Ավետարան բառի տակ հիմնականում հասկացվում է Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը։ Կան նաև պարականոն գրվածքներ, որոնք Նոր Կտակարանի մաս չեն կազմում։
Չորս Ավետարաններ
Նոր Կտակարանի կանոնի առաջին չորս գրքերը կոչվում են Ավետարաններ, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության և քարոզչության, բժշկությունների և հրաշքների, խաչելության և հարության պատմությունները՝ գրված առաքյալների կամ նրանց հաջորդների կողմից։
Չորս ավետարաններն են.
Այս սիմվոլիկան հիմնված է Եզեկիելի Ա 10 և Հայտնության Դ 7 համարների հիման վրա։
Եկեղեցական Ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը.
Մատթեոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ, այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ։ Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդի է։ Ղուկասը նույնացվում է զոհի՝ ցլի հետ, քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը։
Գրականության ցանկ
Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 25-28։
Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, էջ. 194-197։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 610)։