Ատլանտյան Պիրենեյները սահմանային դեպարտամենտ է, Իսպանիայի հետ ունի տնտեսական և մշակութային կապեր։
Դեպարտամենտի արևելքում և արևմուտքում կա երկու ուրբանիստական կենտրոնացում, Փոն` իր 145 հազար բնակիչներով և շրջակա տարածքի 344 հազար աշխատողներով, և Բայոն-Անգլեթ-Բիարիցը, որն ունի 166.4 հազար բնակիչ և շրջակա տարածքում` 235 հազար աշխատող։
Լեզուներ
Դեպարտամենտում տարածված լեզուներն են գասկոներենն ու բասկերենը։ Գասկոներենը նախկինում Ֆրանսիայի հարավի գլխավոր լեզու եղած օքսիթաներենի բարբառներից է, և ավելի կապված է կատալաներենին, քան՝ ֆրանսերենին։ Բասկերենը մեկուսացված և հայտնի լեզուներից որևէ մեկի հետ կապեր չունեցող լեզու է։ Այսօր ֆրանսերենն այստեղ միակ պաշտոնական և գերակշռող լեզուն է, այդ լեզվով խոսում են, ըստ էության, բոլոր տեղացիները։