Առակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առակ (այլ կիրառումներ)

Առակ (առ ակն՝ աչքի առաջ) բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արածները։

Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։

Առակի վարպետներ են Եզոպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։

Մխիթար Գոշ

Նկարագրություն

Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները։ Հայ գրականության մեջ առակագրությունն սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով. դրանք ամփոփվել են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, որոնք հունարենից թարգմանվել են V–VI դարերում, այլ տվյալով՝ VII դարում։ XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ, 1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»։ Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»։ Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»։ Առակներն այժմ էլ պատմվում և պահպանվում են ժողովրդի մեջ։ Նշանավոր առակագիրներ են ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը և ռուս Իվան Կռիլովը։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։

Անառակ որդու վերադարձը

Առակը հայ գրականության մեջ

Առակը ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր ստեղծագործության մեջ։ Այն այլաբանական բովանդակություն ունեցող փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որում հաճախ մարդկանց փոխարեն հանդես են գալիս կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներ, տիեզերական մարմիններ, որոնք անձնավորված են։ Նրանց փոխհարաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան խրատական, հաճախ երգիծական բովանդակություն։ Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։ Դրա պատճառն այն է, որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված։ Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են «հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», մերժված և հաղորդության անարժան են համարել նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»։ Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն «առասպել» բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ։

Մեծ դժվարությամբ, ուրեմն, առակի տեսակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Մխիթարի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝ իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։

Խրատական եզրակացությունը, որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն՝ աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»՝ պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն։ Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել՝ ճշմարտությունը (դարձյալ՝ եկեղեցական և աշխարհական)պարզել օրենսդրական միջոցներով՝ կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։

Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները։ Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ։ Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից

Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։

Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

Առակագրությունը որպես ժանր

Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաստելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։ Դրա պատճառն այն է, որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված։ Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են «հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», մերժված և հաղորդության անարժան են համարել նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»։ Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն «առասպել» բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ։ Մեծ դժվարությամբ առակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Գոշի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։ Խրատական եզրակացությունը, որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն՝ աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»՝ պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն։ Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել՝ ճշմարտությունը (դարձյալ ՝ եկեղեցական և աշխարհական)պարզել օրենսդրական միջոցներով՝ կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։ Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները։ Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ։ Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից։ Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

Կառուցվածք

Հայկական առակների առաջին, ըստ ամենայնի համակարգված ժողովածուն կազմել է Մխիթար Գոշը մեզանից ավելի քան ութ դար առաջ իր հյուսած պատումները համախմբելով երկու բաժնում. «Առակք առասպելականք և բարոյականք» և «Առակք ստեղծականք»։ Գրական այս տեսակի օգտագործման ոլորտներից, հատկանիշներից ու դասակարգման սկզբունքներից բխող հայեցություններին, որոնք ընտանի էին միջնադարյան Հայաստանում և որոնցով առաջնորդվում էր Մխիթար Գոշը, մինչ դասակարգում էր առակները, հարկավ, նախորդել, ինչպես նաև հաջորդել են խնամքով մշակված տեսություններ՝ առավելապես գործնական հողի վրա փոխադրված, որոնց ստեղծագործական յուրացումն ու հետագա զարգացումը մինչև իսկ կարելի է նշմարել 19-րդ դարի կեսերին, Խաչատուր Աբովյանի ստեղծագործական առօրյայում։ Սակայն Աբովյանի, ինչպես և ժամանակին, Մխիթար Գոշի, ելակետային դրույթն՛երը, որպես տեսական շարադրանք, մեզ մատչելի չեն և բխեցվել ու են իրենց իսկ գործնական (ստեոծա գործական) աշխատանքի արդյունքներից։ Եթե Մխիթար Գոշն, այնուամենայնիվ, ժլատ խոսքերով բացատրել է Առակագրքի տերմիններից մի քանիսը, Աբովյանը այդ էլ չի արել, նա առիթը չի օգտագործել կամ չի էլ մտածել, գեթ համառոտակի, ընթերցողի հետ կիսելու իր հայեցակետերն ինչպես ընդհանրապես առակների, այնպես էլ «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուի մեջ և «նախաշավիղ կրթության» ուսումնական ձեռնարկի զույգ տարբերակներում համախմբված ինքնուրույն ու թարգմանական նմանատիպ երկերի ժանրային յուրահատկությունների մասին։

Սոցիալական առակներ

Բազմազան են երգիծանքի ձևերն ու միջոցները։ Այն իրականացվում է ինչպես ծաղրական դեպքերի ու հանգամանքների պատկերմամբ, այնպես էլ առակախոսի ուղղակի բնութագրումներով։ Իբրև օրինակ կարելի է հիշել վերը բերված առակի այն մասը, որտեղ արջը մեղադրում է աքլորին՝ Աճմու շահի չալմայի վրա դրվող փետուրը իր հետևին դնելու համար։ Ծաղրի իմաստն այստեղ այն է, որ Աճմու շահի գլուխը նույնացվում է աքլորի հետույքի հետ։ Ծաղրվում է աներևույթ թագավորների անբարոյականությունը, ձրիակերությունը, դատարկամտությունն ու հիմարությունը։,, Աղվեսն ու ագռավը,, առակում, երբ,, Գելհավքը,, ագռավին ցույց է տալիս ծառը կտրող աղվեսին և օգնություն խնդրում նրանից, նա, ծաղրելով բոլոր թագավորներին բնորոշ նրա բթամտությունը, ասում է.,, Տո, դու քոռ, իդա խելքովդի հավքերու թագավոր պտի էղնիս, չիշիս փետ ա ուրանց ձեռ,,։ Ծաղրվում է մի այլ առակում (,, Աղվեսն ու առյուծը,, ) առյուծի, իբրև գազանների թագավորի, մեծամտությունն ու հոխորտանքը։ Աղվեսը խորհուրդ է տալիս գետն անցնել կամրջով, մինչդեռ առուծը չի լսում նրան և տուժում իր ամբարտանության պատճառով։,, Կամուրջը գտնենք գետն անցնենք, կասե աղվեսը առյուծին։ - Ես ով եմ, կասե առյուծը, ջուրը պիտի ճեխքեմ, անցնեմ։ Ջրի մեջ վիշապ ձուկ մի առյուծի մի ազդրը խածեց ու կերավ։ Առյուծը շնչասպառ ջրի եզրը դուրս եկավ։ Աղվեսը առյուծի գլխի վրա կանգնեց ու ասաց.-Դու ցամաքի թագավոր էիր, ինչ գործ ուների ջրի թագավորի սահմանի մեջ,,։ 3 Նմանօրինակ հեգնանքով տոգորված է առակների մեծագույն մասը, դա նրանց ժանրային բնորոշ հատկանիշներից մեկն է։ Բայց թագավորների ու իշխանների նկատմամբ եղած ատելությունն արտահայտվում է ոչ միայն ծաղրով ու հեգնանքով, այլև նրանց ժողովրդասպան գործունեության մերկացմամբ։ Այս տեսակետից հետաքրքրական է,, Թագավորի որդու առաջին դասերը,, առակը։ Դրա մեջ թագավորի որդու ուսուցիչը, որ ներկայացնում է ժողովրդին, առաջին դասին թագավորի տղային առանց պատճառի ամբողջ օրը սոված է պահում, երկրորդ դասին՝ բանտարկում է, իսկ երրորդ դասին՝ ենթարկում գանակոծության։ Երբ թագավորն իմանում է այդ և բացատրություն պահանջում ուսուցչից տարօրինակ դասերի համար, նա պատասխանում է.,, Ակար տղադ սավկուլլի մինձնար, այդ բաները չտեսնիր՝ ինչըղ պիտի արթար ու օղորմած թագավոր ըլլիր, էփօր մեգը կար, թե ինձի նահախ տեղը ծեծեցին, միգալը թե ընձի նախահ տեղը հափսը դրին, միգալն այլ թե՝ անօթի եմ, օղօրմութեն էրե՝- տըղադ ինչըդ պիտի անոնց հակը հասկընար, եփօր ինքը չըգիտենար, թե ծեծն ինչ է, հափսն ինչ է, անօթութենն ինչ է,,։ Այստեղ անտարակույս, կա լավ թագավոր ունենալու ցանկությունը, որին ձգտում են հասնել դաստիարակչական միջոցներով։ Բայց դա առակի գաղափարական բովանդակության մի, և այն էլ թույլ կողմն է։ Առակի գաղափարական բովանդակության մյուս առավել կարևոր կողմը անհրապույր իրականության պատկերումն է, որը բնութագրվում է երեք հատկանիշներով՝ աշխատավորի մի կտոր հացի հափշտակությամբ (,, Հացս ձեռքես առավ, անոթի պահեց,, ), նրան առանց պատճառի բանտը նետելով (,, Մե մութ տեղըմ ղրկեց, դուռը վրաս կողպեց,, ) և դարձյալ առանց պատճառի գանակոծելով (,, Բռնեց ծեծեց, բուշտ ու բաղաջ էրավ,, )։ Իմաստուն ուսուցիչը թագավորի տղայի հետ վարվում է այնպես, ինչպես թագավորն ու նրա իշխանավորներն են վարվում ժողովրդի հետ։ Այդ պատճառով նա դասժամերին փաստորեն վերարտադրում էր իրականությունը իր զարհուրելի կողմերով և, դրանով իսկ, քննադատում, մերկացնում թագավորին ու նրա իշխանությունը։ Պետք է նկատել, որ ժողովրդական առակախոսները թագավորների ու սեփականատիրական կարգերի մերկացումներով չեն բավարարվում։ Նրանք իրենց երգիծանքի, քննադատության ու մերկացումների մեջ առաջ են անցնում և հասնում ընդհուպ մինչև նրանց ժխտման գաղափարին։ Այդ անում են նախ այգին կանաչեցնող ու բարիքներով լցնող բլբուլին (=աշխատավորին) պաշտպանելով, իսկ այն չորացնող ագռավին (=տիրակալներին) այգուց դուրս վռնդելով և ապա նրանց դեմ տևական պայքարի պատկերումով, որը գրեթե միշտ ավարտվում է հաղթանակով։ Նշված առակների մեծագույն մասում աղվեսները, չնայած իրենց խորամանկությանը, ծուղակն են ընկնում ու կործանվում։ Աշխատավորներին ներկայացվող կռվի, եզան, ձիու, ջորու և ուղտի կողմից նույն բախտին են արժանանում նաև հարստահարիչներին ներկայացնող գայլը, արջը և մյուս գիժատիչ գազանները։ Ինչպես բանահյուսության բոլոր ժանրերում, առակներում ևս չարն ու հետադիմականը, հաշտակիչն ու գիշատիչը, անպայմանորեն պատժվում են։ Ահսպիսով լավատեսությունը ժողովրդին չի լքում նաև առակներում։ Նա մեծ հավատ է տածում իր ուժի նկատմամբ, բայց միաժամանակ չի անտեսում և այն թերին ու պակասավորը, որն էլ հենց, ըստ նրա խանգարում է վճռական հաղթանակի հասնելու։ Բարոյական անվան տակ Մխիթար Գոշն ի մի է համախմբել կենդանիների բարքերին կամ բնավորության և բույսերի այլևայլ հատկություններին վերաբերող առակները, որոնց մեջ, ընդհանրապես, քիչ է կամ բնավ չկա գործողություն։։

Հոգևորականներ

Վարդան Այգեկցու քարոզներում երևում են սոցիալական ներհակությունները, նույնը առկա է և նրա առակներում։ Սակայն հետագա ժողովածուներում ներառված առակներում արդեն սոցիալական հարցերը արծարծվում են ավելի ցայտուն և բացահայտ, նրանց մեջ երևում է հասարակական կյանքի պատկերը դրսևորված բավական բազմակողմանիորեն։ Փոխված է հայացքր ազնվականի ու իշխանի, այլև հոգևոր առաջնորդների նկատմամբ, և նրանց քննադատությունը այլևս զգուշավոր չէ, այլ ուղղակի և խիստ։ Առակներում սուր ծաղրի է ենթարկված նաև հոգևորականությունը. հոգևոր դասի շատ ներկայացուցիչներ որովայնամոլ են, ագահ ու ընչաքաղց։ Հոգևոր դասի ներկայացուցիչներից շատերը զերծ չեն փառասիրության և նույնիսկ շնության ախտերից։ Առակներից մեկում միայնակեցը սատանայի հետ ուխտ է կապում, որ սատանան իրեն մեծության հասցնի («Ուխտ միայնակեցի ընդ սատանայի»), մի ուրիշում («Միայնակեաց և գամբռ շուն») միայնակեցը շնանում է, աստծուց չքաշվելով, իսկ գամբռ շունը նրան սարսափեցնում է և ետ կանգնեցնում շնության ախտից։ Հայկական միջնադարյան առակներում, ավելի քան մատենագրության որևէ այլ տեսակում, պարզորոշ արտահայտված են հասարակական կյանքում և մտածողության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Այդ փոփոխությունների շատ ավելի խորացած դրսևորումների արտացոլումներ ենք տեսնում Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակների համեմատությամբ՝ առակագրքերի հետագա շերտերի, մանավանդ ժողովրդական ծագումի առակներում։ Եթե Մխիթար Գոշի առակներում լոկ անգետ մի հովիվ է փախչում զատկի տոնին հաղորդվելուց, ասելով թե՝ «Ոչ ճաշէ զի կերայց և ոչ հրամենք», ապա այստեղ արդեն մարդիկ ընդհանրապես անտարբեր ու սառն են եկեղեցու նկատմամբ, ժամ չեն գնում և զվարճալի տեսարանները գերադասում են սաղմոսից ու աղոթքից։ Ավելին՝ ժամանակներն այնքան են փոխվել, որ արդեն կասկածի տակ են առնվում քրիստոնեական վարդապետության բուն հիմքերը և ավետարանի քարոզած գաղափարների ու իրականության մեջ տեսնում են անհարիրություն («Միայնակեաց և տաճիկ իշխան», ուր սրամտորեն ու նուրբ ծաղրի է ենթարկված Քրիստոսի «ձրի առէք և ձրի տուէք» բանաձևը), առհասարակ թերահավատ են ավետարանի պատգամների նկատմամբ, այլև սուտ են համարում նրա մեջ գրվածները։

Եզրակացություն

Առակներից կարելի է պատկերացում ստանալ միմյանց հարևանությամբ (հաճախ նույն քաղաքում) ապրող ժողովուրդների ազգամիջյան հարաբերությունների մասին («Տաճկաց օրէնք», «Քահանայ և ղադի», «Այծք և գայլք», «Միայնակեաց և տաճիկ իշխան», «Գայլ և ոչխարք» և այլն)։ Ստեղծված լինելով գերազանցապես քաղաքային միջավայրում, առակագրքերի մեջ եղած ստեղծագործություններում արտացոլվել է այդ միջավայրի կյանքն ու կենցաղը։ Հակառակ Մխիթար Գոշի ժողովածուի, որն ունի կուռ կառուցվածք, առակների դասավորությունը կատարված է որոշակի սկզբունքով, Վարդան Այգեկցու անվան հետ կապված առակագրքերում նյութերը համակարգված դասավորություն չունեն, միմյանց հաջորդող առակները ոչնչով իրար հետ կապված չեն։ Նրանցից յուրաքանչյուրը ունի ինքնուրույն սյուժե, անկախ գաղափար, ուրույն նպատակադրում, տարբեր գործող անձեր։ Ժանրային առանձնահատկությունների տեսակետից նույնպես առակագրքերում տեղ գտած ստեղծագործությունները միատարր չեն։ Այստեղ կարելի է գտնել նաև զանազան հետաքրքրաշարժ պատմություններ, զրույցներ («Գինի», «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի», «Հնարք սատանայի», «Տանպատեցի ջուլհակ» և այլն), մանրապատում պատմվածքներ («Միամիտ գողք», «Լեզուանի կին», «Ջկներագէտ ճուհի» և ուրիշներ) և նույնիսկ մանրավեպեր, թեև իրենց ժանրային ձևավորումը վերջնականապես չստացած, ինչպես, օրինակ, «Պղպղայն»։ Այս և նման այլ մանրավեպեր («Ձուկն, թէ կատու», «Արուեստ կնոջ» և այլն), որոնք ունեն երգիծական երանգ, անդրադարձնում են, սովորաբար, մեծատուն քաղաքացիների ընտանեկան վախհարաբերությունները։ Քիչ չեն այն առակներն ու զավեշտական պատմությունները, որոնք ստեղծված են զվարճասեր հասարակայնության պահանջները բավարարելու համար։ Դրանցից են՝ «Միմոս Զիս վաճառական», «Ճոհի», «Աղուես և պանրացան մարդ», «Գայլ յուսումըն», «Այր որոյ չէ տեսեալ ոչ բաղանիս և ոչ խոզ», «Տանուտէր և որդին», «Հայր և որդի», «Երեց ասորի և երիտասարդ հայ» և շատ ուրիշներ։ Չնայած այս առակների ու պատմությունների կատակային բնույթին, այնուամենայնիվ, դրանք ևս զգալի ճանաչողական արժեք ունեն։ Առակների գործող անձերը մարդիկ են՝ իրենց ծաղրվող թերություններով ու դրվատվող առաքինություններով, և կամ կենդանիներ, թռչուններ և այլն։ Այս վերջին դեպքում մարդկային հասարակությունը իր արտացոլումն է գտնում կենդանական աշխարհում այլաբանորեն, այսինքն կենդանիների հարաբերությունները հոմոմորֆ ձևով վերարտադրում են մարդկային հարաբերություններ, կերպարների հարաբերակցությունը նման է նախատիպերի ու բնօրինակների առնչությանը, ինչ որ հատուկ է առհասարակ առակագրությանը։ Առակներից շատերի գլխավոր գործող անձը աղվեսն է. այս է պատճառը, որ Վարդանի անվան հետ կապված առակագրքերը ստացել են նաև «Աղվեսագիրք» անվանումը։ Հայկական առակներում աղվեսը միշտ չէ, որ կերպավորվում է իր համբավին (խորամանկություն) համապատասխան, այլև օժտված է բավական բազմազան գծերով, մեկ նա անմիտ է, հիմար, դյուրահավատ, երբեմն սրամիտ, փորձառու, զգաստ և համբերող է, երբեմն էլ ուխտադրուժ ու նենգավոր։ Ինչպես աղվեսը, այնպես էլ մյուս կենդանիները առակներում առնված են ոչ միայն իրենց բնորոշ հատկանիշներով, այլև հաճախ հանդես են գալիս վարքի, վարմունքի տարբեր, բայց նույնպես իրենց համար բնութագրական այլ կողմերով։ Բոլոր դեպքերում նրանք այլաբանորեն անձնավորված են, ընթերցողը ի դեմս նրանց տեսնում է մարդկանց, նրանց հատկանիշների մեջ մարդկային հատկանիշներ, հարաբերությունների մեջ մարդկային հարաբերություններ։ Լավագույնները այն առակներն են, որոնք առակագրքերի մեջ են մտել ժողովրդական բանահյուսությունից։ Դրանց պատմողական մասը առավելագույն չափով հակիրճ է, ամփոփ ու հստակ և լիովին հաղորդում է առակախոսի միտքը, միտումը, հուշում գաղափարը, այնպես որ ավելորդ է դառնում մեկնությունը։ Եվ իրոք, ժողովածուների առակներից շատերը մեկնողական մաս չունեն և դրանց կարիքը չի էլ զգացվում, ինչպես «Աղուես և գայլ» առակում։ Կան առակներ էլ, որոնց մեկնությունները չեն համապատասխանում պատումի բովանդակությանը, չեն բխում նրանից։ Դրա պատճառն այն է, որ առակագրքեր կազմող հոգևոր գործիչները կամ խրատների համար առակներ օգտագործող քարոզիչները առակները քաղելով ժողովրդից՝ աշխատել են միաժամանակ հեռանալ պատումի բովանդակությունից և իբրև մեկնություն դնել կրոնական խրատ-բանաձևումներ։ Վարդան Այգեկցու անունով տարածում գտած ժողովածուները, որոնք ժամանակի ընթացքում ճոխացել են ժողովրդական բանարվեստից առնված նյութերով, մատչելի ձևով հոգևոր սնունդ են տվել միջնադարյան ընթերցողին և ունկնդրին։ Նրանց մեջ տեղ գտած առակները, զվարճալի պատմությունները, մանրավեպերը, խրատական պատումներր արվեստի տեսակետից միջին դարերի հայ գեղարվեստական արձակի մարգարիտներն են, միաժամանակ դրանք կարևոր աղբյուր են ժամանակի կյանքի բազմաթիվ այնպիսի կողմերի լուսաբանման համար, որոնց մասին լռում են մատենագրական մյուս հուշարձանները։

Գրականություն

  • Գ. Գրիգորյան, Հայ ժողովրդական բանահյուսություն, Երևան 1967
  • Էմ. Պիվազյան, Վարդան Այգեկցի։ Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն
  • Պ. Հակոբյան, Առակների տեսությունը միջնադարյան Հայաստանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 523
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Read other articles:

Biblioteca Pública de Chicago UbicaciónPaís  Estados UnidosLocalidad IllinoisDirección 400 South State Street, Chicago, IL 60605Coordenadas 41°52′35″N 87°37′42″O / 41.8763, -87.6282Datos generalesTipo library district of the United States, biblioteca pública y sistema de bibliotecasFundación 1873[editar datos en Wikidata] Harold Washington Library, la biblioteca central. La Biblioteca Pública de Chicago (en idioma inglés: Chicago Public Library...

 

Culfa Stad in Azerbeidzjan Situering District (Rayon) Culfa Autonome republiek Nachitsjevan Coördinaten 38° 58′ NB, 45° 38′ OL Algemeen Inwoners (01-01-2012) 12.500 Foto's Portaal    Azerbeidzjan Culfa (ook geschreven als Julfa) is een stad in Azerbeidzjan en is de hoofdplaats van het district Culfa. De stad telt 12.500 inwoners (01-01-2012)[1]. Begraafplaats De begraafplaats in 1915 Culfa was bekend om zijn grote Armeense begraafplaats. Alexandre de Rhodes te...

 

Su Xuelin Su Xuelin en 1933 en WuhanInformación personalNacimiento 24 de febrero de 1897 Rui'an (China) Fallecimiento 21 de abril de 1999 (102 años)Tainan (Taiwán) Religión Catolicismo Información profesionalOcupación Escritora, especialista en literatura y literary scholar Área Literatura de China Empleador National Taiwan Normal UniversityUniversidad de Wuhan [editar datos en Wikidata] Su Xuelin (chino, 苏雪林, pinyin: Sū Xuělín, Rui'an, Zhejiang, 24 de febrero de 1897

Paterson Stad in de Verenigde Staten Situering Staat New Jersey County Passaic County Coördinaten 40°54'56NB, 74°9'47WL Algemeen Oppervlakte 22,55 km² - land 21,83 km² - water 0,72 km² Inwoners (1 april 2020) 159.732 (7317 inw./km²) Website patersonnj.gov Foto's Downtown van Paterson Portaal    Verenigde Staten Paterson is een stad in de Amerikaanse staat New Jersey en telt 147.754 inwoners (2015). Het is hiermee de 138e stad in de Verenigde Staten (2000). De oppervlakte bedr...

 

Several allegations of unlawful campaigning in the 2016 EU referendum have been made. Some allegations were dismissed by the investigating bodies, but in other cases wrongdoing was established, leading to the imposition of penalties. Sanctions have included the levying of the maximum fine possible on Facebook for breaches of data privacy. Several institutions have investigated the allegations: the Information Commissioner's Office (regarding the handling of personal data); the Electoral Commi...

 

Moshav Zekharia Sdema Adirim Moshav (Ibrani: מוֹשָׁב, plural מוֹשָׁבִים moshavim, artinya pemukiman, desa) adalah sebuah jenis kota atau pemukiman Israel, yang sebagian besar adalah komunitas agribudaya kooperatif kebun-kebun individual yang dipelopori oleh Buruh Zionis pada arus kedua aliyah. Penduduk atau anggota moshav dapat disebut sebagai moshavnik (מוֹשַׁבְנִיק). Daftar moshavim Aderet Adirim Almagor Amirim Amqa Argaman Ashalim Aviel Aviezer Avigdor Avih...

State highway in eastern Massachusetts, US Route 109Route 109 highlighted in redRoute informationMaintained by MassDOTLength20.97 mi[1] (33.75 km)Existed1933–presentMajor junctionsWest end Route 16 in MilfordMajor intersections I-495 in Milford Route 126 in Medway Route 115 in Millis Route 27 in Medfield I-95 / Route 128 in Dedham East endVFW Parkway in Boston LocationCountryUnited StatesStateMassachusettsCountiesWorcester, Norf...

 

1943 massacre of Poles by the Ukrainian Insurgent Army Kisielin ŁuckBrześćLwówKrakówPoznańWarsawWilnoStanisławówclass=notpageimage| Location of Kisielin massacre on the map of Polish Second Republic from before the 1939 invasion Kisielin massacre was a massacre of Polish worshipers which took place in the Volhynian village of Kisielin (Second Polish Republic until 1939), now Kysylyn, located in the Volyn Oblast, Ukraine.[1] It took place on Sunday, July 11, 1943, when uni...

 

Village and civil parish in North Yorkshire, England Human settlement in EnglandSneatonSneatonLocation within North YorkshirePopulation178 (2011 census)[1]OS grid referenceNZ893077Civil parishSneatonUnitary authorityNorth YorkshireCeremonial countyNorth YorkshireRegionYorkshire and the HumberCountryEnglandSovereign stateUnited KingdomPost townWHITBYPostcode districtYO22PoliceNorth YorkshireFireNorth YorkshireAmbulanceYorkshire UK ParliamentScarb...

Sarah Sally Cary Fairfax, attributed to Samuel Shelly, ca. 1774-1785. Sarah Sally Cary Fairfax (c.1735 – 1811 in Bath, England) was the wife of George William Fairfax (1724–1787), a prominent member of the landed gentry of late Colonial Virginia and the mistress of the Virginia plantation and estate of Belvoir. She is well-remembered for being the woman with whom George Washington was apparently in love before his marriage to Martha Dandridge Custis.[1] Biography Family, early lif...

 

Province of Serbia in Yugoslavia (1945–1990) For other uses, see Kosovo (disambiguation) and Metohija (disambiguation). This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Socialist Autonomous Province of Kosovo – news · newspapers · books · scholar · JSTOR (October 2007) (Learn how and when to remove this tem...

 

Elongated depression in the sea floor off the southern coast of Norway Map of the North Sea with Norwegian trench The Norwegian Trench The Norwegian trench or Norwegian channel (Norwegian: Norskerenna; Danish: Norskerenden; Swedish: Norska rännan) is an elongated depression in the sea floor off the southern coast of Norway. It reaches from the Stad peninsula in Sogn og Fjordane in the northwest to the Oslofjord in the southeast. The trench is between 50 and 95 kilometres (31 and 59 miles) wi...

Sitzverteilung zu Beginn der Legislaturperiode nach Wahlparteien       Insgesamt 183 Sitze SPÖ: 40 GRÜNE: 26 NEOS: 15 FPÖ: 31 ÖVP: 71 Aktuelle Sitzverteilung nach Klub        Insgesamt 183 Sitze SPÖ: 40 GRÜNE: 26 NEOS: 15 FPÖ: 30 ÖVP: 71 Sonst.: 1 Diese Liste der Abgeordneten zum österreichischen Nationalrat (XXVII. Gesetzgebungsperiode) liste...

 

この記事は検証可能な参考文献や出典が全く示されていないか、不十分です。出典を追加して記事の信頼性向上にご協力ください。(このテンプレートの使い方)出典検索?: 北海道函館中部高等学校 – ニュース · 書籍 · スカラー · CiNii · J-STAGE · NDL · dlib.jp · ジャパンサーチ · TWL(2018年2月) 北海道函館中部高等学校 北緯41...

 

This list is incomplete; you can help by adding missing items. (August 2018) This is a list of Nigerian films released before 1970. Nigerian Cinema Before 1970 1970s 1980s 1990s 1990 1991 1992 1993 19941995 1996 1997 1998 1999 2000s 2000 2001 2002 2003 20042005 2006 2007 2008 2009 2010s 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020s 2020 2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 vte Colonial era 1920s Title Director Genre Notes Ref 1926 Palaver Geoffrey Barkas Adventure Recognized...

Ginger RogersRogers pada tahun 1943LahirVirginia Katherine McMath(1911-07-16)16 Juli 1911Independence, Missouri, A.S.Meninggal25 April 1995(1995-04-25) (umur 83)Rancho Mirage, California, A.S.MakamOakwood Memorial Park Cemetery, Chatsworth, California, A.S.PekerjaanAktrispenaripenyanyiTahun aktif1925–1987Suami/istriJack Pepper ​ ​(m. 1929; c. 1931)​Lew Ayres ​ ​(m. 1934; c. 1940)​Jack B...

 

Movie theater in Greenwich Village, New York, US The Cinema Village in 2020 during the COVID-19 pandemic Cinema Village is a movie theater in Greenwich Village, New York.[1] It is the oldest continuously operated cinema in Greenwich Village. It was opened in 1963, housed in a converted firehouse on 12th Street.[2] Since the 1980s, It has been owned by Nick Nicolaou, a Cypriot immigrant who came to the United States at age 12. In 1975 at the age of 15, he began working at Cinem...

 

Exocrine secretion viewtalkedit Merocrine or eccrine – by exocytosis Apocrine – by membrane budding (loss of cytoplasm) Holocrine – by membrane rupture Apocrine secretion Apocrine gland Apocrine (/ˈæpəkrɪn/)[1] is a term used to classify the mode of secretion of exocrine glands. In apocrine secretion, secretory cells accumulate material at their apical ends, and this material then buds off from the cells, forming extracellular vesicles. The secretory cells therefore lose par...

Book by James Herbert Brennan The topic of this article may not meet Wikipedia's notability guideline for books. Please help to demonstrate the notability of the topic by citing reliable secondary sources that are independent of the topic and provide significant coverage of it beyond a mere trivial mention. If notability cannot be shown, the article is likely to be merged, redirected, or deleted.Find sources: The Occult Reich – news · newspapers · books · sc...

 

Mango cultivar Mangifera 'Sindhri'GenusMangiferaSpeciesMangifera indicaCultivar'Sindhri'OriginMirpur Khas, Sindh, PK The Sindhri (Sindhi: سنڌڙي‎) mango is a mango cultivar grown in Sindhri, a town in Sindh, and other areas of Sindh province in Pakistan. It is a large oval shaped mango which is extremely sweet and aromatic.[1] Sindhri Mango is the second most popular Mango variety in Pakistan, and it is also known as the Queen of Mangoes or honey mango. It is considered the ...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!