Բրեմեն

Բնակավայր
Բրեմեն
գերմ.՝ Bremen
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԲրեմեն
Ներքին բաժանումՇրջան 1 Բրեմենի կենտրոն, Bremen-Ost?, Bremen-Süd?, Bremen-West? և Bremen-Nord?
Մակերես317,88 կմ²
ԲԾՄ11±1 մետր, 6 մետր
Բնակչություն577 026 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ0421[2]
Փոստային դասիչ28195[3], 28197[3], 28199[3], 28201[3], 28203[3], 28205[3], 28207[3], 28209[3], 28211[3], 28213[3], 28215[3], 28217[3], 28219[3], 28237[3], 28239[3], 28259[3], 28277[3], 28279[3], 28307[3], 28309[3], 28325[3], 28327[3], 28329[3], 28355[3], 28357[3], 28359[3], 28717[3], 28719[3], 28755[3], 28757[3], 28759[3], 28777[3] և 28779[3]
Ավտոմոբիլային կոդHB
Պաշտոնական կայքbremen.de(գերմ.)
Բրեմեն (Գերմանիա)##
Բրեմեն (Գերմանիա)

Բրեմեն (գերմ.՝ Bremen [ˈbʁeːmən]), քաղաք Գերմանիայում. Բրեմենհաֆենի հետ միասին մտնում է Բրեմեն երկրի կազմի մեջ։ Բրեմենը մոտ 550 հազար բնակչությունով հանդիսանում է Գերմանիայի մեծությամբ տասներորդ քաղաքը։

Քույր քաղաքներ

Բնակչություն

Բնակչությունը 2011թվականի դեկտեմբերի 31-ի (2011 թվականի մարդահամար ) տվյալներով կազմում է 544043 մարդ[5]:.

Աշխարհագրություն

Բրեմենը տեղակայված է Վեզեր գետի երկու ափերին, մոտավորապես 60 կմ հեռավորության վրա, այն տեղից, որտեղ այն թափվում է Հյուսիսային ծով։ Հին քաղաքի շրջանում Միջին Վեզերը (գերմ.՝ Mittelweser) անցնում է Ներքին Վեզեր (գերմ.՝ Unterweser), այնուհետև լայնանալով անցնում է բրեմենյան նավահանգիստ։ Շրջանը, որը տեղակայված է Ներքին Վեզերից ձախ կրում է Վեզերմարշ շրջանի անունը։ Աջից տարածվում է այսպես կոչված Թաց եռանկյունը, ճահճային հարթություն Էլբա և Վեզեր գետերի գետաբերանին։ Քաղաքի տարածքը կազմում է 38 կմ երկարություն և 16 կմ լայնություն։ Քաղաքային սահմանների երկարությունը 136, 5 կմ է։

Տեսարժան վայրեր

քաղաքային ռատուշա, տաճար և քաղաքային պառլամենտի

Շուկայական հրապարակը Բրեմենի կենտրոնն է, որտեղ Բրեմենի ռատուշան է` կառուցված 1405-1410 թվականներին և Սուրբ Պետրոսի տաճարը 11-րդ դար։ Շուկայական հրապարակը Եվրոպայի գեղեցկագույն հրապարակներից է։ Հրապարակի աջ կողմում գտնվում է 1966 թվականին կառուցված քաղաքային պառլամենտի շենքը ։ Միջնադարյան բյուրգերյան տունը շուկայական հրապարակում հրաշքով պահպանվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ժամանակ Բրեմենի հին կառույցների 90 տոկոսը տուժել էր։ Հրապարակում վեր է խոյանում Ռոլանդի 10․21 մետր բարձրությամբ արձանը, քաղաքի խորհրդանիշ և անկախության մարմնավորում։ Վահանի վրայի կայսերական արծիվը վկայում է, որ քաղաքային իրավունքը ծագել է Կարլ Մեծի ժամանակներում և Բրեմենը ենթարկվում է միայն կայսերը, ոչ թե որևէ այլ հոգևոր կամ ազնվական կառավարչի։

Ռոլանդ, 10․21 մետր

Ռատուշայի առաջ տեղադրված է «Բրեմենյան երաժիշտների» հայտնի քանդակը։ Բրեմենի հայտնի փողոցներից մեկում՝ Բյոտերշտրասեում (գերմ. Böttcherstraße) (երկարություն 100 մետր) գտնվում է 7 շինություն։ 16-րդ դարի կառույցները իրենցից ներկայացնում են ճարտարապետական հուշարձաններ՝ զանգակատուն, երեք թանգարան, պատկերասրահ և թատրոն։ Հին քաղաքում կա շրջան, որտեղ պահպանվել են հին շինությունները։ Այն կոչվում է Շնոր (գերմ. Schnoor)։ Շնորում տեղակայված են գարեջրատներ, մանր գեղեցիկ իրերի փոքրիկ կրպակներ։ Բրեմենյան համալսարանի տարածքում գտնվում է Ունիվերսումը (գերմ. Universum), գիտական կենտրանը։ Սա գիտության թանգարան է, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է շուրջ 250 ցուցադրանմուշի գործողությունները շոշափել և փորձել ։ Բրեմենի կենտրոնում, երկաթգծի կայարանում է գտնվում Քաղաքային այգին, որտեղ կա փոքրիկ կենդանաբանական այգի, որտեղ կան ընտանի կենդանիներ, խոզեր, բադեր, ծովախոզուկներ, ալագադաներ։

Արդյունաբերություն

  • Mercedes-Benz-Werke Bremen, Daimler կոնցերնի գործարաններից մեկն է։
  • GESTRA AG, խողովակաշարային ամրակ ստեղծող և զարգացնող, հատուկ սարքավորումների և ստուգողական համակարգերի շտաբկայան։

Տրանսպորտ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. https://www.dastelefonbuch.de/Vorwahlen/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 https://www.dastelefonbuch.de/Postleitzahlen/Bremen
  4. İzmir Büyükşehir Belediyesi. «İzmir'in kardeş kentleri». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. Statistisches Bundesamt Արխիվացված 2016-04-03 Wayback Machine: Gemeinden in Deutschland nach Bevölkerung am 31.12.2011 auf Grundlage des Zensus 2011 und früherer Zählungen Արխիվացված 2016-03-09 Wayback Machine

Արտաքին հղումներ

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեմեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 560

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!