- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ցոլակի Խաչատրյան (մարտի 25, 1953(1953-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1996): ՀԳԳԱ ակադեմիկոս (1996):
Կենսագրություն
Արմեն Խաչատրյանը ծնվել է 1953 թ. մարտի 25-ին, Երևանում։ 1975 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1992-1993 թթ.-ին և 1998-2001 թթ.-ին եղել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար, 1993-1994 թթ.-ին՝ ՀՀ Կառավարության գործերի կառավարիչ, 1994-1998 թթ.-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր, 2001-2002 թթ.-ին՝ «Մաքս Գրուպ» կոնցեռնի, 2002-2003 թթ.-ին՝ «Հայաստանի էլեկտրականբաշխիչ ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, 2003 թ.-ից՝ Պետական գյուղատնտեսական քոլեջի (Նոր Գեղի) տնօրեն[1]։
Աշխատանքները վերաբերում են հողի մշակության գյուղատնտեսական մեքենաների, սրանց բանող ագրեգատների և լեռնային երկրագործության մեքենայացման խնդիրներին։ Համահեղինակ է «Երկրագործական մեխանիկա» (մաս 1, 1998)[2] և «Մաթեմատիկական վիճակագրության տարրերը և գիտափորձերի պլանավորման տեսությունը (2001) ուսումնական ձեռնարկների։
Անդամակցություն
- ՌԴ ագրարային կրթության ակադեմիայի թղթակից անդամ (1995)։
- ՌԴ բնական ԳԱ անդամ (1999)։
- Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1999)։
Երկեր
- Теория расчета почвообратывающиы опудуй для различных почв, Е., 1995 (համահեղինակ).
- Взаимодействие деформатора и почвы при ее обработке, Е., 1995 (համահեղինակ).
Ծանոթագրություններ