Իր ծննդյան ժամանակ նա թվով երրորդ թագաժառանգն էր, Եղիսաբեթ II-ի գահակալման անցնելուց հետ Աննան դարձել է երկրորդ գահաժառանգը (ընդհուպ մինչև 1960 թվականը, իր եղբայր՝ Էնդրյու արքայազնի ծնունդը)։ Ներկայումս նա համարվում է տասնչորսերորդ իրավահաջորդը։
1987 թվականից կրում է «Թագավորական արքայադուստր» (անգլ.՝ Princess Royal) տիտղոսը, որը ըստ ավանդույթի, հանձնում են իշխող միապետի ավագ դստերը։
Կենսագրություն
Ծնվել է 1950 թվականիօգոստոսի15-ին Լոնդոնում, այդ ժամանակ եղել է թագուհու ընտանիքի երկրորդ երեխան։ 1970-ական թվականների սկզբին Աննան սիրավեպ է ունեցել Էնդրյու Պարկեր-Բոուլզի հետ, ինչը Էնդրույի և կնոջ՝ Կամիլայի (Աննայի եղբոր՝ Չարլզի ապագա II կինը) հարաբերությունների խզման պատճառ է հանդիսացել[9]։ Աննան առաջին ամուսնու` կապիտան Մարկ Ֆիլիպսի (ծնված՝ 1948 թվականին) հետ ապրել է 18.5 տարի։ Այդ ամուսնությունից նա ունեցել է երկու երեխա՝ Փիթեր Ֆիլիպսը (1977 թվական) և Զառա Ֆիլիպսը (1981 թվական), ում կնքահայրը դարձել էր Էնդրյու Պարկեր Բոուլզը[10]։ 1988 թվականիօլիմպիական խաղերումձիասպորտ մարզաձևում Ֆիլիպսը ներկայացրել է Մեծ Բրիտանիան, իսկ 1988 թվականինՍեուլում կայացած տրիաթլոնի մրցաշարում, թիմային հաշվով նվաճել է արծաթե մեդալ։ Ֆիլիպսի հետ ամուսնալուծվելուց հետո Աննան ամուսնացել է հրամանատար (այժմ՝ փոխ-ծովակալ) Տիմոտի Լորենսի հետ (ծնված՝ 1955 թվականին)։
1974 թվականիմարտի 20-ին արքայադստեր վրա կատարվել էր մահափորձ։ Այդ երեկո նա իր ամուսնու՝ կապիտան Մարկ Ֆիլիպսի հետ վերադառնալիս էր եղել Բուքինգհեմյան պալատ։ Նրանք գտնվել էին լիմուզինում, որը վարել էր վարորդը, երբ մեկ այլ մեքենա, վազանց կատարելով, շրջափակել էր փողոցը։ Վարորդը, խախտելով կանոնները, դուրս էր եկել մեքենայից և կրակել լիմուզինի ուղղությամբ։ Լիմուզինի վարորդը և անվտանգության աշխատակիցներից մեկը վնասվածքներ էին ստացել։
Մոտակայքում հերթապահող ոստիկան Մայքլ Հիլզը, լսելով կրակոցները, շտապել էր դեպքի վայր և հանցագործի կողմից ստացել վնասվածքներ։ Լրագրող Բրայեն Մակկոները, ով տաքսիով գնալիս էր եղել թագավորական լիմուզինի հետևից, դուրս էր թռել մեքենայից և փորձել բռնել ահաբեկչի ձեռքը, բայց վերջինս կրակել էր նրա վրա և անհետացել այգու խորքերում։ Բռնցքամարտիկ Ռոննի Ռասսելը վերադառնալիս էր եղել տուն՝ Քենթ, երբ լսել էր կրակոցների ձայնը։ Այդ ընթացքում ահաբեկիչը փորձել էր արքայադուստր Աննային դուրս հանել մեքենայից, մինչդեռ արքայադստեր նախկին ամուսին կապիտան Մարկ Ֆիլիպսը փորձել էր հետ քաշել։ «Նա կանգնել էր՝ ինձ վրա պահելով զենքը, իսկ ես հարվածեցի նրան։ Ես խփեցի այնքան ուժեղ, որքան կարող էի և նա ընկավ գետնին՝ դեմքով ներքև»,- հիշել էր Ռասսելը, թագուհու կողմից «Գեորգևյան մեդալ»-ով պարգևատրման ժամանակ։
Պարզվել էր՝ հանցագործը 26-ամյա գործազուրկ Իան Բոլն էր, ում անմիջապես ձերբակալել էին։ Վախեցած, բայց առանց կյանքին սպառնացող լուրջ վնասվածքների՝ զույգին տեղափոխել էին Բուքինգհեմյան պալատ։ Արքայադուստրը անհապաղ կարճ հայտարարություն էր կատարել. «Մենք շնորհակալ ենք Աստծուն նրա համար, որ նա օգնեց մեզ անվնաս մնալ։ Մենք անհանգստանում ենք այն մարդկանց կյանքի համար, ովքեր վիրավոր են, ներառյալ մեր վարորդ, պարոն Կլենդերը և տեսուչ Բիթոնը»։ Բոլորը նկատել էին, թե ինչպիսի արժանապատվությամբ էր արքայադուստրը ասել այս խոսքերը։
Մարտի 21-ի առավոտյան Իան Բոլը ներկայացել էր դատարան։ Նրան մեղադրանք էին առաջադրել տեսուչ Ջեյմս Բիթոնի դեմ մահափորձ կատարելու համար։ Բայց շուտով դատարանի համար պարզ էր դարձել, որ Բոլը հոգեկան հիվանդ է։
Զինանշան
Որպես թագավորական ընտանիքի անդամ, արքայադուստրը ունի անձնական զինանշան, որի հիմքում Մեծ Բրիտանիայի ազգային զինանշանն է։
Պարտականություններ
Արքայադուստր Աննան միջին դպրոցը ավարտելուց անմիջապես հետո ստանձնել է Մեծ Բրիտանիայի Թագավորական տան անդամի պարտականությունները։ Դրանք ներառում են հանդիպումներ քաղաքական գործիչների, հասարակական գործիչների և տարբեր նպատակներով՝ այլ անձանց հետ, ինչպես նաև մասնակցություն պաշտոնական տարբեր արարողություններին և միջոցառումներին։ Արքայադուստր Աննայի հավատամքը հետևյալն է.«Ես անընդհատ աշխատանքի եմ, կազմակերպեք ինձ համար այնքան հանդիպումներ, որքան անհրաժեշտ են»[11]։ Բացի այդ, արքայադուստր Աննան մասնակցություն ունի մի քանի բարեգործական հիմնադրամներում, ինչպես նաև հանդիսանում է ՄՕԿ-ի անդամ։ Ամենայն հավանականությամբ, բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից ամենից հաճախ արքայադուստր Աննան է այցելել Ռուսաստան։ 1973 և 1990 թվականներին նա այցելել է ԽՍՀՄ, իսկ 1993, 2000, 2014 և 2016 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնություն[12]։ Հենց նա է Սոչիիօլիմպիական խաղերում պաշտոնապես ներկայացրել Մեծ Բրիտանիան։
↑Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание учёной степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 225—226. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php