- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեդեոն Միսակի Մարջանյան (սեպտեմբերի 11, 1907(1907-09-11)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 26, 1977(1977-08-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային միջատաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), ԽՄԿԿ անդամ (1943)։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1930)։ 1933-1948 թվականներին եղել է ՀԽՍՀ բույսերի պաշտպանության, 1948-1952 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիաոպաթոլոգիայի և կենսաբանության ինստիտուտների տնօրեն, միաժամանակ՝ ԳԱ կենսաբանության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։ 1950-1970 թվականներին դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և Երևանի համալսարանում։
Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում տարածված գյուղատնտեսական վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ եղանակների մշակման հարցերին։
Երկեր
- Ֆոսֆոր-օրգանական ինսեկտիցիդներ, Երևան, 1962։
- Սևին, Երևան, 1968։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 338.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 338)։
|