- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարնսլի (այլ կիրառումներ)
Բարնսլի
|
|
Ամբողջական անուն
|
Barnsley Football Club
|
Գույներ
|
Կարմիր, սպիտակ
|
Հիմնադրում
|
1887-01-6 (137 տարի առաջ)
|
Երկիր
|
Անգլիա
|
Քաղաք
|
Բարնսլի
|
Մարզադաշտ
|
Օուքվել
|
Տարողունակություն
|
23 287
|
Տեր
|
Պատրիկ Կրայն
|
Մարզիչ
|
Լի Ջոնսոն
|
Կայք
|
|
Լիգա
|
Չեմպիոնշիպ
|
2015-16
|
6 (Տեղափոխվել է առաջին լիգայից)
|
|
Բարնսլի ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Barnsley Football Club), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից։ Իր պատմության մեծ մասում ակումբը հանդես է եկել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում։ «Բարնսլիի» կազմում հանդես են եկել բազում հայտնի ֆուտբոլիստներ։ Նրանցից մեկը Թոմի Թեյլորն է, ով խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» և զոհվել է մյունխենյան ողբերգության ժամանակ։
2016/17 մրցաշրջանում ակումբը հանդես է գալիս Չեմպիոնշիպում։
Պատմություն
«Բարնսլի» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։ 1890 թվականից ակումբը խաղացել է «Sheffield and District League» լիգայում, իսկ 1895-ից՝ կենտրոնական կոմսության լիգայում (Midland League):
1898 թվականին «Բարնսլին» մասնակցել է ֆուտբոլային լիգային և հաջորդ 10 տարին խաղացել է երկրորդ դիվիզիոնում։ 1910 թվականին ակումբը հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին»։ 1912 թվականին կրկին հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ վերախաղարկումով հաղթեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին» (1:0)՝ նվաճելով այս տիտղոսն իր պատմության մեջ առաջին և միակ անգամ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո որոշում կայացվեց առաջին դիվիզիոնի ակումբների թիվը 20-ից հասցնել 22-ի։ «Բարնսլին», որը 1914/15 մրցաշրջանում երրորդ դիվիզիոնն ավարտել էր 3-րդ հորիզոնականում, հնարավորություն ուներ բարձրանալ առաջին դիվիզիոն, սակայն արդյունքում նրա փոխարեն այնտեղ հայտնվեց «Արսենալը»։
Նվաճումներ
Արտաքին հղումներ