Գեղաշեն գյուղ, պատմական անունը ըստ 1893 թվականի Այսրկովկասի երկրամասի մարդահամարի տեղեկատուի Ջաթկռան, Կոտայքի մարզում, մարզկենտրոն՝Հրազդանից 50 կմ հարավ, Գեղամա լեռների արևմտյան փեշերին։Երևանից հեռու է 20 կմ, Աբովյանից 12 կմ։ Մակերես՝ 42.89 կմ², բարձրությունը ծովի մակերևույթից` 1590 մ։
Գեղաշեն է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին։
Պատմական ակնարկ
Հայրենիքց դուրս ապրող հայությունը միշտ ձգտել է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ և ապրել Հայստանում՝ հայրենիքում։ Գեղաշենցիների նախնիները նույնպես հասկացել են հայրենիքի արժեքը, հաստատակամորեն վերաբնակվել են և ստեղծել են իրենց նոր բնակավայրը։ Քչերն են գիտակցում, որ Գեղաշեն գյուղի պատմությունը ուղղակիորեն կապված է Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)ի և Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)ի հետևանքով կնքված պայմանգրերի հետ։
1827 թվականի մարտի 28-ին (ապրիլի 9 ին) Կովկասի առանձնակի կորպուսի գերագույն հրամանատար նշանակվեց գեներալ, իշխան Պասկևիչը՝Ալեքսեյ Երմոլով ի փոխարեն։ Ապրիլին Պասկևիչի բանակը մտավ Երևանի խանության տարածք։ Ցանկանալով կասեցնել Պասկևիչի բանակի առաջընթացը, օգոստոս ամսին Աբբաս-Միրզան 25-հազարանոց բանակով մտավ Երևանի խանություն և միացավ Հուսեին խանին։ Աբասի և Հուսեինի միացյալ ուժերը շրջապատում են Էջմիածինը։ Էջմիածինը պաշտպանում էր 500 զինվորներից կազմված Սեվոստոպոլի միավորումը և հարյուր կամավորական կռվողներից կազմված հայկական այրուձին։ Օգոստոսի 16 ին (օգոստոս 28) հետևակի գեներալ Ա․Ի․ Կրոսովսկու հրամանատարությամբ 3000 մարտիկները 12 թնդանոթներով օգնության հասան շրջապատված էջմիածնին։
Հաջորդ օրը գեներալ Ա․Ի Կրոսովսկու հրամանատարությամբ տեղի ունեցավ շեշտակի գրոհ և կորուստների մեծ գնով ճեղքում։ Մեծ կորուստների գնով՝ 1154 զինվոր, գեներալ Ա․Ի Կրոկովսկին դուրս հանեց Էջմիածինը շրջապատումից։ Աբասի և Հուսեինի միացյալ ուժերը կորցրեցին 3000 զինվոր և նահանջեցին։
1827 թվականի հոկտեմբերի 1 ին, գեներալ Իվան Պասկևիչի բանակը գրավեց Երևանի բերդը, հետևակի գեներել Գ․Ե․ Էրիստավի զորքերը շարժվեց Իրան և հոկտեմբերի 14 (26 հոկտեմբեր) գրավեց Թավրիզը։ Ռազմական անհաջողությունները ստիպեցին պարսկական կողմին սկսել բանակցություններ, բանակցությունների արդյունքում 1828 թվականի փետրվարի 10 (22 փետր․) կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը՝ Իրանի և Ռուսաստանի կայսրությունների միջև։ Պայմանագրով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները ամրագրված՝ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրով և Ռուսաստանի կայսրության մաս էր ճանաչում Երևանի և Նախիջևանի խանությունները։ Իրանի շահը պարտավորվում էր նաև ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր համագործակցել էին ռուսական կողմի հետ։ Բնականաբար նրանք, ովքեր կռվել էին ռուսական ուժերի հետ համատեղ, նրանք հեռացան և վերաբնակվեցին Երևանի խանության տարածքում։
1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության ներսում առաջացած ճգնաժամի հետևանքով։ 1827թ Նավարինի ծովային ճակատամարտում կրած պարտությունից հետո Մուհամմեդ երկրորդը առ ոչինչ հայտարարեց բոլոր օսման-ռուսական համաձայնությունները և դուրս վռնդեց ռուսահպատակներին իր երկրից, արգելեց ռուսական նավերի մուտքը Բոսֆոր։ 1828 թվականի ապրիլի 14 ին Ռուսական կայսրությունը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը Եվրոպայում, Դունայի վրա 150 հազարանոց Հուսեին փաշային դիմակայում էր գեներալ-ֆեդմարշալ, իշխան ՊԽ Վինտգենշտայնի 95 հազարանոց բանակը Կովկասում, 50 հազարանոց օսմանական բանակի դեմ կանգնած էր գեներալ իշխան Ի․Ֆ․ Պասկևիչի 25 հազարանոց բանակը։ Մինչև 1828 թվականի ապրիլին ռուս-օսմանական պատերազմը տարածաշրջանում ռուս-օսմանական սահմանը անցնում էր Ռիոնի գետի երկայնքով[2]։
1828 թվականի ապրիլից ռուսական բանակը անցավ հարձակման, օգօստոսի 10-ին օսմանական բանակը անձնատուր եղավ ու հանձնեց Բորժոմիի Կիրճի Աղցուրի ամրոցը՝ գեներալ-լեիտենանտ իշխան Վադաբոլսկուն։ Ացխուրի ամրոցի անկումից հետո օսմանական զորքերը շատ արագ նահանջեցին դեպի Էրզրում։ Գեներալ Պասկևիչը գրավեց Կարսը և Ադանան։ Գեներալ Ճավճավաձեի զորքերը հայկական միավորումնեի հետ գրավեցին Բայազետը,Դիադիոնը,Ալաշկերտը։ 1828 թվականի հուլիսի 9 ին ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Բայբուտի ամրոցը և դուրս եկան Տրապիզոն։ Ռուսական բանակի հաջողությունները Եվրոպական և Կովկասյան ուղղություններում ինչպես նաև Բոսֆորի և Դարդանելի վերահսկողությունը ստիպեցին օսմանյան իշխանությանը 1929 թվականին ստորագրելու Ադրիանապոլի հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագրով Օսմանյան կառավարությունը ճանաչում էր ռուսական կայսրության իշխանությունը՝ Երևանի և Նախիջևանի խանությունների վրա։ 1828 թվականի ապրիլին սկսված հերթական ռուս-օսմանական պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ բնակավայրերի և հարակից գյուղերի հայ ազգաբնակչության մի մասը տեղափոխվեց Երևանի գավառ։
Գեղաշենցիների նախնիների մի ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում ԻրանիԽոյ և Սպահան քաղաքներից 1826-1828 թվականինների Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանություները միացվեցին Ռուսական կայսրությանը։Գեղաշենցիների նախնիների մյուս ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում Արևմտյան ՀայաստանիԱլաշկերտ, Մուշ քաղաքներից և հարակից հայկական գյուղերից, 1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմի ավարտից հետո[3]։
Գյուղի հիմնադրման պատմությունը
Գեղաշենցիների նախնիները, 1828-1835 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտից, Մուշից, Խոյից, Սպահանից և հարակից հայկական գյուղերից։
Գյուղի առաջին բնակիչները ըստ ավանդույթի Խոյից ներգաղթած Գրիգոր իշխանի Սայադ, Մարգար, Բաբկեն, Ասատուր, Ազիզ զավակներն են իրենց տոհմով թվով 69 շունչ, կամ 13 տուն։ Խոյից են ներգաղթել Փարոնք, Թարվերդենք, Եղոյենք և Պողոսենք։ 1860-70 թվականներին Խաչատրյան Հայրապետի Ազգատոհմը եկել է Խոյից։ Տոնոյենց ազգատոհմը, Դավեենց ազգատոհմը, Խաչկանց տոհմը, Շահմուրադենց և Գինոսենց ազգատոհմը, Փանոսենց ազգատոհմը եկել է Սպահանից ։
Արևմտյան Հայաստանի Մուշից ներգաղթել է Մշեցեցոնց ազգատոհմը։ Արևմտյան Հայաստանի,Էրզրումի Վիլայեթի, Բայազեթի սանջակի ք․Ալաշկերտից ներգաղթել են Մուղսոնց ազգատոհմի հիմնադիրները, Բայազեթի սանջակի ք․Դիադենի հարակից՝ Ջուջան գյուղից Քոչարենց և Փլավների ազգատոհմերի հիմնադիրները։ Քոչարենց ազգատոհմի հիմնադիրը հուղարկավորված է Մուղսոնց Տուն ՝ Սարգսյան-Մկրտչյան տոհմին պատկանող գերեզմանաշարքում[4]։ Այս բոլորը տոհմերը ներգաղթել են և բնակվել են ներկայիս Գեղաշեն գյուղում երկու հոսքվ 1828-35 թ․թ․ և 1860-70թ․թ․ և ըստ այդմ բնակիչների թիվը 1831-ին պետք է լիներ նվազագույնը 300 մարդ։ Հետևաբար 1831 թվականի տվյալները չի համապատասխանում ներգաղթի ֆիզիկական տվյալներին[5]։
Մինչև 1935 թվականը կոչվել է Ճաթղռան։ 1935 թվականի հունվարի 3-ի որոշմամբ դարձել է Հրազդան, իսկ 1967 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով անվանվել է Գեղաշեն։
Բնակիչները ներգաղթել են Ալաշկերտի, Սպահանի և Խոյի գավառներից` 1829 – 35թվականներին և 1870-ին։
1831 թվական – 69 հոգի, որից 50-ը՝ հայ, 19-ը՝ իսլամ և 231 ներգաղթյալ հայ[3]
Հայաստանում գյուղատնտեսության կոլեկտիվացման կարևորագույն նախապայման հանդիսացավ Հայաստանի հեղկոմի 1920-ի դեկտտեմբերի 28-ի դեկրետով հռչակված հողի ազգայնացումը։ Առաջին կոոպերատիվ տնտեսությունները Հայաստանում ձևավորվեցին 1922-1924 թվականներին։ Տնտեսությունները արագ ծավալվեցին 1924-ից, երբ գյուղատնտեսության կոոպերատորների առաջին համագումարում ձևավորվեց Հայգյուղը կոոպերատիվը։Հայաստանի բոլոր գյուղերը սկզբունքորեն իրականացրել են կառավարչական նույն գործիքները՝ կոոպերատիվի խորհուրդներ,կոլտնեսության վարչություն,գյուղ Խորհուրդ։Խորհրդայն կառավարման վերջին շրջանում կոլեկտիվ տնտեսությունների Колхоз մի մասը դարձան սոցիալիստական տնտեսություներ՝ Совхоз:Գյուղի համայնքը անցել է կառավարման նշված համակարգերով՝ կոոպերատիվ տնտեսություն,կոլեկտիվ տնտեսություն և գյուղ խորհուրդ։ 1991 թվականին հետո գյուղ խորհուրդը վերանվանվեց և դարձավ համայնքապետարան[9]
Կոոպերատիվ տնտեսություն
Մի քանի հողի սեփականատերեր Հրանտ Հակոբի Հարությունյանի նախաձեռնությամբ, հենվելով պետության ընձեռնած հնարավորության վրա, միավորեցին իրենց բոլոր կարողությունները համատեղ տնտեսավարում և դաշտային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Կոոպերատիվի (Товарищество по совместной обработке земли )անդամները պարտավոր էին համատեղ օգտագործման համար տրամադրել իրենց սարքավորումները, լծկան եզները , անասունները, տրանսպորտային միջոցները։
Ֆինանսական տարվա վերջում,եկամուտի բաշխշման ժամանկ, արտադրության միջոցների սեփականատերը ստանում է եկամտի որոշակի բաժին դրանց օգտագործման համար։ Այլ կերպ ասած, կոոպերատիվում եկամտի բաշխումն իրականացվում է ոչ միայն աշխատանքով, այլ նաև բաժնեմասով `կախված տրամադրված արտադրական միջոցների չափից։
Այս հիմունքներով 1928 թվականին գյուղի կոոպերատիվ տնտեսության առաջին նախագահ ընտրվեց Տոնոենց տոհմից Հրանտ Հակոբի Հարությունյանը[10]։ Կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
1935-ին ԽՍՀՄ-ում ընդունվեց նոր մոդելի գյուղատնտեսական արտելի ստանդարտ կանոնադրությունը։ 1936 թվականից մինչև 1938թվականը ԽՍՀՄ-ի տարածքում բոլոր գյուղական արտադրական կոոպերատիվները վերակազմակերպվեցին։ 1938 թվականին ԽՍՀՄ-ում կար 250,000 կոլտնտեսություն։
1928 թվականին Հրանտ Հակոբի Հարությունյանի հիմնած կոոպերատիվը գործեց մինչև 1938 թվականը և համաձայն ԽՍՀՄ նոր մոդելի գյուղատնտեսական արտելի ստանդարտ կանոնադրության կոոպերատիվը վերակազմակերպվեց և 1938 թվականից սկսեց գործել որպես Колхоз։ Տնտեսությունը ուներ իր վարչությունը ,նախագհը ,հաշվպահը և կոմկուսի քարտուղարը։
Տնտեսություն
Գյուղի ներկայիս տնտեսական հզորությունները հիմնականում ձևավորվել են 1970-1991 թվականների Գեղաշենի կոլտնտեսության ստեղծած ժառանգության սեփականաշնորհման հետևանքով։
Արտադրություն
Գյուղում գործում են մի քանի արտադրական ընկերություններ, որոնց արտադրանքը հանրապետական նշանակություն ունեն։
Մեղվապահություն
Գյուղում մեղվապահությամբ սկսել են զբաղել 1970 թվականներից ,այդ տարիներից կոլտնտեսությունը կարողացավ պահել երեքհարյուր մեղվաընտանիք,կոլտնտեսության մեղվապահն էր Հովհաննես Բաբայանը։ Մասնավորների նախաձեռնությամբ գյուղում մեղվապահությունը սկսել է զարգանալ կոլտնտեսության մեղվապահությանը զուգահեռ։ 70 ականներում գյուղի հայտնի մասնավոր մեղվապահներն էին ապեր Կոստանը, Անդրանիկ Քոչարյանը։ Հակոբ Հայրապետի Խաչատրյանը կարողացել էր պահել 120 մեղվաընտանիք, տարեկան կարողացել է քամել տոննայի չափ մեղր, հիմնականում բարեգործությամբ բաժանել է մարդկանց, կարիքավորներին, մեղվափեթակները պատրաստել է իր ձեռքերով, հարմար, գեղեցիկ ու հավասարաչափ մեղվափեթակ տնակներ։
Զբոսաշրջություն
Հայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում ծ.մ 1600 մետր բարձրության վրա։ Գեղաշենից արևելք տարածվում է վայրի լեռնային բնությունը և ալպիական գոտին, որի թագն ու պսակն է համարվում Աժդահակ լեռը (3597 մ)։
Գեղամա լեռնավահանում է գտնվում նաև Ակնա լիճը՝ 3030 մ, 40 աղբյուր ջրհավաք ավազանը, Վիշապի լիճը, Ժայռապատկերները, Հատիս լեռը, Գութանասարը և Սևաբերդ կիկլոպյան ամրոցը։ Գյուղում առկա է ագրո տուրիզմի, էկո տուրիզմի, արկածային տուրիզմի, սպորտային տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Գեղաշեն գյուղը, գտնվելով Երևանի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա, մեծ ներուժ ունի ինչպես՝ ամառային, այնպես էլ՝ ձմեռային զբոսաշրջային ուղղությունների զարգացման համար։ Օգտագործելով Աժդահակ լեռան և հրաբխային կոների առկայությունը այս տարածաշրջանում՝ արկածային, սպորտային, էկո, ագրո, ջիպինգ, հեծանվային, դահուկային, պարապլանային տուրիզմի սիրահարներին առաջարկվում է. 1.Քայլարշավներ, լեռնահեծանվարշավներ և Ջիփինգ տուրեր դեպի Աժդահակ լեռ, Ակնա լիճ, Կապուտակ լիճ, Վիշապի լիճ, Ժայռապատկերներ՝ տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին,2.Վերելքներ Հատիս լեռ. քայլարշավային, լեռնագնացային, լեռնահեծանվային,պարապլանային արշավներ ողջ տարվա ընթացքում,3.Դահուկային արշավներ և վերելքներ Հատիս լեռ՝ 2529 մ, Գութանասար՝ 2299 մ, Սեղանասար՝ 3219 մ, Աժդահակ լեռ՝ 3597 մ, Պահակասար՝ 2673 մ։4.Սնկահավաք և բանջարհավաք արշավներ՝ ապրիլ-հուլիս ամիսներին Գեղամա լեռների նախալեռնային գոտում 5.Ագրո և գյուղական տուրիզմ, ինչպես նաև զբոսաշրջիկների գիշերակաց և հյուրասիրություն Գեղաշեն գյուղում առկա հյուրընկալ տներում, որոնցից է Աժդահակ հյուրատունը։
Նշանավոր իրադարձություններ
●1876 թվականին օծվել է Ս․ Գևորգ եկեղեցին։
●1912 թվականին բացվել է գյուղի դպրոցը, գեղաշենցիների համար կրթությունը և գիտությունը եղել է առաջին տեղում[11]։
●1918 թվականին մայիսին գյուղի կամավորների խումբը Ե․ Սարգսյանի գլխավորությամբ, Երևանի կամավորական ջոկատի կազմում,մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։
●1918-1921 թվականներին գյուղացիներից կազմված զինված ջոկատի պաշտպանական գործողություններ է իրականացել հարակից գյուղերի թուքերի դեմ։
●1928 թվականին հիմնադրվել է գյուղի առաջին կոոպերատիվ տնտեսությունը։
●1940 թվականին բացվել է միջնակարգ դպրոցի նոր շենքը ,որը գործել է մինչև 1987 թվականը։Գյուղի դպրոցը կոչվել է Ղուկաս Ղուկասյանի անունունով։
●1953 թվականին Պարգև Հակոբի Հայրապետյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Մոսկվիչ 401[12] մակնիշի գյուղի առաջին սեփական մեքենան։
●1955 թվականին գյուղը ունեցել է իր հեռախոսկայանը։
●1969 թվականին գործարկվել է Գեղաշեն Աբովյան երթուղային ավտոբուսը։
●1975 թվականին կառուցվել է հուշարձան – կոթող, Երկրորդ Համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ բանակի կազմում, հանուն հայրենիքի մարտնչած 428 գեղաշենցիների հիշատակը հավերժացնելու նպատակով ։
●1979-1987 թվականներին մասնակցել են Աֆղանստանի պատերազմին ԽՍՀՄ ԶՈՒ կազում։
●1991-1994 թվականներին մասնակցել են Արցախի պատերազմին կամավորականների ջոկատով։
●2016-2020 թվականներին մասնակցել են Արցախի պատերազմին կամավորականների ջոկատով և ՀՀ ԶՈՒ կազմում։
Քաղաքական անձինք
,Վերջին հարյուր տարվա պատմության մեջ Գեղաշենը տվել է պետական,հասարակական և քաղաքական գործիչներ։
Առաջին պետական,հասարակական և քաղաքական գործիչը Եփրեմ Սարգսյանն է, ծնված 1885(6) թվականին, Հայաստանի Առաջին Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր,Ազգային Ժողովի երրորդ քարտուղար։ 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբության համահիմնադիր։ Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ,ՀՅԴ։
Գագիկ Հարությունյան, ՍՄԿԿ անդամ, ՀՀՇ անդամ։ ՀՀ վարչապետ,1991 դեկտեմբեր-1992 հուլիս։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախկին նախագահ, Տեղեկատվական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ։ ՀՀ Բարձրագույն Որակավորման դասի դատավոր։
Սուրիկ Ղազարյան, իրավագիտության դոկտոր /ԱՄՆ/, ՀՀ երրորդ որակավորման դասի դատավոր, ՌԲԳ Ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՌԲԳԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ և Արվեստի ԱՍՊԵՏ, արցախյան առաջին ազատամարտի մասնակից, 1990-95թթ Կոտայքի Շրջանային Խորհրդի պատգամավոր, Գեղաշենից։
Հրայր Սարգսյան, որակավորման չորրորդ դասի դատավոր։
Լևոն Սիմոնյան,
Սամվել Գրիգորյան
Արամ Ս․Մկրտչյան, անկուսակցական, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության համահիմնադիր և գործող վարչապետ։ Բարձրագույն դասի պատվավոր իրավարար,պատվավոր դոկտոր, իշխան, «DYNASTIC ORDEN OF THE FAMILY LUSINGIAN» միաբանության Ասպետ։
Սարգիս Սարգսյան, ՀՅԴ անդամ,պատմաբան,քաղաքական հասարակական գործիչ, հասարակագիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ հայերեն և ռուսերեն լեզուներով ,Արծնունիների տոհմին նվիրված մենագրության հեղինակ, 2019 թվական Մոսկվա։
Սիրակ Հովհաննիսյան ՀՅԴ անդամ, ԵՊՀ ,քաղ․գիտ․թեկնածու,դոցենտ,ինը քաղաքագիտ․գրքերի հեղինակ և համահեղինակ,յոթ գիտ․հոդված։ Հայաստան
Քաղաքական աքսորյալներ
1928-1943 թվականներին տարբեր մեղադրանքներով հինգ տասնյակից ավելի գյուղացիներ աքսորվեցին Սիբրիր, որոնց մի մասը այլևս չդարձավ :
Եփրեմ Սարգսյանը գյուղի առաջին քաղաքական աքսորյալն էր, ՀՅԴ անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի պատգամավոր էր, ով որպես Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ ,կրեց փետրվարյան ապստամբությանը ծանրությունը և պատասխանատվությունը։
1918 թվականին Գեղաշենցիներից կազմված ջոկատով,Երևանի կամավորականների գնդի կազմում մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ 1921 թվականին Հայրենիքի փրկության կոմիտեի խորհուրդը գաղտի նիստ է անցկացնում Ճաթղռան գյուղում տեր հայր Գարեգին Սարգսյանի տանը[13]։Կոմիտեի հաջորդ գաղտնի ժողով է անցկացնում հարևան Զառ գյուղում այնուհետև հաստատվում է Երևանում։ 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբությունը կազմակերպած Հայրենիքի փրկության կոմիտեն գլխավորել է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը[14]։
1921 թվականի մայիսին Հայրենիքի փրկության կոմիտեի զորամասերը մարտերով նահանջում են Դարալագյազ (Եղեգնաձոր)։Մայիսի սկզբներին Եփրեմ Սարգսյանը կարողանում է վերադառնալ հայրենի գյուղ որպեսզի վերջին անգամ տեսակցի իր հարազատների հետ; Այդ այցի մասին պատմել է գինոսեց Հունաի կինը ՝Արփո Սարգսյանը ,Եփրեմի հորեղբոր աղջիկը։Եփրեմ Սարգսյանը առավոտ շուտով սպիտակ ձիու վրա նստած, զինված, մտնում է գյուղ։ Տեսնում է բոլոր հարազատներին և ասում է, որ ինքը իր ընտանիքի հետ գնում է Զանգեզուր և այդես էլ նա այլևս չվերադարձավ իր հայրենիք այս պատմությունը պատմել է Արփո Սարգսյանը[3]։
1921 թվականի մայիսին Սյունիքը և Զանգեզուրը՝ Լեռնահայաստանը Նժդեհի առաջնորդությամբ հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն իրավահաջորդ։ Կառավարության մեջ մտան նաև Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները, կառավարության նախագահ հաստատվեց Սիմոն Վրացյանը։ 1921 թվականի հուլիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր, Լեռնահայաստանի կառավարությունը, Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները և Եփրեմ Սարգսյանը իր ընտանիքով անցան Պարսկաստան։ Բնակվել է Լեհաստանում, Ռումինյայում, դասավանդել է հայերն։1939-1945 թվականները բնակվել է Գերմանիայի Շտուդգարտում քաղաքում։ 1945/6 թվականներին տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելել,աշխատել ուսուցիչ,ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։ Մեկ ժողովածուի հեղինակ է[15][16],։
Արվեստի և գրականության գործիչներ
Գեղանկարիչներ
1970 թվականներից կապը Երևանի հետ դարձավ ամենօրյա ,որը հնարավորություն ստեղծեց գիտության և արվեստի ճյուղերում հակում ունեցող երիտասարդներին մասնագիտական կրթություն ստանալ Հայաստանում և Հայաստանից դուրս։
Կամո Ս․ Մկրտչյան ստեղծագործական անունը Գոնորգումախ, Հայաստանի նկարիչների միության անդամ,գործերից պահվուն են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ժամանակակից փիլիսոփայության մեջ ֆրագմենտարիզմ ուղղության հիմնադիր։ Անհատական ցուցահանդես Երևանում։ Ստեղծագործությունները ցուցադրվել են, ԽՍՀՄ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ։ Լավագույն ստեղծագործություններից է Տաքսի Բեռլին գործը[17]։ Rabanus-Maurus-Gymnasium կրթօջախի սրահի պանոի հեղինակ ։ Բնակության երկիրը ԱՄՆ,Լոս Անջելես։
Քրիստինե Հովհաննեսի Հովսեփյան,
Թամարա Սևակի Դավթյան։
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐ
Հովհաննես Վազգենի Հովսեփյան;
Արթուր Ժորայի Խաչատրյան։
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ռշտունի/Սեյրան/ Գեորգիի Վարդանյան,
Արտավազդ Թադևոսյան,
Վաչագան Ջանիբեկի Ղազարյան, ԱՐՓԻՄԵԴ դեղագործական միավորման Գլխավոր Տնօրեն։
Վաչե Ռաշիդի Քոչարյան,
Նորայի Հայրապետյան,
Նեկտար Ղազարյան,
Անի Ղազարյան, դեղագիտական գիտությունների թեկնածու։
Հովհաննես Ղազարյան։
ՔԻՄԻԿՈՍ, ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐ
Աստղիկ Սուրենի Սիրունյան,
Լիպարիտ Նավասարդյան,
Լուսինե Յուրիի Սահակյան, քիմիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Դեղագիտության ԳԽ անդամ։
Հովհաննես Յուրիի Սահակյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխատում է Տարտուի համալսարանի գենետիկայի ամբիոնում։
ՖԻԶԻԿՈՍՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐ
Հենզել Գուրգենի Հարությունյան,
Վահան Ռաշիդի Քոչարյան,
Յուրիկ Բախշիկի Սահակյան,
Ժորա Գերասիմի Մաթևոսյան։
Երաժիշտներ
Գեղաշենի երաժիշտները հիմնականում ինքնուս էին կամ սովորում էին նվագել գյուղի ինքնուս վարպետներից մեկի մոտ։Խորհրդային վերջին տարիներին հնարավորություն էր ստեղծվել երաժշտական կրթություն ստանալ երաժշտական ուսումնական հաստատություններում։
Մեծ հեղինակություն ուներ ինքնուս երաժիշտ ակարդիոնահար Աշոտ Բալաբեկի Սարգսյանը,նա երկար տարիներ նվագել էր հանրահայտ երգչուհի Արև Բաղդասարյանի «Բարեկամություն» երգի և պարի համույթում[19]։
Վերջին հարյուր տարվա ընթացքում գեղաաշենում ծնվել նաև գրողներ և լրագրողներ ովքեր կարողացել են հասարակությանը տալ նոր ուղղենիշներ։
Լրագրողական մշակույթին շատ բարձր տիրապետում էր Սեյրան Մկրտչյանը՝,վերջին ելույթը ՀՀ Գրողների Միությունում,2004 նա իր լրագրողական գործունեությունը սկսել է 1959-1980 թվականներին Համագործակցել է Հայաստանի Հանրային Ռադիոյի, «Սովետական Մանկավարժ» ամսագրի,«Հայրենիքի Ձայն» թերթի և «Արշալույս» շրջանային թերթի հետ։Պատմության ուսուցչուհի Հայաստան Հակոբյանը 1965-75 թվականները համագործակցել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի հետ։Հ․Հակոբյանի շնորհավորական ուղղերձը Գեղաշենի դպրոցի 100 ամյակի կապակցությամբ,2013։Սլավա Հովհաննիսյանը երկար տարիներ մինչև 1991 թվականը աշխատել է հեռուստապետկոմի լուրերի բաժնում,որպես պատասխանատու։Գոհար Սարդարյանը աշխատել է շրջանային «Արշալույս» թերթի գլխավոր խմբագիր։Լալա Հակոբյանը աշխատել է «Հայկական Ժամանակ» թերթում։Լավագույն լրագրողական հատկանիշնորով է օժտված Սարգիս Սարգսյանը ,ով նաև «Հայաստաի Ձայն» թերթի ներկայացուցիչն է Մոսկվայում։ Սարգիս Սարգսյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է որոնք հրապարակվել են 1998 թվականին ՌԴ և ՀՀ կենտրոնական մամուլում։ Երիտասարդ սերնդից լրագրողական դաշտում է նաև Սերգե Առաքելյանը,նա աշխատում է «Հրապարակ» թերթում։
Պատմամշակութային կառույցներ
Գեղաշենում կա 1863 թ.-ի եկեղեցի և մատուռ՝ Կապույտ խաչխաչքարով (X դար)։ Գյուղից մոտ 3 կմ արևելք գտնվում է Քյամալ գյուղատեղի, իսկ 3 կմ հարավ՝ Սուրբ Սարգիս մատուռը (XVII դ.)։ Գյուղի տարածքում կան Ուրարտական շրջանի մշակութային շերտեր։
Կապույտ Խաչ (10-րդ դար) և մատուռ, գ. Գեղաշեն
Կապույտ Խաչ, խաչքար (10-րդ դար), գ.Գեղաշեն
Գեղաշենի Սուրբ Թաթոս-Առաքելի եկեղեցի
Պատկերասրահ
Գեղաշեն գյուղը Սուրբ Սարգիս մատուռից
Գեղաշենի Աղմաղան սարատեղը Պահակասար լեռան գագաթից-2673մ
Գեղաշենի Աղմաղան սարատեղը Պահակասար լեռան փեշին-2500մ
↑Потто Василий Александрович
Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях, Издательство: Тип. Е. Евдокимова ,год издания 1887-1889
↑ 3,03,13,2Ա․Ս․Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008
↑Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008
بلدة إيتنا الإحداثيات 37°04′28″N 98°56′22″W / 37.074444444444°N 98.939444444444°W / 37.074444444444; -98.939444444444 تقسيم إداري البلد الولايات المتحدة[1] التقسيم الأعلى مقاطعة باربر، كانزاس خصائص جغرافية المساحة 123.04 ميل مربع ارتفاع 489 متر عدد السكان عدد السكا...
This article is missing information about overall flowgraph (input division into original stimuli, low-pass adaptation, low-pass luminance adaptation, and low-pass surround information). Please expand the article to include this information. Further details may exist on the talk page. (February 2021) iCAM, short for image color appearance model, is developed by Mark D. Fairchild and Garrett M. Johnson and initially published in 2002 at the IS&T/SID 10th Color Imaging Conference in Scottsd...
Financial penalty This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Fine penalty – news · newspapers · books · scholar · JSTOR (November 2011) (Learn ho...
هذه المقالة بحاجة لصندوق معلومات. فضلًا ساعد في تحسين هذه المقالة بإضافة صندوق معلومات مخصص إليها. هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (يوليو 2020) عُدّت عناصر الخوارق الطبيعية والخيال عناصر أدبية منذ القد...
De Sint-Martinuskerk De Sint-Martinuskerk is een kerkgebouw in de Belgische gemeente Asse. De kerk is toegewijd aan de heilige Martinus van Tours. Bouwgeschiedenis Deze kerk heeft een complexe historiek met een kern die uit de 13e eeuw stamt met verbouwingen en verfraaiingen tot in de 17e eeuw. Het is een pseudobasilicale kerk in gotische stijl die vroeger omgeven was door een kerkhof. Het gebouw is sinds 1940 een beschermd monument. Over de oorsprong is zeer weinig geweten. Mogelijk was het ...
German general of 30 year's war, serving Sweden and France Not to be confused with Prince Bernhard of Saxe-Weimar-Eisenach (1792–1862). BernardBorn(1604-08-16)16 August 1604Weimar, Duchy of Saxe-WeimarDied18 July 1639(1639-07-18) (aged 34)Neuenburg am RheinBurialBreisach, later WeimarHouseHouse of WettinFatherJohn II, Duke of Saxe-WeimarMotherDorothea Maria of AnhaltReligionLutheranSignature Bernard of Saxe-Weimar (German: Bernhard von Sachsen-Weimar; 16 August 1604 – 18...
XPathParadigmaQuery languagepengembangW3CRilis perdana1999OSmulti-platformWebsitehttp://www.w3.org/TR/xpath/Implementasi utamaC#, .NET, Java, JavaScriptTerpengaruh olehXSLT, XPointerMempengaruhi:XML Schema, XForms Contoh sederhana model pemilihan XPath. Warna background XPath sama dengan warna background hasil pemilihan XPath masing - masing XPath (XML Path Language) adalah bahasa kueri untuk memilih bagian - bagian (nodes) dari sebuah dokumen XML. XPath juga dapat digunakan untuk menghi...
Puing reruntuhan Chetro Ketl, salah satu bangunan bersejarah di Taman Sejarah Nasional Chaco Culture (New Mexico, Amerika Serikat). Taman Sejarah Nasional Chaco Culture adalah sebuah situs purbakala di San Juan County yang terletak di wilayah barat laut New Mexico, Amerika Serikat. Diapit oleh wilayah Albuquerque dan Farmington, Chaco Culture telah dirancang dan dikembangkan sebagai tujuan wisata sejarah sejak tahun 1980 namun baru diresmikan oleh UNESCO sebagai situs warisan dunia pada tahun...
Anneli SauliAnneli Sauli pada 2013 dengan sebuah Penghargaan Jussi untuk pengabdian seumur hidup dalam filmLahirAnneli Helena Savolainen[1]6 Agustus 1932 (umur 91)Pyhäjoki, FinlandiaNama lainAnn SavoAnneli Helena Lindman[2]Anneli Helena Pakkasvirta[2]PekerjaanPemeranTahun aktif1953-kini Anneli Sauli (lahir 6 Agustus 1932) adalah seorang aktris film Finlandia. Ia tampil dalam 42 film sejak 1953.[1][2] Filmografi pilihan We Come During Spr...
Werther de Jules Massenet, au Florida Grand Opera (en) de Miami : Werther expire dans les bras de Charlotte, après s'être tiré une balle. Madame Butterfly de Giacomo Puccini, à la Quincena Musical (es) de San Sebastián : Cio-Cio-San se fait jigai sous les yeux de Pinkerton. Le suicide est un thème particulièrement courant à l'opéra. Nombre Dans l'intrigue des 104 opéras les plus fréquemment représentés entre 1850 et 1971 dans une sélection de 14 grandes salle...
Artist discography Johnny Gill discographyStudio albums8Compilation albums3Singles37Collaboration albums1 The discography of Johnny Gill, an American R&B singer, consists of eight solo studio albums, thirty-seven singles, and three official compilation albums. In addition to solo albums, he has recorded one duet album with Stacy Lattisaw, as well as three albums as a member of New Edition and two albums as a member of supergroup LSG. Gill is also a member of supergroup Heads of State, but...
The Holy WarWisła Kraków supporters displaying banner Army of the White Star, 2011LocationKrakówTeamsWisła KrakówKS CracoviaFirst meeting20 September 1908StatisticsMost winsWisła Kraków (85-60-42) The Holy War (Polish: Święta Wojna, also Derby Krakowa) is a rivalry in Polish football between Wisła Kraków and KS Cracovia, the two biggest clubs in Kraków and reportedly the oldest in Poland, both founded in 1906.[1] The term Holy War was coined by the defender from KS Cracovi...
Airport in PanamaChame AirportIATA: noneICAO: noneLID: MP24SummaryAirport typePublicLocationPanamaElevation AMSL141 ft / 43 mCoordinates8°35′20″N 79°53′23″W / 8.58889°N 79.88972°W / 8.58889; -79.88972MapMP24Location in PanamaRunways Direction Length Surface m ft 18/36 1,200 3,937 Asphalt Sources: WAD[1] GCM[2] Google Maps[3] Chame Airport (LID: MP24) is an airport serving Chame District, a district in the Panamá Oeste...
2013 single by Catfish and the BottlemenRangoSingle by Catfish and the Bottlemenfrom the album Kathleen and the Other Three and The Balcony B-sideAsaReleased 13 August 2013 (digital) 16 September 2013 (7-inch)[1] Genre Alternative rock post-punk revival Length5:26Label Island Communion Songwriter(s)Van McCannProducer(s)Jim AbbissCatfish and the Bottlemen singles chronology Homesick (2013) Rango (2013) Kathleen (2014) Music videoRango on YouTube Rango is the second single by Welsh indi...
Meat dish Champaran MeatAlternative namesAhuna, Handi Meat, BatlohiCourseMain dishPlace of originIndiaRegion or stateChamparan, BiharServing temperatureHotMain ingredientsChicken , Mutton, Indian SpicesIngredients generally usedGhee, Mustard oil, Curd, Onions, Ginger, Dried fruitVariationsManySimilar dishesMutton Curry, Chicken Curry Champaran meat, also known as ahuna, handi meat or batlohi, is a dish with its root from Champaran,[1][2][3][4][5] a...
Dog breedPuliPuliOther namesHungarian PuliCommon nicknamesHungarian Water DogOriginHungaryKennel club standardsFédération Cynologique Internationale standardDog (domestic dog) The Puli is a small-medium breed of Hungarian herding dog known for its long, corded coat. The tight curls of the coat appear similar to dreadlocks. A similar-looking, but much larger breed – also Hungarian – is the Komondor. The plural form of Puli is Pulik in Hungarian.[1] Description Appearance Black Pu...
Kepala Badan Pengkajian dan Penerapan TeknologiPetahanaHammam Rizasejak 30 Januari 2019Dibentuk28 Januari 1974Pejabat pertamaBacharuddin Jusuf HabibieSitus webwwwbppt.co.id Kepala Badan Pengkajian dan Penerapan Teknologi (Kepala BPPT) merupakan pimpinan lembaga riset yang berada di bawah koordinasi Menteri Riset dan Teknologi. Jabatan ini dibentuk pada tahun 1974 ketika B. J. Habibie ditunjuk sebagai Kepala BPPT pertama berdasarkan surat keputusan Presiden No. 76/M/1974. Hingga 2006 yang...