Բարբիտուրատներ

Բարբիտուրատների կազմությունը (փոխարինողների համարակալմամբ)

Բարբիտուրատներ (լատին․՝ barbiturate), դեղամիջոցների խումբ[1], բարբիտուրատային թթուների ածանցյալներ[2], թմրեցնող ազդեցություն ունեն ԿՆՀ-ի վրա։ Կախված դեղաչափից՝ նրանց թերապևտիկ ազդեցությունը կարող է թեթև հանգստացնողից հասնել անզգայացնող մակարդակի։

Առաջ բարբիտուրատները լայնորեն օգտագործվում էին, որպես տրանկվիլիզատորներ և քնաբեր միջոցներ։ Ներկայումս նրանց օգտագործումը սահմանափակվել է, քանի որ, առաջին հերթին նրանք ունեին նեղ թերապևտիկ լայնական ազդեցություն, որը կարող էր բերել գերդոզավորման և առաջացնել թունավոր էֆեկտներ, իսկ երկրորդ հերթին՝ բարբիտուրատների երկարատև ընդունումից հետո, կարող է առաջանալ կախվածություն։

Բացահայտման պատմություն

Շատ հանգստացող դեղամիջոցներ, ներառյալ քլորոֆորմը, քլորոհիդրատը և պարալդեհիդը՝ շրջանառության մեջ են մտել 19-րդ հարյուրամյակում։ Առաջին բարբիտուրատը ստեղծվել է 1864 թվականին, Մյունխենում՝ գերմանացի քիմիկոս Ադոլֆ Բայերի լաբորատորիայում։

Անվան ծագում

Բարբիտուրատային թթուն, որի ածանցյալը համարվում են բարբիտուրատները, ստեղծվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Բայերի կողմից՝ 1864 թվականի դեկտեմբերի 4-ին՝ սուրբ Վարվառայի տոնին (Բարբարայի ուրատներ՝ բարբիտուրատներ)։ Այլ աղբյուրների համաձայն[3], Բայերը տարված էր Բարբառա անունով մի աղջկանով և նոր միացությունը անվանեց նրա պատվին։

Նոմենկլատուրա և սինթեզ

Բարբիտուրատներ
Տիոբարբիտուրատներ

Ընդհանուր հաշվով սինթեզվել է 2500-ից ավել բարբիտուրատներ։ Մոտավորապես 50 դեղամիջոցներ առկա էին շուկայում։ Ներկայումս դրանք մոտավորապես 10-ից ավել են։

Համաձայն ԱՀԿ-ի առաջարկությունների՝ միջազգային անվանակարգմամբ բարբիտուրատային դեղամիջոցները անվանելու ժամանակ օգտագործվում է -բարբ- արմատը[4], նաև օգտագործվում է -ալ վերջածանցը։

Որոշ բարբիտուրատներ
Անվանում R1 R2 2
Բարբիտուրաթթու -H -H O
Ալլոբարբիտալ -CH2-CH=CH2 -CH2-CH=CH2 O
Ամոբարբիտալ -C2H5 -(CH2)2-CH(CH3)2 O
Բարբիտալ -C2H5 -C2H5 O
Բուտաբարբիտալ -C2H5 -CH(CH3)-C2H5 O
Բուտալբիտալ -CH2-CH=CH2 -CH2-CH(CH3)2 O
Ցիկլոբարբիտալ -C2H5 -C6H9 (Ցիկլոհեքսինիլ-1) O
Հեպաբարբիտալ -C2H5 -C7H11 (Ցիկլոհեքսինիլ-1) O
Պենտոբարբիտալ -C2H5 -CH(CH3)-C3H7 O
Ֆենոբարբիտալ -C2H5 -C6H5 (Ֆենիլ) O
Սեկոբարբիտալ -CH2-CH=CH2 -CH(CH3)-C3H7 O
Տիալբարբիտալ -CH2-CH=CH2 -C6H9 (Ցիկլոհեքսինիլ-1) S
Տիոբարբիտալ -C2H5 -C2H5 S
Տիոպենտալ -C2H5 -CH(CH3)-C3H7 S
Վինիլբիտալ -CH=CH2 -CH(CH3)-C3H7 O

Բարբիտուրատների սինթեզի ստանդարտ մեթոդը, դա միզանյութի կոնդեսացիայի ռեակցիան է՝ դիալկիլմալոնաթթուների եթերների հետ, որոնք արտադրվում են եռացումով էթանոլի խառնուրդում ռեագենտների հետսառեցման հետ՝ նատրիումի էթիլատի ներկայությամբ։ Սրա ժամանակ ստացվածքը կազմում է 85—90%:

Դրանից հետո ընթացքում է տիոմիզանյութի հետ դիալկիլմալոնաթթվային եթերների ռեակցիան, սրա ժամանակ առաջանում է տիոբարբիտուրատներ։

Բարբիտուրատները կարող են նաև սինթեզվել դիալկոլցիանքացախային եթերների և դիցիանդիամիդի (N-ցիանգուանիդին) կոնդենսացիայով, սրա ժամանակ ձևավորվում է 3-ցիանո-5,5-դիալկիլ-2,4-դիիմինոբարբիտուրատներ, որոնք հետո տաքացնում են ծծմբական թվվի ջրային լուծույթի հետ, որի արդյունքում իմինո խմբերը և նիտրիալ ծումբը հիդրոլիզացվում են և առաջացնելով 3-կարբոսքի-5,5-դիալկիլ-2,4-բարբիտուրատ դեկարբոքսիլացվում են՝ համապատասխան բարբիտուրատի ձևավորմամբ։ Այդ կոնդեսանցիան ընթանում է մեթանոլում՝ մեղմ պայմաններում (~10 °C), որում դիցիանդիամիդի լուծողականությունը ավելի բարձր է, քան էթանոլում։

Բարբիտուրատների ֆիզիոլոգիական էֆեկտները

Տարբեր բարբիտուրատների օգտագործման էֆեկտները, ընդհանրապես, համապատասխանում են, բայց որոշ դեպքերում տարբերվում են քանակով և ազդեցության տևողությամբ։ Բարբիտուրատները դասակարգվում են հետևյալ կերպ՝ ուլտրակարճ, միջին տևողության և երկարատև ազդեցության։ Օրինակ, պենտոբարբիտալը և սեկոբարբիտալը ունեն ուժեղ և արագ ազդեցություն (2-4 ժամ), ամոբարբիտալը՝ միջին տևողության է (6-8 ժամ), և ֆենոբարբիտալը՝ երկարատև է (8-10 ժամ)։

Բարբիտուրատները ԿՆՀ-ի վրա թողնում են թմրեցնող ազդեցություն՝ թեթև հանգստությունից մինչև կլինիկական մահ։ Ներկայումս նրանց օգտագործվումը սահմանափակված է՝ նշանակվում է, որպես հակաջղաձգային միջոցներ և ներարկվում է, որպես թմրանյութ։

Չափավոր դեղաչափով օգտագործելիս, բարբիտուրատները առաջացնում են էյֆորիայի ազդեցություն, որը նման է արբած վիճակին։ Համեմատելով ալկոհոլի հետ, բարբիտուրատները կարող են առաջացնել հավասարակշռության կորուստ, քայլելու ձևի խանգարգում և անհասկանալի խոսք։ Շարժման հավասարակշռության կորուստը և ատաքսին կապված են ողնուղեղային պոլիսինապտիկ ռեքլեքսների թուլացման և սուպրասպիալ կարգավորումների հետ։ Էմոցիաների և վարքագծի կառավարման կորուստը նույպես համարվում են բարբիտուրատների օգտագործման տիպիկ հետևանքներ և կապված են լիմբիական համակարգի վրա գործադրվող ազդեցության հետ։ Հակատագնապային էֆեկտը և քունը առաջանում են բարձր դեղաչափերի դեպքում, իսկ ավելի բարձր դեղաչափերը առաջացնում են վիրահատական անզգայացում։ Բարբիտուրատները խանգարում են կոնցետրացիոն ուշադրությունը, հիշողությունը և սովորելու ունակությունները։ Կարող են առաջացնել նաև ֆիքսացիոն ամնեզիա։ Վեգետատիվ նյարդային համակարգը ներառում է թափառող նյարդի տոնուսի բարձրացմանը, որը բերում է բրոնխոսպազմի, որն էլ կարող է բերել մահվան։ Դա հաճախ լինում է նատրիում տիոպենտալի ներարկման հետևանքով, որ կատարվել էր թմրեցման նպատակով։ Բարբիտուրատների բարձր դեղաչափերի, ինչպես նաև թափառող նյարդի տոնուսի բարձրացման հետևանքով, առաջանում է կարդիոպրեսիվ էֆեկտ՝ դանդաղում է սրտի զարկերը և զարկերակային հաղորդականությունը, նվազեցնում զարկերակային ճնշումը և խանգարում աղեստամոքսային տրակտի աշխատանքը։

Բարբիտուրատները նման են բենզոդիազեպիններին, փոխազդում են բարբիտուրատ-բենզոդիազեպինային և նեկովալենտային ԳԱԿԹ ռեցեպտորների հետ։ Արդյունքում մեծանում է գամմա ամինոկարգաթթուների հետ խնամակցությունը, որը բերում է կալիումային ու քլորային ալիքների բացմանը և նվազեցնում նյարդային համակարգի գրգռականությունը։ Նյարդային իմպուլսների փոխանցումը ԿՆՀ դանդացում է, որը կլինիկապես արտահայտվում է հետևյալ էֆեկտներով՝

  • Հանգստացնող
  • Քնեցնող
  • Անզգայացնող
  • Հակաջղաձգային
  • Տրանկվիլիզատորային
  • Մկանային հանգստացնող
  • Ամնեզային

Ուլտրակարճ ժամանակային ազդեցությամբ բարբիտուրատներ

Ուլտրակարճ ժամանակային ազդեցությամբ բարբիտուրատները առաջացնում են դեղային քուն՝ ներերակային ներարկումից հետո մեկ րոպեյի ընթացքում, ինչպես նաև օգտագործվում է անզգայացման համար։

  • մետոհեքսիտալ (բրիեթալ),
  • թիամիլալ (սուրիտալ),
  • Նատրիումի տրիոպենտալ։

Կարճ և միջին ժամանակային ազդեցությամբ բարբիտուրատներ

Դրանք են՝

  • պենտոբարբիտալ
  • սեկոբարբիտալ (ամիտալ),
  • բուտալբիթալ (ֆիորինալ, ֆիորիցետ),
  • բուտաբարբիտալ (բուտիզալ),
  • տալբուտալ (լոտուզատ)
  • ապրոբարբիտալ (ալյուրատ).:

Ազդում է ներարկումից 15-40ր հետո, իսկ էֆեկտը տևում է մինչև 6 ժամ։

Երկարատև ժամանակային ազդեցությամբ բարբիտուրատներ

Դանդաղ և երկարատև ազդեցությամբ բարբիտուրատները հիմնականում օգտագործվում են էպիլեպսիայի բուժման համար (օրինակ՝ ֆենոբարբիտալ)։

Բարբիտուրատների օգտագործման բժշկական պրակտիկա

Բարբիտուրատները առաջին անգամ սկսվել են օգտագործվել 1903 թվականին, երբ բարբիտալը ստացավ «վերոնալ» շուկայական անվանումը։ Շուտով դեղամիջոցը սկսեցին ավելի լայնորեն օգտագործել, որպես հանգստացնող և քնաբեր։ Սրանց օգտագործումը աճեց 1960-ականներին, բայց հետագա տարիներին զգալի նվազեց։ Բարբիտուրատների օգտագործման թռիչքն ու կտրուկ վայրէջքը ունեին մի քանի պատճառներ։ 19-րդ դարում մարդկանց հայտնի շատ հիվանդությունների ավելի հաճախ հանդիպող ախտանիշներն էին անքնությունը և տագնապային վիճակը։ Այդպիսով, անքնության և տանգապային վիճակների դեմ ցանկացած դեղամիջոց ուներ մեծ տարածվածություն և կոմերցիոն հաջողություն։ Բարբիտուրատները իսկապես ունեին քնաբեր ազդեցություն և կարող էին պայքարել տագնապային վիճակի հետ, այդպիսով դրանք շուայում մեծ հայտնիություն ձեռք բերեցին։ Սակայն երկաարատև օգտագործման ժամանակ, դրանք կարող էին առաջացնել դեղային կախվածություն, որը բերում էր ավելի անվտանգ դեղամիջոցների՝ բենզոդիազեպինների օգտագործումից հրաժարվելուց։

Երկար ժամանակ բարբիտուրատային կախվածության խնդիրը չէր բացահայտվում, իսկ բժիշկների հայտարարությունները դրա մասին՝ մերժվում էր։ Այդպիսով, 1930-ականներին բացահայտ կերպով հայտարարվեց բրոմիդային դեղամիջոցներ քրոնիկ ինտոքսիկացիոն ազդեցությունները, սակայն բարբիտուրատների չէր խոսվում։ Միայն ասում էին, որ մարդիկ չեն կարողանում հրաժարվել բարբիտուրատներից ոչ թե նրա համար, որ հոգեպես հիվանդ են, այլ որ առանց տանջանքների չեն կարող դրանից հրաժարվել[5].:

Անասնաբույժները պենտոբարբիտալը օգտագործում են որպես ցավազրկող և էֆտանազիայի միջոց։

Բարբիտուրոմանիա

Կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված բարբիտուրատների օգտագործման հետ՝ առաջին հերթին դա թմրանյութային կախվածությունն է[6]։ Թմրամոլները, ովքեր ընդունում են բարբիտուրատներ, նախընտրում են կարճատև կամ միջին ժամանակային ազդեցությամբ միջոցներ, իսկ ավելի կոնկրետ՝ պենտոբարբիտալ և սեկոբարբիտալ։

Ծանոթագրություններ

  1. «Բարբիտուրատներ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  2. barbiturates // IUPAC Gold Book
  3. Բարբիտուրատային թթուներ
  4. The use of stems in the selection of International Nonproprietary Names (INN) for pharmaceutical substances 2011. World Health Organization 2011
  5. Гётше П. Смертельно опасные лекарства и организованная преступность: Как большая фарма коррумпировала здравоохранение / [Пер. с англ. Л. Е. Зиганшиной]. — Москва: Издательство «Э», 2016. — 464 с. — (Доказательная медицина). — 3000 экз. — ISBN 978-5-699-83580-5
  6. Токсикомании (наркомании), возникающие при злоупотреблении снотворными

Read other articles:

Genus of atmospheric cloud Sky containing different types of cirrus clouds Cirrus (cloud classification symbol: Ci) is a genus of high cloud made of ice crystals. Cirrus clouds typically appear delicate and wispy with white strands. Cirrus are usually formed when warm, dry air rises, causing water vapor deposition onto rocky or metallic dust particles at high altitudes. Globally, they form anywhere between 4,000 and 20,000 meters (13,000 and 66,000 feet) above sea level, with the higher eleva...

 

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (مايو 2015) فايودوت إياتاPF إيكاوVDT رمز النداءVAYU تاريخ الإنشاء 20 يناير 1981 الجنسية الهند  التوقف عن النشاط 1 أبريل 1997 حجم الأسطول 21 passenger aircraft , 16 agricultural aircraft المقرات الرئيس

 

Außerhalb der Fahrrinne erscheinen Ober- und Unterfeuer deutlich versetzt Bei Kurs in Richtfeuerlinie stehen Ober- und Unterfeuer übereinander (Moreton Bay nahe Brisbane) Richtfeuer sind ein Untertyp der Leuchtfeuer und werden dazu verwendet, einem Wasserfahrzeug ein Fahrwasser anzuzeigen. Richtfeuer bestehen meistens aus zwei Leuchtfeuern, dem Ober- und dem Unterfeuer; in seltenen Fällen kommt ein Mittelfeuer hinzu. Ober- und Unterfeuer sind so gestaltet, dass eine gewisse Zugehörigkeit ...

This article needs a plot summary. Please add one in your own words. (August 2021) (Learn how and when to remove this template message) 1940 filmLadies in WaitingSvatopluk Beneš and Zorka JanůDirected byVladimír BorskýWritten byF.X. Svoboda (play)Vladimír BorskýStarringZorka JanůMeda ValentováAnna LetenskáCinematographyJan RothEdited byAntonín ZelenkaMusic byE. F. BurianProductioncompanyTerra FilmDistributed byTerra FilmRelease date5 April 1940Running time93 minutesCountryCzechoslov...

 

Defunct American television production company Not to be confused with Four Star Records. Four Star TelevisionFormerlyFour Star Productions (1952-1959)TypeSubsidiaryIndustryTelevision productionFounded1952 (as Four Star Productions)Incorporated as Four Star Television on Jan. 12, 1959.FoundersDick PowellDavid NivenCharles BoyerIda LupinoJoel McCreaDefunct1997, after purchase to New World TelevisionFateSold to Compact Video as the result of a Leveraged buyout by MacAndrews & ForbesSuccesso...

 

English, Scottish, Irish and Great Britain legislationActs of Parliament by states preceding the United Kingdom Of the Kingdom of EnglandRoyal statutes, etc. issued beforethe development of Parliament 1225–1267 1275–1307 1308–1325 Temp. incert. 1327–1411 1413–1460 1461–1482 1483 1485–1503 1509–1535 1536 1539–1540 1541 1542 1543 1545 1546 1547 1548 1549 1551 1553 1554 1555 1557 1558–1601 1603–1623 1625 1627 1640 Interregnum (1642–1660) 1660 1661 1662 1663 1664...

PT. Soraya Intercine FilmsLogo Soraya Intercine Films sejak 2004Didirikan1 Juni 1982; 41 tahun lalu (1982-06-01)KantorpusatJalan Wahid Hasyim 3, Menteng, Jakarta Pusat 10110, IndonesiaTokohkunciRam Soraya, Sunil Soraya, Rocky Soraya, Mohan NankaniAnakusahaHitmaker StudiosSitus webhttp://www.sorayafilms.com Soraya Intercine Films (SIF) adalah sebuah rumah produksi sekaligus distributor film di Indonesia. Sejarah Didirikan oleh Ram Soraya pada 1 Juni 1982, adalah perusahaan film terbesar d...

 

Religion in the country Even though the government of Oman does not keep statistics on religious affiliation, statistics from the CIA World Factbook state that adherents of Islam are in the majority at 95%, with Christianity, Hinduism, Buddhism, and Judaism less than 5%. Other religious affiliations have a proportion of 1% and the unaffiliated only 0.2%. Religion of Omani citizens (2023)[1]   Ibadi Islam (35%)  Sunni Islam (47%)  Shia Islam (6%) ...

 

«Federalista» redirige aquí. Para la publicación que debatía cuestiones constitucionales durante la independencia de Estados Unidos, véase El Federalista. «Federal» redirige aquí. Para otras acepciones, véase Federal (desambiguación). Países federalistas en verde oscuro. El federalismo es una doctrina política que busca que una entidad política u organización esté formada por organismos (estados, organizaciones, agrupaciones, sindicatos, etc) que se asocian delegando algunas l...

انقلاب 1975 في نيجيريا التاريخ 29 يوليو 1975  البلد نيجيريا  تعديل مصدري - تعديل   في 29 يوليو 1975، وقع انقلاب عسكري غير دموي في نيجيريا،[1][2] حيث أطاح فصيل من صغار ضباط القوات المسلحة النيجيرية بحُكم يعقوب جون (الذي تولى السلطة في الانقلاب المضاد 1966). أعلن العقيد جوزي...

 

Overview of religion in the Indian state of Bihar Part of a series on theCulture of Bihar Society Bihari Folklore History Languages Holidays Religion Topics Art Architecture Cinema Cuisine Dance Festivals Literature Poetry Media Music Monuments (National Importance & State Protected) Painting Sports Theatre Symbols Emblem Anthem World Heritage Sites vteHinduism is the most followed religion in Bihar, followed by nearly 82.7% of total population as per 2011 Census. Islam is the second-most...

 

Italian noble in New York City, 1860–1956 For the Prince Del Drago of Corsica (a monkey), see Marion Graves Anthon Fish § Drago. Caricature of Prince del Drago by Carlo de Fornaro, c1900 Don Giovanni Battista dei Principi del Drago, Marchese di Riofreddo (12 August 1860 – 3 May 1956), known in the United States as the Prince del Drago and Prince Don Giovanni del Drago, was a member of the princely Del Drago [it] family of Rome, though not a prince in his own right. He w...

Запрос «Ван Гог» перенаправляется сюда; см. также другие значения. Винсент Ван Гогнидерл. Vincent van Gogh Автопортрет (1887) Имя при рождении нидерл. Vincent Willem Van Gogh[2] Дата рождения 30 марта 1853(1853-03-30) Место рождения Зюндерт, Северный Брабант, Нидерланды Дата смерти 29 июл...

 

This article includes a list of references, related reading, or external links, but its sources remain unclear because it lacks inline citations. Please help to improve this article by introducing more precise citations. (December 2023) (Learn how and when to remove this template message) Anders Joachim Kurtén (15 January 1836–28 June 1899) was born in Kronoby into the family of sea captain Henrik Kurtén.[citation needed] In 1841 the family moved to Vaasa where he finished his...

 

Niobium dioxide Names IUPAC name niobium(IV) oxide, niobium dioxide Other names niobium(IV) oxide, columbium dioxide Identifiers CAS Number 12034-59-2 Y 3D model (JSmol) Interactive image ECHA InfoCard 100.031.632 EC Number 234-809-7 PubChem CID 82839 CompTox Dashboard (EPA) DTXSID90893180 InChI InChI=1S/Nb.2O SMILES O=[Nb]=O Properties Chemical formula NbO2 Molar mass 124.91 g/mol Appearance bluish black solid Melting point 1,915 °C (3,479 °F; 2,188 K...

Cycling race For the men's race, see 2015 Omloop Het Nieuwsblad. Cycling race 2015 Omloop Het Nieuwsblad – Women's racePodium (left to right: Ellen van Dijk, Anna van der Breggen, Lizzie Armitstead)Race detailsDates28 February 2015Stages1Distance120.5 km (74.88 mi)Results  Winner  Anna van der Breggen (NED) (Rabo–Liv)  Second  Ellen van Dijk (NED) (Boels–Dolmans)  Third  Lizzie Armitstead (GBR) (Boels–Dolmans)← 2014 201...

 

Flag used by José de San Martín and his Army of the Andes This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Flag of the Andes – news · newspapers · books · scholar · JSTOR (December 2009) (Learn how and when to remove this template message) The Flag of the AndesUseDesignProto-coat of arms of Argentina placed horizontally over...

 

17th century English witch-hunter Title page of Stearne's A Confirmation and Discovery of Witchcraft, published in 1648 John Stearne (c. 1610–1670)[1] was an associate of self-styled Witchfinder General Matthew Hopkins, who was active during the English Civil War.[2] The duo's activities were heavily fictionalized in the 1968 horror film Witchfinder-General (U.S. title: The Conqueror Worm). Stearne was known at various times as the witch-hunter,[3][4] and wi...

ألفبائية يونانيةمعلومات عامةالبداية القرن 9 ق.م[1] الاستعمال اليونانية الإغريقية جانب من جوانب اليونانية الاسم Greek (بالإنجليزية) [2]grec (بالفرنسية) [2] اشتق من أبجدية فينيقية لغة العمل أو لغة الاسم اليونانيةالإغريقيةيونانية البنطس اتجاه الكتابة left-to-right (en) [3] م...

 

السموع السموع  بلدة السموع عام 2007 السموعشعار بلدية السموع اللقب اشتموع سميت باسم إشتموع[1]  تاريخ التأسيس 3000 ق م تقسيم إداري البلد  فلسطين[2] المنطقة محافظة الخليل المسؤولون رئيس البلدية ماجد الخلايلة خصائص جغرافية إحداثيات 31°24′03″N 35°04′01″E / 31.400792...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!