միսս Երկիր մրցույթում ներկայացել է բիկինով, ինչի պատճառով մեծ աղմուկ
է բարձրացվել նրա հայրենիքում[12]։ 2013 թվականին Միսս աշխարհ մրցույթի՝ լողազգեստով փուլը հանվել է Բալիի իսլամիստների բողոքի պատճառով, որտեղ անկացվել է մրցույթը[28]։ 2014 թվականին Միս աշխարհ մրցույթից հանվել է լողազգեստով փուլը[29]։
2017 թվականին Carousel Productions ընկերությունը քննադատվել է այ պատճառով, որ Միսս Երկիր 2017 մրցույթի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ մասնակիցները ներկայացել են լողազգեստով, սակայն նրանց դեմքերը փակ են եղել կազմվածքի գեղեցկությանը նվիրված փուլում, որն առաջին անգամ կայացել է 2017 թվականին Ֆիլիպիններում[30][31][32][33]։ Դա եղել է մրցույթի երեք փուլերից մեկը. մյուս երկուսը նվիրված են եղել դեմքի գեղեցկությանը և շրջակա միջավայրին ու ինտելեկտին[30][34]։ Կազմակերպիչները պաշտպանել են կառուցվածքի գեղեցկություն փուլը՝ պատճառաբանելով, թե այն նախատեսված է նրա համար, որ ժյուրին մասնակիցներին դատի ոչ միայն ըստ դեմքի գեղեցկության[31][35]։
Գլխավոր գեղեցկության մրցույթներ
Կանանց գեղեցկության գլխավոր միջազգային մրցույթները ներառում են Միսս աշխարհ ( հիմնադրվել է 1951 թվականին Էրիկ Մորլեյի կողմից), Միսս տիեզերք (հիմնադրվել է 1952 թվականին), Միս միջազգային (հիմնադրվել է 1960 թվականին), Միս Երկիր (հիմնադրվել է 2001 թվականին) մրցույթները[36][37][38]։ Դրանք կոչվում են Չորս մեծ գեղեցկության մրցույթներ և հանդիսանում են 4 ամենամեծ և ամենահայտնի միջազգային գեղեցկության մրցույթները չամուսնացած կանանց համար[39][40]։
1947 – Բիկինին արգելվել է հռոմեական կաթոլիկների բողոքի պատճառով 1997 – Բիկինին թույլատրվել է[12]
1951
Միսս աշխարհ
Էրիկ Մորլի, Միսս աշխարհ կազմակերպություն
Լոնդոն, Անգլիա
1951
1951 – Առաջին հաղթող շվեդ Կիկի Հականսսոնը թագադրվել է բիկինիով։ Կրոնական ավանդույթներով երկրները սպառնացել են ետ կանչել իրենց պատվիրակություններին[27] , իսկ Պիոս 12-րդ պապը թագադրումը համարել է մեղսագործություն։ 1952 – Լողազգեստները ձևավորվել են ավելի ժամանակակից դիզայնով[12] 1996 – Միս Աշխարհ մրցույթն անցկացվել է Հնդկաստանի Բանդալոր քազաքում, բայց լողազգեստներով փուլն անցկացվել է Սեյշելյան կղզիներում՝ բողոքների պատճառով[41]։ 2013 – Լողազգեստով փուլը հանվել է ծրագրից Բալիում իսլամիստների բողոքի պատճառով, որտեղ անցկացվում էր մրցույթը[28]։
1952
Միսս Տիեզերք
Վիլյամ Մորիս Էնդիվոր
Նյու Յորք քաղաք
1997
1952 – Բիկինին արգելվել է։ 1997 – Մասնակիցերին թույլատրվել է հագնել բիկինի[12]։
1960
Միս Միջազգային
Միջազգային մշակութային միություն
Տոկիո, Ճապոնիա
1960
1964 – Բիկինին դարձել է պարտադիր։
1983
Միսս պատանի ԱՄՆ
Վիլյամ Մորիս Էնդիվոր]]
Նյու Յորք
Չի թույլատրվում
1983 – Բիկինին արգելվել է։ 1997 – Մանակիցներին թույլատրվել է հանգնել բիկինի[12]։ 2000 – Տանկինիները թույլատրվել են առաջին (և միակ) անգամ[12]։ 2016 – Բիկինիի մրցույթը հանվել է և փոխարինվել սպորտային հագուստի մրցույթով[42]։
2003 – Աֆղանստանը ներկայացնող Վիդա Սամաձին մասնակցել է բիկինիով մրցույթին, ինչի պատճառով աղմուկ է բարձրացել նրա հայրենիքում[12]։ 2017 – «Կառուցվածքի գեղեցկություն մրցույթում» մասնակիցները ներկայացել են սպիտակ բիկինիներով և փակ դեմքով, որպեսզի ժուրիի ուշադրությունը կենտրոնանա նրանց մարմնակազմվածքի վրա[43][44]։
Քննադատություն
Գեղեցկության մրցույթների քննադատները նշում են, որ նմանատիպ մրցույթները նպաստում են այն գաղափարի տարածմանը, թե կանանց ու աղջիկներին պետք է գնահատել առաջին հերթին նրանց արտաքին գեղեցկության համար, և այն ճնշում է գործադրում աղջիկների և կանանց վրա՝ նրանց ստիպելով համապատասխանել համընդհանուր ընդունելություն գտած գեղեցկության չափանիշների՝ ծախսելով ժամանակ և գումար նորաձևության, դիմահարդարման միջոցների, սանրվածքի ձևավորման և նույնիսկ պլաստիկ վիրահատության համար։ Նրանք պնդում են, որ ֆիզիկական գեղեցկության նմանատիպ պարտադրանքները որոշ կանանց ստիպում է պահպանել հատուկ սննդակարգ՝ վնասելով իրենց[45][46][47]։
Ասվում է, որ գեղեցկության մրցույթները կանանց դարձնում են գնահատման օբյեկտ և տարածում այն միտքը, թե կնոջ միակ նպատակը գրավիչ տեսք ունենալն է[48]։
↑Schuck, Lorraine (2006 թ․ հոկտեմբերի 12). «About Miss Earth Beauty Pageant». Miss Earth official website, Carousel Productions, Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին.
↑«We're all intellectuals». The Daily Telegraph. London: Telegraph Media Group Limited. 2008 թ․ նոյեմբերի 6.
↑Various, Selvedge: The Fabric of Your Life, page 39, Selvedge Ltd., 2005
Sones, Michael. "History of the Beauty Pageant". Beauty Worlds: The Culture of Beauty (2003): n. pag. Web. 4 November 2009.
Liben, Lynn S., Rebecca S. Bigler, Diane N Ruble, Carol Lynn Martin, and Kimberly K. Powlishta. "Conceptualizing, Measuring, and Evaluating Constructs and Pathways". Developmental Course of Gender Differentiation. 67.2 i-183. Print.
Harvey, Adia M. "Becoming Entrepreneurs: Intersections of Race, Class, and Gender at the Black Beauty Salon". Gender and Society. 19.6 (2005): 789-808. Print.
Banet‐Weiser, Sarah. "The Most Beautiful Girl in the World: Beauty Pageants and National Identity". (Berkeley: University of California Press, 1999)
Wilk, Richard. "The Local and the Global in the Political Economy of Beauty: From Miss Belize to Miss World". Review of International Political Economy. 2.1 (1995): 117-134. Print.
Burgess, Zena, and Phyllis Tharenou. "Women Board Directors: Characteristics of the Few". Journal of Business Ethics. 37.1 (2002): 39-49. Print.
Huffman, Matt L., and Philip N. Cohen. "Occupational Segregation and the Gender Gap in Workplace Authority: National versus Local Labor Markets". Sociological Forum. 19.1 (2004): 121-147. Print.
Ciborra, Claudio U. "The Platform Organization: Recombining Strategies, Structures, and Surprises". Organization Science. 7.2 (1996): 103-118. Print.
Lamsa, Anna-Maija, and Teppo Sintonen. "A Discursive Approach to Understanding Women Leaders in Working Life". Journal of Business Ethics. 34.3/4 (2001): 255-267. Print.
Bell, Myrtle P., Mary E. McLaughlin, and Jennifer M. Sequeira. "Discrimination, Harassment, and the Glass Ceiling: Women Executives as Change Agents". Journal of Business Ethics. 37.1 (2002): 65-76. Print.