Ֆիլմի ստեղծման աշխատանքներն սկսեց 2010 թվականին «Սարդ-մարդը 4» ֆիլմի չեղարկումից հետո, որով ռեժիսոր Սեմ Ռեյմին ավարտեց Սարդ-մարդու ֆիլմաշարը, որտեղ անվանի սուպերհերոսի դերը երեք ֆիլմ շարունակ մարմնավորում էր Թոբի Մագուայերը։ Columbia Pictures-ը որոշեց արտադրական նույն թիմով վերարձակել ֆիլմաշարը, որտեղ Ջեյմս Վանդերբիլթը մնաց, որպեսզի գրի հաջորդ Սարդ-մարդու ֆիլմը, իսկ Էլվին Սարջենթն ու Սթիվ Կլովսն օգնեցին սցենարն ավարտել։ Նախարտադրության ընթացքում՝ 2010 թվականին, ընտրվեցին գլխավոր հերոսները։ Կոմիքսներից ներկայացվեցին նոր նախագծեր, որոնցից էին արհեստական սարդոստայն-կրակողները։ Օգտագործելով Red Digital Cinema Camera Company-ի RED Epic տեսախցիկը՝ հիմնական նկարահանումները սկսեցին 2010 թվականի դեկտեմբերին Լոս Անջելեսում, այնուհետև տեղափոխվեցին Նյու Յորք։ 2011 թվականի ապրիլին ֆիլմը մտավ հետարտադրության փուլ։ 3ality Technica-ն ապահովեց պատկերի 3D մշակումը, իսկ Sony Pictures Imageworks-ը՝ CGI գրաֆիկան։ Այն նաև Ջեյմս Հորների վերջին ֆիլմն է, որի վրա աշխատել է նա՝ որպես երաժշտության հեղինակ. Ջեյմս Հորները զոհվել է 2015 թվականին ավիավթարի հետևանքով։
Sony Pictures Entertainment-ը ստեղծեց գովազդային վեբկայք, որը թողարկեց բազմաթիվ անոնսներ, կազմավորեց վիրուսային մարկետինգային ընկերություն և այլ։ Տված արտադրանքներից է 2012 թվականի տեսախաղը Beenox-ի կողմից։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի հունիսի 30-ին Տոկիոյում, իսկ Միացյալ Նահանգներում այն թողարկվեց հուլիսի 3-ին՝ 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով, իսկ նույն թվականի նոյեմբերին դուրս եկավ DVD և BluRay սկավառակների վրա։ Քննադատների կողմից այն ստացավ դրական գնահատականներ, ովքեր մատնանշում էին հատկապես Էնդրյու Գարֆիլդի կատարումը, վիզուալ ոճը, Ջեյմս Հորների երաժշտությունը և գլխավոր հերոսի բնական կերպավորումը։ Ե՛վ քննադատները, և՛ հանդիսատեսը խառը կարծիքներ հայտնեցին Սոզունի կերպարի ներկայացման մասին՝ համարելով այն շատ արհեստական ֆիլմի համար։ Ֆիլմն ունեցավ կոմերցիոն մեծ հաջողություն՝ ողջ աշխարհում հավաքելով մոտավորապես 757 միլիոն դոլար և դառնալով 2012 թվականի ութերորդ ամենաշահութաբեր ֆիլմը և պատմության մեջ ամենաշատ շահույթ հավաքած վերարձակումը։ Ֆիլմի սիկվելը՝ «Անհավանական Սարդ-մարդը 2»-ը, լույս տեսավ 2014 թվականի մայիսի 2-ին։ Ֆիլմում նկարահանվել են Մարկ Ուեբն ու առաջին ֆիլմի դերասանների մեծամասնությունը, որոնք վերադարձել են իրենց դերերով։
Սյուժե
Երիտասարդ Փիթեր Փարքերը հանճարեղ գիտնական Ռիչարդ Փարքերի և նրա կնոջ՝ Մերիի որդին է։ Սակայն իր գաղտնի աշխատանքի պատճառով նրանք ստիպված են լինում իրենց չորսամյա որդու խնամակալությունը թողնել իրենց միակ հարազատներին՝ հորաքույր Մեյին և հորեղբայր Բենին, ինչից հետո անհետանում են։ 13 տարի անց Փիթերը՝ սովորական դպրոցականը, ով հետաքրքրված է գիտությամբ և լուսանկարչությամբ, միշտ կանգնում է թույլերի կողքին, ինչի պատճառով հաճախ հարվածներ է ստանում դպրոցի կռվարար Ֆլեշ Թոմփսոնից։ Իսկ ինքը՝ Փիթերը, սիրահարված է Գվեն Սթեյսիին։
Մի անգամ Փիթերը գտնում է հոր հին պայուսակը՝ աշխատանքային փաստաթղթերով և իր կոլեգայի՝ բժիշկ Քուրթ Քոննորսի հետ լուսանկարով, ով այժմ OsCorp ընկերության գլխավոր գենետիկն է։ Փարքերը ներխուժում է OsCorp-ի գիտական կենտրոն, որտեղ հանդիպում է Գվենին․ պարզվում է, որ վերջինս Քոննորսի օգնականն է։ Դրանից հետո նա գտնում է լաբորատորիայի գաղտնի մասը, որտեղ հետազոտվում են սարդեր, որոնցից մեկն էլ խայթում է Փիթերին։ Տուն գնալու ճանապարհին պատանին բացահայտում է, որ ձեռք է բերել անհավանական կարողություններ, որոնց միջոցով հաջորդ օրը կարողանում է լավ դաս տալ Փլեշ Թոմփսոնին։
Փորձելով ավելին իմանալ իր նոր ուժերի մասին՝ Փարքերն այցելում է Քոննորսին։ Գիտնականը պատմում է, որ շատ տարիներ առաջ ինքն ու Փիթերի հայրը հայտնագործել են տրանստեսակային գենետիկայի տեխնոլոգիա։ Սակայն բանալիավոր մասը՝ քայքայման ալգորիթմը, Ռիչարդ Փարքերը պահել է իր մոտ։ Փիթերը Քոննորսին հայտնում է ալգորիթմի բանաձևը, որն իմացել էր հոր գրվածքներից։ Նա փորձարկումներ է կատարում մկան վրա՝ նրան տալով մողեսի գեներ, ինչի շնորհիվ աճում է մկան անդամահատված վերջույթը։
Այդ հետազոտությունների պատճառով Փիթերը մոռանում է հորաքույր Մեյին վերցնել աշխատանքից, ինչի արդյունքում վիճում է հորեղբայր Բենի հետ և հեռանում տնից։ Նա գնում է գիշերային խանութ, որտեղ վիճում է վաճառողի հետ։ Չափազանց ագահ և անպատկառ այդ մարդու գութը շարժել չի հաջողվում։ Դրանից հետո խանութը թալանում են, որի ընթացքում գողը Փիթերին է շպրտում իր գնումները՝ լավության դիմաց։ Վաճառողն օգնություն է խնդրում, սակայն Փիթերը մերժում է բռնել գողին՝ ցանկանալով պատժել նրան ագահության և անդրդվելիության համար։ Հորեղբայր Բենը, ով փնտրում է Փիթերին, փորձում է կանգնեցնել գողին և ստանում է մահացու վերք։ Փարքերը ցանկանում է գտնել հորեղբորը սպանողին, այդ պատճառով սկսում է հսկել քաղաքը և բռնել հանցագործներին։ Շուտով նա իր համար հագուստ և սինթետիկ սարդոստայն արձակողներ է ստեղծում։ Ոստիկանությունը հանցագործության դեմ պայքարողին, ով հայտնի է որպես «Սարդ-մարդ», հայտարարում է հանցագործ և տալիս նրան ձերբակալելու հրամանագիր։
Այդ ժամանակ բժիշկ Ռաձիտ Ռատխան՝ Քոննորսի ղեկավարը, հրամայում է սկսել վերականգնման բանաձևի փորձարկումները մարդկանց վրա, որպեսզի ավելի արագ ստացվի OsCorp-ի մեռնող տնօրեն Նորման Օզբորնի դեղը։ Երբ Քոննորսը մերժում է, Ռատխան նրան ազատում է աշխատանքից, իսկ Քոննորսը, ում գլխավոր նպատակը եղել է իր կորցրած ձեռքի վերականգնումը, հասկանում է, որ կարող է զրկվել այդ հնարավորությունից։ Ռիսկի դիմելով՝ նա իրեն է ներարկում բանաձևը։ Ձեռքն իրոք աճում է, և Քոննորսը շտապում է կանգնեցնել Ռատխային, ով գաղտնի կերպով ցանկանում է հիվանդանոցում փորձարկել շիճուկը։
Գվենը Փիթերին հրավիրում է իր ընտանիքի հետ ճաշի, որտեղ նա իմանում է, որ Գվենի հայրը՝ Ջորջ Սթեյսին, ոստիկանության կապիտան է։ Նա վիճում է Փիթերի հետ Սարդ-մարդու դերի մասին և պատմում, որ սուպերհերոսը խանգարում է ոստիկաններին գաղտնի գործողություններում։ Փիթերն ու Գվենը դուրս են գալիս, որտեղ երիտասարդը վերջինիս բացատրում է իր երկակի կյանքի գաղտնիքը և համբուրում սիրելիին։
Այդ ժամանակ կապիտան Սթեյսիին կանչում են, քանի որ Վիլիամսբուրգի կամրջի վրա վայրագություններ է կատարում մի հսկայական սողուն։ Փիթերը նույնպես շտապում է օգնության և կարողանում է քշել երկումետրանոց Մողեսին ու փրկել մարդկանց, այդ թվում նաև փոքրիկ տղա Ջեքին։ Հաջորդ օրը Փարքերը գնում է Քոննորսի լաբորատորիա, որպեսզի իմանա, թե ինչպես կարող է հետևել մողեսին։ Գենետիկը դուրս է անում տղային՝ պատճառաբանելով, թե գաղտնի փորձարկում է տեղի ունեում։ Փիթերը նկատում է մի մկան, որին ներարկել են սողունի գեն, և դրա արդյունքում այն վերածվել է սողունանման արարածի։ Փիթերը հասկանում է, որ Քոննորսն ինքն իրեն ներարկել է շիճուկը և դարձել Մողես։
Փիթերն այդ ամենը փորձում է բացատրել կապիտան Սթեյսիին, սակայն վերջինս չի լսում նրան։ Այդ ժամանակ Փիթերը որոշում է ինքնուրույն զբաղվել հրեշի որոնումներով և գլխի է ընկնում, որ մողեսին կարելի է փնտրել կոյուղում։ Սարդ-մարդն իջնում է այնտեղ և ենթարկվում Մողեսի հարձակմանը։ Վիրավորված սուպերհերոսը ստիպված է լինում նահանջել, իսկ մուտացված Քոննորսը գտնում է Փիթեր Փարքերի ստորագրությամբ ֆոտոխցիկը և նրա վրա է հարձակվում դպրոցում, սակայն նրան հաջողվում է փախչել և դուրս քշել հրեշին։ Սարդ-մարդուն հաջողվում է հետևել Մողեսին մինչև իր որջը և իմանալ նրա ծրագիրը, այն է՝ քաղաքային բնակչության վրա բաց թողնել մուտագենը և թույլ մարդկանց կերպարանափոխել կատարյալ սողունների։ Փիթերը զանգում է Գվենին և խնդրում պատրաստել հակաթույն, այնուհետև վազել OsCorp, քանի որ հենց այնտեղ է գտնվում փոշեցիրը։ Հատուկ նշանակության զորքերը հարձակվում են Մողեսի վրա, սակայն նա դիմադրում է՝ միաժամանակ ծառայողներին շիճուկով վարակելով։ Սարդ-մարդը շտապում է դեպի աշտարակը, սակայն ընկնում է ոստիկանության թակարդը։ Ջորջ Սթեյսին հանում է բռնված սուպերհերոսի դիմակը, սակայն նա արագ վնասազերծում է հատուկ նշանակության զորքերին։ Կապիտան Սթեյսին հասցրել էր տեսել նրա դեմքը և ճանաչել իր դստեր ընկերոջը։ Փիթերը նրան համոզում է բաց թողնել իրեն՝ բացատրելով, որ միայն ինքը կարող է կանգնեցնել Մողեսին։ Սթեյսին թողնում է նրան, սակայն մի ոստիկան կրակում է Սարդ-մարդու վրա, ինչի պատճառով նա հազիվ է ոտքի կանգնում՝ բոլորովին թուլանալով ստացած վերքի պատճառով։ Շինարարներից մեկը, որը, ինչպես հետագայում պարզվում է, Ջեքի (կամրջի վրա փրկած փոքրիկ տղան) հայրն էր, որոշում է օգնել նրան և կոլեգաների հետ ամբարձիչ կռունկների սլաքներն այնպես է դնում, որ սուպերհերոսը կարողանում է հասնել OsCorp-ի աշտարակ։
Գվենը հակամուտացիոն դեղամիջոցը պատրաստելու պատճառով երկար է մնում լաբորատորիայում։ Նա փորձում է Մողեսից թաքցնել փոշեցիրը, սակայն վերջինս գտնում է աղջկան և խլում սարքը։ Գվենը դուրս է վազում աշտարակից և հանդիպում հորը, ով ստիպում է աղջկան մնալ անվտանգ տեղում, իսկ ինքը բարձրանում է՝ Սարդ-մարդուն տալու հակաթույնը։ Բարձունքում Մողեսն արդեն գործի է դրել փոշեցրի մեխանիզմը։ Սարդ-մարդը հարձակվում է չարագործի վրա, բայց նրան հաջողվում է հաղթել և կոտրել հերոսի՝ սարդոստայն կրակող սարքերը։ Սուպերհորոսին փրկում է կապիտան Սթեյսին։ Նա Փիթերին օգնում է սառեցնել Մողեսին հեղուկ ազոտի միջոցով, իսկ հետո կրակում է մուտանտի վրա կոտորակի հրացանով, մինչ Սարդ-մարդը փոշեցիրում փոխում է մուտագենը հակաթույնի։ Մողեսը վերականգնվում է և մահացու վնասում կապիտան Սթեյսիին։ Հակաթույնը դուրս է ցրվում և բուժում բոլոր մուտացված մարդկանց, ներառյալ Քոննորսին։ Աշտարակը քանդվում է, և Փիթերն ընկնում է, սակայն նրան փրկում է Քոննորսը։ Փիթերը խոստանում է մեռնող Սթեյսիին, որ չի մոտենա Գվենին՝ նրան նոր թշնամիներից պաշտպանելու համար, իսկ Ջորջը խնդրում է նրան հետագայում նույնպես պաշտպանել քաղաքը։
Փիթերը խզում է Գվենի հետ կապերը, սակայն նրան հասկացնել է տալիս, որ չի կարող պահել խոստումը։ Նախքան տիտրերը Սարդ-մարդը տեսնում է շտապող ոստիկանական մեքենաները և վազում նրանց ետևից։
Տիտրերից հետո տեսարանում Քոննորսի «Ռեյվենքրոֆթ» հոգեբուժական պալատ է գալիս Գուստավ Ֆիրսը (Ջենտլմեն) և հարցնում, թե արդյոք նա պատմել է Փիթեր Փարքերին իր հոր մասին իրականությունը։ Քոննորսն ասում է, որ չի պատմել, ինչին իր զրուցակիցը պատասխանում է, թե այդ դեպքում կարելի է չսպանել երիտասարդին, և Քոննորսը խնդրում է հանգիստ թողնել Փիթերին։
Դերասանական կազմ և կերպարներ
Էնդրյու Գարֆիլդը (վերև) և Էմմա Սթոունը (ներքև) 2013 թվականի San Diego Comic-Con International-ին
Դեռահաս, ով փորձում է գտնել իր տեղը կյանքում դեռևս այն ժամանակվանից, երբ մանուկ հասակում անհետանում են ծնողները։ Սարդը խայթում է նրա պարանոցը՝ տալով սարդի ուժեր։ Նա դառնում է Սարդ-մարդ[10][11]։ Գարֆիլդը նկարագրել է Փարքերին՝ որպես մեկին, ում հետ կարող է առնչություն ունենալ և նշել, որ կերպարը կարևոր ազդեցություն է թողել իր վրա դեռևս մանուկ հասակից[12][13][14]։ Գարֆիլդն իր կյանքի դրվագները նկարագրեց որպես ոգեշնչում ֆիլմի համար՝ ասելով․ «Ես մտածում էի իմ պատմության մասին և մի տղայի մասին, ում չափ ուժեղ չէի ես, ով վատ էր վերաբերվում շատ մարդկանց հետ, ներառյալ ինձ, և ում ես փորձում է դիմակայել, սակայն երբեք չեմ ունեցել ֆիզակական այդպիսի ուժ դա անելու համար»[15]։ Խոսելով իր նախորդի մասին՝ Գարֆիլդն ասաց, որ հարգում է Թոբի Մագուայերին՝ որպես դերասան և երբ առաջին անգամ տեսել է Մագուայերին Սարդ-մարդու դերում, «շնչակտուր է եղել նրա մեկնաբանությունից»[15]։ Հարցազրույցներում, ներառյալ այն մեկում, որտեղ հարցազրույց է վերցնում Մագուայերը, Գարֆիլդն ասել է, որ երբ երիտասարդ տարիքում ինքը նայել է «Սարդ-մարդը» ֆիլմը, հայելու առաջ ընկերոջ մոտ կրկնել է Մագուիրի խոսքերը, իսկ ընկերն էլ կատակով ասել է, որ նա երբեք չի լինի Սարդ-մարդ[15][16]։ Ընդունելով դերը՝ Գարֆիլդը բացատրել է․ «Ես այն տարբեր տեսանկյուններից դիտարկում եմ որպես լուրջ խնդիր․․․ Դարձնել այն իսկական։ Ստիպել կերպարին ապրել ու շնչել նորովի։ Հանդիսատեսի և կերպարի միջև արդեն կա կայուն կապ։ Ես նույնպես այդպես կանեմ։ Ես, հավանաբար, պատրաստվում եմ լինել մի տղա, ով կինոթատրոնում նստած իմ հասցեին վիրավորանքներ է բղավում։ Սակայն ես պետք է թույլ տամ, որ այն առաջ գնա։ Ետ դառնալ չկա։ Եվ ես չէի էլ ցանկանա»[17]։ Դերը վերցնելուց հետո Գարֆիլդը սովորում է աթլետների և սարդերի շարժումները և փորձում միավորել դրանք, ասելով, որ «Փարքերը տղա/սարդ է, այն տեսանկյունից, թե ինչպես է արժում, անկախ, թե ինչ է նրա հագին»[18][19]։ Նա զբաղվում է յոգայով և պիլատեսով, որպեսզի որքան հնարավոր է դառնա ճկուն[20]։ Առաջին անգամ հագնելով կոստյումը՝ Գարֆիլդը խոստովանել է, որ լացել է՝ փորձելով պատկերացնել «ավելի լավ դերասան հագուստով»[21], որն ինքը նկարագրել է որպես «անհարմար» և հաստատել, որ տակից ոչինչ չէր հագել, քանի որ այն շատ նեղ էր[22]։ Նկարահանումների ժամանակ Գարֆիլդն ասաց, որ մարտարվեստով է զբաղվել մոտ չորս ամիս և իր ֆիզիկական հնարքների մասերը նկարագրել է որպես սարսափելի դժվար ու հոգնեցնող[23]։
Մաքս Չարլզը մարմնավորել է չորսամյա Փիթեր Փարքերին։
Փարքերի դասընկերուհին ավագ դպրոցում, ում սիրահարված էր նա[24]։ Խելացի և խարիզմատիկ աղջիկ, ով OsCorp-ի լաբորատորիյում օգնական է[10][11]։ Դերի համար Սթոունն իր բնական շեկ մազերի գույնը փոխում է նախկինում կրկին ունեցած կարմիր մազերի[25][26]։ Նա մտածում էր, որ իր վրա կա պատասխանատվություն՝ ավելի շատ բան իմանալ Սարդ-մարդու մասին. նա խոստովանել է․ «Ես երբեք չեմ կարդացել կոմիքսների գիրքը, և իմ փորձը հիմնված էր միայն Սեմ Ռեյմիի նկարած Սարդ-մարդու եռագրության վրա․․․ Ես միշտ մտածում է, որ Մերի Ջեյնն իր առաջին սերն է»[27][28]։ Դերասանուհին ծանոթ էր միայն «Սպասուհի» ֆիլմում իր հետ խաղացած Բրայս Դալաս Հովարդի հետ, ով նկարահանվել էր «Սարդ-մարդ 3» կինոնկարում[29][30][31]։ Սթոունն ասել է․ «Իմ մի մասն իրոք ուզում է դուր գալ մարդկանց, ովքեր սիրում են Սարդ-մարդուն կամ Գվեն Սթեյսիին և ցանկանում եմ, որպեսզի նա իրեն լավ կողմից ցույց տա»[26]։
Oscorp's-ի գիտական գլխավոր մտքերից մեկը, ով ցանկանում է պատրաստել հեղափոխական մի այնպիսի շիճուկ, որը կօգնի մարդկանց մոտ վերականգնել կորցրած վերջույթները։ Ինչ-որ բան սխալ է գնում, և նա կերպարանափոխվում է հրեշի, որի անունն է Մողես[10][11]։ Իֆանսն ասաց, որ իր կերպարը ֆիլմի մեծ մասում ներկայանում է որպես մարդ։ 9 ֆուտ հասակով մողեսի դերը խաղալու համար Իֆանսը ստիպված եղավ հագնել CGI կոստյում։ Սկզբում, տեխնոլոգիան օգտագործելու համար փոխարինող դեր էր անհրաժեշտ, սակայն Իֆանսը պնդեց, որ այդ դերը նույնպես ինքը կատարի։ Իր կերպարին կյանք տվող տեխնոլոգիայի վերաբերյալ Իֆանսն ասել է․ «Ես հագել էի կանաչ հագուստ, գլխի վրա ստվարաթուղթ և այդ փոքր ճանկերը․․․ Ամեն անգամ, երբ դուք տեսնում եք Մողեսին, տեխնոլոգիան այժմ այնքան զարգացած է, որ երբ նայում եք Մողեսի շարժվող աչքերին, դրանք իմ աչքերն են։ Երբ ես խոժոռվում եմ կամ ցուցաբերում ինչ-որ զգացմունք, դրանք իմ դեմքի արտահայտություններն են։ Ահա, թե ինչ գրավիչ տեխնոլոգիա է այն»[34]։ Իֆանսն ասաց, որ ինքը հնչյունավորել է գազան-մարդուն, բացատրելով․ «Ես վստահ եմ, որ ձայնը կխաղա որոշ հնարավոր մոնտաժներում, սակայն երբ ես նկարահանվում էի CGI պահերում, երբ ես իրականում մարդ էի, երբ Մողես էի, ես նման էի կանաչ հագուստով քրաշ-թեստի խաղալիք։ Շատ դրվագներ կային, որտեղ որպես Մողես ես խոսում էի Էնդրյու Գարֆիլդի և Էմմա Սթոունի հետ»[35]։
«Սա այն Դենիս Լերին չէ, որին դու տեսել ես, նա այն զիլը մարդ չէ, ով ղեկավարումը համակարգը, նա է համակարգը։ Նա ստացել է խելք, դիրք և թվով 500 ոստիկաններ, որոնք փնտրում են Սարդ-մարդուն, ով բախտի բերմամբ իր դստեր հետ է հանդիպում»։
Գվենի հայրը Նյու Յորքի ոստիկանության կապիտանն է, ով փորձում է բռնել Սարդ-մարդուն և Մողեսին[37]։ Լերին բացատրեց, որ նա կոմիքսային Սարդ-մարդու մասին շատ բան չգիտի և ավելի շատ «Բեթմեն տղա է։ Իհարկե ոչ Բեթմենի 60-ական թվականների հեռուստատեսային տարբերակը, այլ իրական մռյալ ասպետը։ Իմ կինը Սարդ-մարդու երկրպագու է, ահա թե ինչու եմ ես ծանոթ Թոբի Մագուիրինին»[38]։ Նա աելացրեց, որ դեռ շատ շուտ, մինչ որպես Ջորջ Սթեյսի միանալը դերասանական կազմին, իր ընկեր Ջեֆ Գարլինը, ով Սարդ-մարդու երկրպագու է, նրան ասաց․ «Երբ ես առաջին անգամ քեզ տեսա, կարծեցի Ջորջ Սթեյսին ես։ Դա մոտավորապես 30 տարի առաջ էր, և ես այդ պահին մտածում էի՝ ի՞նչ»[38]։ Ռեժիսոր Ուեբբը դերասանական կազմին ասաց․ «Մենք բոլորս վստահում ենք Դենիս Լերիին։ Նա ունի այդ դիրքը, բահց դոք սիրում եք նրան։ Այս ֆիլմում նա ճնշում է գործադրում Փիթեր Փարքերի վրա։ Նա ըկած է Սարդ-մարդու հետևից, սակայն դուք հասկանում եք նրան։ Ես սա էլի եմ ասել, սակայն լավ դրաման գալիս է այն մրցողմտահղացումներից, որոնք լավն են»[39]։
Փիթերի հորեղբայրը[40]։ Շինը հաստատեց, որ ծանոթ չէր Սարդ-մարդուն, բացի Մագուիրի մարմնավորումից, և մի փոքր գիտեր Բեն Փարքերի կերպարի մասին՝ Քլիֆ Ռոբերթսոնը խաղացել էր այն նախկինում[41]։ Շինն իր կերպարը բացատրում է որպես փոխնակ հայր, ասելով․ «Ես կապված եմ այդ պանայակի հետ, ով խնդիրներ ունի փոփոխությունների հետ, փոփոխության են ենթարկվում նրա հորմոնները, և նա ձեռքից գնում է։ Ես պետք է նրան տամ ճիշտ խորհուրդներ ու նման բաներ»[42]։ Ուեբբն ասաց․ «Դուք Մարտին Շինին պատկերացնում եք «Արևմտյան թև»-ի նախագահ Բարթլեթի դերում։ Նա ունի այդ առատաձեռնության համբավը, բայց կա ևս մի բան, ինչը շատ կարևոր է։ Դինամիկ տեսանկյունից, որը ես ցանկանում էի ուսումնասիրել, դա Փիթերի հետ դեմ առ դեմ հարաբերություններն են՝ նրա ծնողների բացակայության պարագայում»։ Ուեբբը մտածեց նաև այն փաստի շուրջ, որ ի տարբերություն Փիթերի գիտական հետաքրքրություններին, հորեղբայր Բենը հասարակ աշխատավոր է, ինչը կրկին հետաքրքիր դինամիկ հակադրություն է ստեղծում այդ երկու հերոսների միջև[39]։
Բեն Փարքերի՝ Փիթերի հորեղբոր կինը[43][44]։ Ֆիլդն ասաց, որ գլխավոր պատճառը, ըստ որի նա հայտնվել է ֆիլմում, եղել է պրոդյուսեր Լաուրա Զիսկինը (նրանք նախկինում աշխատել են 1985 թվականի «Մրֆիի սիրային պատմությունը» ֆիլմի վրա), քանի որ վերջինս կանխազգացել է, որ այն կլինի Զիսկինի վերջին ֆիլմը։ Զիսկինի մահից հետո Ֆիլդն իր հպարտությունն է հայնտել, մաս կազմելով նրա առաջին ու վերջին ֆիլմերում[45]։ Ռեժիսոր Ուեբբն ասաց․ «Երբ դու քո կազմին ես միացնում Սալլի նման մեկին, նրանք գալիս են տեղեկացվածության հստակ չափաբաժնով և իրական անկեղծ սիրով, ինչը հորաքույր Մեյի համար շատ կարևոր բան է ունենալ»։ Ուեբբն ասաց, որ մինչ «մենք բոլորս սիրում ենք հորաքույր Մեյին», նա ցանկացավ լարվածությունում մտցնել Մեյի և Փիթերի միջև։ «Նա մի քանի կապտուկներ է ստացել իր երեսին, և ի՞նչ է տեղի ունենում այդ րոպեին։ Դա կարող է լարվածություն մտցնել, սակայն դուք ցանկանում եք այնտեղ սեր տեսնել։ Ահա հենց այդպիսի բան ձեզ կտա Սալլի Ֆիլդի նման մեկը»[39]։
Oscorp-ի տնօրենը և Քոնորսի ղեկավարը[47]։ Խանն ասաց, որ այս, ինչպես ինքն է ասում «առանցքային դերը» ստացել է «Բուժման մեջ» դրամատիկ հեռոսւտասերիալում նկարահանվելուց հետո[48][49]։ Ուեբն իրեն անվանեց այս դերասանի երկրպագու՝ Անվանակից և Մարտիկը ֆիլմերը նայելուց հետո[47]։ Խանը պոստովանեց, որ սկզբում նա հետաքրքրված չէր նախագծով, բայց նրա որդիները ոգևորվեցին և ստիպեցին ընդունել դերը[50]։
Ավագ դպրոցի ավազակը, ով ընկած է Փիթերի ետևից[51]։ Այս դերում խաղալու մասին Զիլկան ասել է․ Դու ուղղակի ուզում ես կենտրոնանալ։ Որպես նկարիչ կամ որպես դերասան դու փորձում ես միայն կենտրոնանալ և մնալ այդ աշխարհում, արգելափակելով ամեն ինչ[52]։
Քեմփբել Սքոթը և Էմբեթ Դևիդտզը մարմնավորեցին Փիթերի ծնողներին՝ Ռիչարդ և Մերի Փարքերներին[53][54]։ Լեիֆ Գանտվուրտը խաղաց պարենամթերքի խանութի կողոպտիչի դերը։ Հաննա Մարքսը մարմնավորում է Միսսի Քալենբաքին՝ մի ոչ հայտնի աղջկա, ով սիրահարված է Փիթերին[55]։ Քելսի Չոուի կարճ դերը ֆիլմի վերջաբանի տիտրերում նշված է ուղղակի Կրքոտ աղջիկ, սակայն դերասանուհին լրատվությանը ֆիլմի նկարահանումների ողջ ընթացքում հայտնում էր, որ իր կերպարը, փաստացի, Սալլի Ավրիլն է[56]։ Նույն կերպ, Սի Թոմաս Հաուելի կերպարը տիտրերում նշված է Ջեքի հայրը անունով (Ջեքն այն տղան էր, ում Սարդ-մարդը փնտրում էր Ուիլյամսբուրգի կամրջի վրա), սակայն նրա կոլեգաներից մեկը հենց ֆիլմի մեջ է նրան անվանում Թրոյ։ Նման չլինելով նախկին ֆիլմերին, Ջեյ Ջոնահ Ջայմեսոնը չհայտնվեց[57]։ Սարդ-մարդու համահեղինակ Սթեն Լին ունեցավ կամեո, ինչպես արել էր նախկին ֆիլմերում։ 2011 թվականի Դալլասի Comic Con-ին Լին մանրամասնեց, որ կխաղա մի տեսարանում, որտեղ ինքը կլինի ականջակալներով գրադարանավար, ով չի լսի ետևում ավերվող գրադարանը ընթացող կռվի պատճառով[58]։ Մայքլ Մասին խաղաց ստվեում գտնվող առեղծվածային տղամարդու դերը, ով հեռախոսով խոսում է Քոնորսի հետ՝ տիտրերից հետո եկող տեսարանում[59]։ Կապված տղամարդու ինքնության հետ Մարկ Ուեբն ասել է․ Այն դիտավորյալ է այդքան առեղծվածային։ Եվ ես ենթադրությունների եմ սպասում[60]։ Անհավանական Սարդ-մարդը 2-ում այդ կերպարը բացահայտվեց որպես Գուստավ Ֆիրս[61]։ Մայքլ Պապաջոնը, ով 2002 թվականի ֆիլմում խաղացել էր հորեղբայր Բենի մարդասպանի դերը, այստեղ ունեցավ կամեո որպես Ալֆրեդ՝ բժիշկ Ռաթայի լիմուզինի վարորդ[62]։ Կարի Քոլեմանը, Չարլի ԴեՊյուն, Սկայլեր Գիսոնդոն և Ջեյքոբ Ռոդիերը մարմնավորեցին Սթեյսիների ընտանիքի անդամներին՝ Հելեն Սթեյսիին, Ֆիլիպ Սթեյսիին, Հովարդ Սթեյսիին և Սայմոն Սթեյսիին, համապատասխանաբար։
Արտադրություն
Զարգացում
Սարդ-մարդը 3-ի թողարկումից հետո Sony Pictures Entertainment 2011 թվականի մայիսի 5-ը հայտարարեց Սեյմ Ռեյմիի վաղ շարքի հաջորդ ֆիլմի թողարկման օրը։ Այդ ժամանակ սցենարստներ Ջեյմս Վանդերբիլթը, Դևիդ Լինդսի-Աբեյրը և Գերի Ռոսը միասին գրեցին սցենարի մի անի տարբերակներ, իսկ Զիսկինի ամուսին Էլվին Սարջենթը, ով նաև գրել էր երկրորդ ու երրորդ կինոկնարները, աշխատում էր մեկ այլ մտահղացման վրա[63][64] Ռեյմին ցանկանում էր, որպեսզի Ջոն Մալկովիչը խաղար հաջորդ չարագործի դերը[63]։ Այնուամենայնիվ, 2010 թվականի հունվարրի 11-ին Columbia Pictures-ը և Marvel Studios հայտարարեցին, որ նախկին սագան շարունակելու փոխարեն նրանք վերարձակում են շարքըէ նոր պատմությանմբ, դերասանական և աշխատակազմով։ Ըստ արտադրողական տվյալների Ռեյմին խոստովանում էր, որ չէր կարողանում տեսնել պլանավորվող թողարկման օրերը և պահպանել ստեղծագործական ամբողջականությունը[65]։ Ավի Արադը, Մեթ Տոլման ու Զիսկինը մնացին պրոդյուսերների դերերում[65]։
Արադն այնուհետև բացատրեց․ Մենք աշխատում էինք մե կողմից կոչված Սարդ-մարդը 4-ի վրա և այն ուներ այն նույն թիմը, ինչ առաջին երեք ֆիլմերը։ Խնդիրը նրանում է, որ մենք այլևս այնպիսի պատմություն չունենք, որը կարող է բավականին ուժեղ և երաշխավորված․․․ մեկ այլ ֆիլմ։ Եվ Սեմ Ռեյմին հասկացա, որ մեն չունենն մի այնպիսի լավ պատճառ, որ ստեղծենք ևս մեկ ֆիլմ։ Նրա, Թոբիի ու ստուդիայի միջև մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի չանհանգստտանանք հաջորդ պատմության համար[66]։ Տոլմաքը նշեց մի պատճառ ֆիլմաշարը վերսկսելու համար, որպեսզի ցույց տա, թե ինչպես է Սարդ-մարդը պատանուց դառնում տղամարդ[67]։ Սցենարիստ Սթիվ Կլովսը վերամշակեց Սարգենթի սցենարը, ասելով, որ սկզբում նա դրա հնարավորությունը չուներ, սակայն ըստ իրեն «օգնել է ֆիլմմեյքերներին»[68] «Ես նաև ցանկացա գրել Էմմա Սոունի համար, քանի որ ես սիրում եմ գրել կանանց համար, հատկապես Էմմայի նման»։ Նա բացատրեց․ «Այսպես, ես ստեղծեցի կերպարին և երկխոսություն, ինչն ինձ համար հաճելի էր։ Իմ ձեռքը դրա վրա է։ Այսպիսով ես արեցի սցենարային մի փոքր ախատանք, սակայն սցենարի մեծ մասն արդդեն ավարտված էր»։ Նա այդ «մի փոքր» երկխոսություն ստեղծեց Փիթեր Փարքեր / Սարդ-մարդու համար[68]։ 2012 թվականի ապրիլին գրող և ռեժիսոր Փոլ Ֆեյջն ասաց․ «Նա ինձ կանչեց նկարահանումների, և ես մի քիչ ախատեց սցենարի վրա՝ ավագ դպրոցի տեսարաններից մեկում»[69]։
«Երբ դուք դուրս եք գալիս թատրոնից ես ցանկանում եմ, որպեսզի տեսնեք այդ աշխարհը, որպեսզի հիշեցնեմ, թե ինչ եք տեսել էկրանին։ Կինոյի երջանկության մասն է այն է, որ դուք անհնարին հայացքը դարձնում եք իրական։ Ես ցանկանում էի, որպեսզի այն հիմնված լիներ, լիներ ռեալիստական ու էմոցիոնալ։ Այն մի փոքր իմնված է Սթիվ Դիտկոյի աշխարհի վրա և հավանաբար վիզուալ կերպով հիմնված ու ոգեշնչված է Հիմնական Սարդ-մարդու վրա, սակայն այն նաև մեր սեփական ստեղծագործության աշխարհն է»։
—Մարկ Ուեբը Լոս Անջելս Թայմս-ին տված հարցազրույցում[70]
Ռեյմիի դուրս գալուց մի քանի օր անց ստուդիան հայտարարեց, որ Ուեբը, ում նախկին «Ամռան 500 օր» ֆիլմը, որն իր ռեժիսորական դեբյուտն էր, կնկարահանի վերարձակումը[71]։ Columbia Pictures-ի նախագահ Թոլմաքը և Sony Pictures Entertainment-ի համանախագահ Էմի Պասկալն ասացին, որ փնտրում են այնպիսի ռեժիսորի, ով սուր ուշադրություն կդարձնի Փարքերի կյանքին[71]։ Ուեբն ասաց․ «Ես սկզբում մի փոքր թերահավատ էի և զգում էի նախկին ֆիլմերի ներկայութունը։ Սակայն հետո ես ասացի, թե ինչպե՞ս կարող եմ հեռանալ դրանից, ինչպիսի՜ հնարավորություն»[72]։
2010 թվականի մայիսին The Hollywood Reporter-ն ասաց, որ այն դերասանները, ովքեր հանդիպել են Ուեբի հետ, վերանայվում են գլխավոր դերի համար։ Այդ դերասաններն են Ջեյմի Բելը, Օլդեն Էյրենրայկը, Ֆրենիկ Դիլեյնը, Օուզ Հեյբլը, Գարֆիլդը և Ջոշ Հաթչերսոնը[73]։ 2010 թվականի հունիսին Լոս Անջելես Թայմսը հայտնեց, որ այդ փոքր ցանկը համալրել են նաև Ահարոն Ջոնսոնն ու Անտոն Յելչինը[74]։ Սակայն փորձարկվեցին միայն Բելը, Էյրենրայկը, Գարֆիլդը, Յելչինը, Լոգան Լերմանը և Մայքլ Անգարանոն[75]։ 2010 թվականի հուլիսի 1-ին հաստատվեց Գարֆիլդի որոշումը[9]։ Ուեբն ասաց, որ զգում էր, որ ճիշտ որոշում է կայացրել՝ ընտրելով Գարֆիլդին, հատկապես երբ տեսել է նրան փորձնական տեսարանում չիզբուրգեր ուտելիս և Գվենին հանգստացնելիս[76]։
Sony-ն լսումներ անցկացրեց նաև երիտասարդ Փիթերի համար, ով պետք է նման լիներ Գարֆիլդին[77]։ Ուեբն ասաց․ «Ես կարծում եմ, որ մենք նախ տեսել ենք Սարդ-մարդու օրիգինալին, այլ ոչ թե Փիթեր Փարքերի»։ Ըստ Ուեբի, եթե դու ֆիլմ ես կառուցում, ապա նախ և առաջ պետք է գետնից կառուցես պրոտագոնիստին։ Ահա թե ինչու Փիթերը սկսում է մանկությունից[78]։
Պաշտոնապես հայտարարվեց, որ ֆիլմում կլինեն և՛ Մերի Ջեյն Ուոթսոնը, և՛ Գվեն Սթեյսին՝ որպես սիրային հետաքրքրություններ[79], սակայն The Wrap վեբկայքը հետո հայտնեց, որ կհայտնվի միայն Գվեն Սթեյսին[80]։ 2010 թվականի օգոստոսին դերի հավանական թեկնածուների ցանկում էին Լիլի Քոլինզը, Օֆելիա Լովիբոնդը, Իմոջեն Փութս, Թերեզա Փալմերը, Էմմա Ռոբերտսը և Մերի Էլիզաբեթ Ուինստեդը[81]։ Նույն թվականի սեպտեմբերին Variety-ն հայտնեց, որ ցանկում ներառվել են նաև Սթոունն ու Միա Վազիկովսկին[82]։ Հավանական թեկնածուների շարքում հայտնվեցին Դիաննա Ագրոն, Ջորջինա Հաիգը և Դոմինիք ՄաքԷլիգոթը[83]։ Սթոունը դերում հաստատվեց 2010 թվականի հոկտեմբերի 5-ին[24]։ Ուեբը նշեց, որ Սթոունի ու Գարֆիլդի միջև սիրայի կապը արդարացրեց նրա որոշումը[24]։ Այդ դերից հետո նրանց սիրային հարաբերությունները շարունակվեցին էկրանից դուրս[14]։
2010 թվականի հոկտեմբերի 11-ին Ռիս Իֆանսը հաստատվեց անանուն չարագործի դերում, և երկու օր անց պարզ դարձավ, որ նա կմարմնավորի բիշկ Քուրթ Քոննորսին / Մողեսին[32][84]։ Արադն ասաց, որ Մողեսը Սարդ-մարդու չարագործներից ամենասիրելին է, և երկար էր սպասել նրան ֆիլմում օգտագործել[30]։ Այդպես, մինչև կերպարի ընտրությունը Արադը նկարել էր հերոսի մակետային գծանկարներ[30]։
Նոյեմբերին Մարտին Շինը հայտնեց, որ կխաղա հորեղբայր Բենի դերը, մինչ Սալլի Ֆիլդը բանակցությունների է վարում հորաքույր Մեյի դերի համար[40][43]։ Նյույն ամսում Դենի Լերին հայտարարեց, որ ընդունել է Ջոր Սթեյսիի դերը[37]։ 2010 թվականի դեկտեմբերին Քեմփբել Սքոթը և Ջուլիան Նիկոլսոնը նայվում էին Փիթերի ծնողներ դերերի համար։ Խանը պաշտոնապես հաստատեց Վան Ադդերի դերը ստանձնելու մասին լուրը, մինչ կերպարի անունը փոխվեց բժիշկ Ռաթայի[46][53]։ Էմբեթ Դևիդտզն այնուհետև փոխարինեց Նիկոլսոնին[54]։ Էննի Փերիսը պաշտոնապես հաստատվեց «չարագործի կնոջ», իսկ Մայլզ Էլիոթը՝ Բիլլի Քոննորսի՝ բժիշկ Քոննորսի որդու դերում, սակայն այս երկուսը չհայտնվեցին ֆիլմի վերջնական տարբերակում[33][53]։
Դիզայն
Ուեբը պատասխանատվություն էր զգում Սարդ-մարդու նոր դիզայնի նկատմամբ[70]։ Ի տարբերություն նախորդ եռագրության Սարդ-մարդուն, այս անգամ այն պետք է ունենար, ինչպես կոմիքսներում, սարդոստայմ կրակող սարքեր[85]։ 2011 թվականի փետրվարին պաշտոնական վեբկայքի բացման հետ մեկտեղ հրապարակվեց Սարդ-մարդու դերում Էնդրյու Գարֆիլդի առտաիջն լուսանկարը, որտեղ ցուցադրված էին նոր կոտյումն ու սարդոստայն կրակողները[86][87]։ Լոս Անջելես Թայմս-ի գրող Ջեոֆ Բուչերը թերահավատորեն էր վերաբերվում փոփոխություններին, կարծելով, թե ինչպես պետք է սովորակա պատանին, ով չունի այդքան գումար ստեղծի ձեռքի այդպիսի փոքր սարք, որը վայրկյաների ընթացքում դուրս կհանի սինթետիկ սարդոստայնանման նյութ և նշեց, որ չի պատկերացնում մի այնպիսի կոստյում, որը և՛ կտարբերվեր Սեյմ Ռեյմիի ֆիլմերում եղածներից, և՛ նման կլիներ կոմիքսների կոստյումին[88]։ Collider-ի Մեթ Գոլդբերգը յատնեց, որ չի խենթանում կոտյումի համար, բացատրելով, որ միջատի դեղին գույնի աչքերն իրեն տհաճություն են պատճառում։ Նա նաև ասաց, որ ձեռնոցների դիզայնը նման է Սարդ-մարդ 2099 կոմիքսներում եղածներին, որոնք նա չի սիրում, չնայած իրեն դուր են եկել սարտոսդայն կրակողները, որոնք ընտիր տեսք ունեն[89]։ Ուեբը բացատրեց, որ «սարդոստայն կրակող սարքերը շեշտը դնում են Փիթերի ինտելեկտի վրա»։ Ուեբն ուշադրություն է դարձրել նաև այն հարցին, թե «Ինչպե՞ս պետք է երեխան սարքի դա», այնուհետև տվեց դրան մի քանի երաշխավորումներ։ Նոր կոստյումի մասին Ուեբն ասաց, որ ինքն ու աշխատակազմը «ցանկանում էին, որպեսզի դիզայնը մարմինը ցույց տար երկար և ավելի ճկուն, որն ավելօի շատ նման կլինի ակրոբատի մարմնին՝ հրաշալիորեն ճկվող, իսկ կրծքի վրա սարդի ոտքերն օգտագործել ենք ընդգծելու այն»։ Նա հայտնեց, որ ֆիլմում տարբեր լուսավորության պայմաններում օգտագործվում են տարբեր հագւստներ։ Նրանք կոստյումի վրայի սարդոստայնն ավելի են մգացրել[85]։ Ուեբը նշեց․ «Կոստյումով և սարդոստայն կրակողներով մենք ցանկացանք ցույց տալ, որ դրանք հենց այն բաներն են, որոնք Փիթեր Փարքերն է պատրաստել»[85]։ Ուեբը հերոսի մարմնի համար նաև վերանայում էր Մարկ Բեգլիի նկարին «Հիմնական Սարդ-մարդը» կոմիքսում[90]։
Մինչ Ուեբը որոշ տարրեր ներկայացրեց «Հիմնական Սարդ-մարդուց», նա ցանկացավ այդ փանք ռոքերների աշխարհի փոխարեն պահպանել Գվեն Սթեյսիի մեյնսթրիմային տարբերակը[90][91][92][93]։
Ուեբը ցանկանում էր ամեն ինչ անել, որպեսզի թվար ավելի ժամանակակից և քիչ էր կոմիքսներում եղածների վրա, հիմնվելով ոճայնության ոգու վրա[94]։
Նկարահանումներ
Հիմնական նկարահանումները սկսեցին 2010 թվականի դեկտեմբեր 6-ին Լոս Անջելեսում[95][96]։ Աշխատանքային վերնագիրն էր Ֆիոնայի պոչը[97]։ Իննսունօրյա նկարահանումները ներառեցին նաև Նյու Յորքի երկշաբաթյանը, մինչ նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Լոս Անջելեսի տարածքում, ներառյալ այն տեղանքները, ինչպիսին Հոլիվուդի Հենրի Ֆոնդա թատրոնը (անգլ.՝ Henry Fonda Theater) և Սուրբ Ջոն Բոսկոյի ավագ դպրոցի մարզասրահը (անգլ.՝ St. John Bosco High School), Իմանուել Փրեսբիթերյան եկեղեցին Միդ-Ուիլշիրում (անգլ.՝ Immanuel Presbyterian Church), ինչպես նաև մի շարք տեսարաններ Հարավային Պասադենայում, Սան Պեդրոյում և Վուդլենդ Հիլսում[98]։
Որոշ նկարահանումներ տեղ գտան Նյու Յորքում։ ԱՄՆ-ի Ալեքսանդր Համիլտոնի անվան մաքսատան (անգլ.՝ Alexander Hamilton U.S. Custom House) շենքը ծառայեց ոստիկանության բաժնի համար, իսկ 15 Վեսթ 81-րդ փողոցում գտնվող բնակարանը Մանհեթենում հանդես եկավ որպես Գվեն Սթեյսիի և նրա ընտանիքի տուն։ Բեն և Մեյ Փարքերների տուննը գտնվում է Ֆորեստ Հիլս, Քուինսում՝ Բրուկլինի հարևանությամբ[99]։
Ֆիլմը Հոլիվուդյան առաջին արտադրությունն է, որը նկարահանվել է Red Digital Cinema Camera Company-ի RED Epic տեսախցիկով 3D ձևաչափով և 5K թույլտվությամբ[96]։ Օպերատոր Ջոն Սվարցմենը պետք է սա ասի այդ տեսացիկի վերաբերյալ․ «Այսօրն էպիկական է, երկուշաբթի, դեկտեմբերի 6-ն առաջին օրն է, երբ Red Epic տեսախցիկն օգտագործվում է ստուդիական հիմնական կինոնկարի նկարահանումների համար։ Ես կարող եմ ասել, որ փաստացի, այն կարող է հանդիսանալ խաղի իրական փոխող»[96]։ Ըստ Շվարցմենի առանց դրա 3D-ն անհնարին կլիներ։ Նա ասաց․ «Ես կարող եմ ասել, որ առանց այդ տեսախցիկների անհնարին կլիներ տեղափոխելու 3D միջավայր, որը պահանջում էր ԱՅՍ ֆիլմը։ Եթե Ջիմն ու իր աշխատակազմը հասանելի չդարձնեին մեզ այդ տեսախցիկները, ես չեմ կարծում, որ մենք կարող էինք նկարահանե այս ֆիլմն այնպես, որ ռեժիսորը փոխեր այն 3D-ի»[96]։ Ուեբն ուզում էր այնպիսի փոքրության տեսախցիկ, որպեսզի այն տեղավորվեր հագուստի վրա և շուրջը հեշտ ճոճվեր, ասելով, որ «RED Epic տեսախցիկները ճիշտ են դա անելու համար»[100][101]։
2011 թվականի ապրիլին Սթոունը հայտարարեց, որ նկարահանումնները դադարեցվել են և հետարտադրությունը կսկսի մայիսին, իսկ որոշ վերանկարահանվող տեսարաններ կարվեն 2011 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին[102][103][104]։
Ճարպիկ հնարքներ
Ուեբը նշեց, որ ինքն ու աշխատակազմը ցանանում էին, որպեսզի հնարքները լինեին ֆիզիկապես ավելի հասուն՝ որպես մարտահրավեր սուպերմարդկային կերպարին[70]։ Որպես Կասկադյորներ հրավիրվեցին Արմսթրոնգների ընտանիքը[70]՝ Վիկին[105] և Էնդին, ինչպես նաև Ռիչարդ Նորթոնը, ով խաղում է SWAT թիմի անդամի դեր[106][107][108]։
Բըրբանք, Կալիֆորնիայում գտնվող 3ality Technica ստեղծեց սարքավորումների մի մասը[109][110]։ Հայտարարվեց, որ այն կլինի առաջին ֆիլմը, որը կնկարհանվի 3ality Technica-ի TS-5 ժառագայթ ցրող անլար և շարժական հայելային սարքավորումով[111]։ 3ality տեխնոլոգիան օգնեց հնարավոր դարձնել խուսափել 2D-ից 3D փոխարկումը[109]։ Ուեբը Սարդ-մարդու համար ցանկանում էր նոր 3D զգացողություն․ Քանի որ մենք նկարահանում ենք 3D-ով, ես ցանկացա որոշ առարկաներ հատուկ կերպով արտահայտել 3D-ի համար։ 3D-ն թույլ է տալիս էքսպերիմենտներ կատարել, ինչը հրաշալ է, և մենք փորձարկումներ ենք կատարում կատարելագործելու այդ տեսանկյունը։ Այսպիսով դուք զգում եք այն, ինչ Փարքերն է զգում, զգում ենք՝ ինչ Սարդ-մարդն է զգում, երբ նա ցատկում է շինությունների և փողոցների վրայով[107]։ Նա կարծում էր, որ Սարդ-մարդը հրաշալի է 3D-ի համար՝ հավելելով, որ նրանք սկսել էին ֆիլմը ստեղծել դեռևս Ավատարի դուրս գալու ժամանակներից, ինչը բոլոր ստուդիաների մոտ 3D կիրառելու ցանկություն առաջացրեց։ Այն Ուեբի առաջին ֆիլմն էր, որը ստեղծվեց այդ տեխնիկայով և չէր ցանկանում այլ ֆիլմերում տեսած սխալներն ու տհաճ վերափոխումները կրկնել[112][113][113]։ Ուեբն իր մանկության տարիների ֆիլմերից նշեց Սև լագունայից արարածը և Մոմե արձանների տունը, որպես ոգեշնչում իր ֆիլմում 3D օգտագործելու ավելի, քան Ջեյմս Կամերոնն իր ֆիլմերում օգտագործում է այդ տիպական խորությունը[39]։
Sony Pictures Imageworks-ի Վանկուվերյան մասնաճյուղը պատասխանատու էր թվային մշակման համար[114]։ Խումբը ապահովեց կոյուղու և ավագ դպրոցի կռվի տեսարանները՝ Սարդ-մարդու բազմաթիվ դիրքերով և նրա շրջապատով, որոնք օգտագործվել են ֆիլմում։ Կոմիքսների գիրքը հանդիսացավ Սարդ-մարդու դիրքերի սկզբնաղբյուր[115]։ Վիզուալ ոճաբաններն օգնեցին Մողեսին կյանք տալու՝ կառուցելով նրա արտադրողական դիզայնի թվային մակետը[115]։ Աշխատակազմի մեզ մասն ընդգրկված էր գործընթցում։ Նրանք նաև սկեցին մտածել Մողեսի կենսաբանության մասին, և թե ինչպես պետք է աշխատեն նրա մկանները[116]։ Մեծ Ջոն մականունով մի լայնաթիկունք տղամարդ նկարահանումների ընթացքում կատարեց այդ դերը՝ մյուս կերպարների հետ կատարելով փոխադարձ կապի մեծ մասը[39]։ Համակարգչային գրաֆիկայով Մողեսը փոխարինեց նրան հետարտադրության փուլում[39]։ Ստեղծողներն այնուհետև Մողեսսի կառուցվածքը համապատասխանեցրեցին Ռիս Իֆանսի մարմնին[115]։ Մողեսի խոսելու տեսարանների ժամանակ Իֆանսն օգտագործեց շարժումների բռնում, ինչը Ուեբը համարեց միացյալ կերպարի վերջնական տարբերակ[39][90]։
Երաժշտություն
Ջեյմս Հորները դարձավ Ֆիլմի երաժշտության հեղինակը[117]։ Ուեբը Հորների առաջին երաժշտական զեկույցը որպես թատերական։ Ուեբն ասաց․ Ես ցանկանու էի ստեղծել մի երաժշտություն, որը կզգար իրեն մասսայական ու հսկայական, բայց դրա հետ մեկտեղ անձնական ու փոքր[118]։ Ֆիլմում նաև առկա է Coldplay խմբի X&Y ալբոմի «'Til Kingdom Come» երգը[119]։ 2012 թվականի մայիսին Sony Classical-ը մանրամասներ հայտնեց սաունդթրեքի մասին[120]։
#
Անվանում
Կոմպոզիտոր(ներ)
Տևողություն
1.
«Main Title – Young Peter»
Ջեյմս Հորներ
4:54
2.
«Becoming Spider-Man»
Ջեյմս Հորներ
4:16
3.
«Playing Basketball»
Ջեյմս Հորներ
1:22
4.
«Hunting for Information»
Ջեյմս Հորներ
2:07
5.
«The Briefcase»
Ջեյմս Հորներ
3:14
6.
«The Spider Room – Rumble in the Subway»
Ջեյմս Հորներ
3:20
7.
«Secrets»
Ջեյմս Հորներ
2:30
8.
«The Equation»
Ջեյմս Հորներ
4:22
9.
«The Ganali Device»
Ջեյմս Հորներ
2:28
10.
«Ben's Death»
Ջեյմս Հորներ
5:41
11.
«Metamorphosis»
Ջեյմս Հորներ
3:04
12.
«Rooftop Kiss»
Ջեյմս Հորներ
2:34
13.
«The Bridge»
Ջեյմս Հորներ
5:15
14.
«Peter's Suspicions»
Ջեյմս Հորներ
3:01
15.
«Making a Silk Trap»
Ջեյմս Հորներ
2:52
16.
«Lizard at School!»
Ջեյմս Հորներ
2:57
17.
«Saving New York»
Ջեյմս Հորներ
7:52
18.
«Oscorp Tower»
Ջեյմս Հորներ
3:22
19.
«I Can't See You Anymore»
Ջեյմս Հորներ
6:50
20.
«Promises – End Titles»
Ջեյմս Հորներ
4:52
1:16:53
Թողարկում
2010 թվականի փետրվարի 10-ին Sony-ն հայտարարեց, որ ֆիլմը կթողարկվի 3D և IMAX 3D ձևաչափերով 2012 թվականի հուլիսի 3-ին։ ԱՄՆ-ից դուրս պրեմիերայի օրերը տեղափոխվեցին հունիս ամիս, որպեսզի խթանվեին առաջին շաբաթվա վաճառքները[121][122][123][124]։ Տոկիոյի պրեմիերաները տեղի ունեցան հունիսի 13-ին[125]։ Ֆիլմում մարտական ու բռնության տեսարանների համար ստացավ PG-13 վարկանիշ[126]։
Մարքեթինգ
Անոնսներ
Թիզեր-թրեյլերը համացանցում հայտնվեց և San Diego Comic-Con International-ին ցուցադրվեց 2011 թվականին, կցվեց նաև «Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն» սուպերհերոսի մասին ֆիլմում[127]։ Screen Rant-ի Ռոբ Քեյսն ասաց․ «Սեմ Ռեյմիի եռագրության հետ համեմատած կա տոնայնության նկատելի տարբերություն և իր հերթին նման է այն բանին, ինչ Քրիստոֆեր Նոլանն արել էր «Բեթմեն։ Սկիզբը» կինոնկարի հետ»[128]։ Որոշ գրողներ նկատեցին, որ թրեյլերը շատ նման է 2008 թվականի տեսախաղ Mirror's Edge-ին[129][130][131]։ Երրորդ թրեյլերի թողարկումից հետո Ուեբը պաշտպանեց նկարահանման տեսանկյունը, ասելով, որ դա վաղ մեկնաբանություն է, և CGI-ը դեռ արտադրության մեջ է[39]։
«Անհավանական Սարդ-մարդու» անակնկալ ցուցադրություններն սկսեցին 2012 թվականի փետրվարի 6-ին ողջ աշխարհի 13 քաղաքներում՝ Բեռլինում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մադրիդում, Մեխիկոյում, Մոսկվայում, Նյու Յորքում, Փարիզում, Ռիո դե Ժանեյրոյում, Հռոմում, Սեուլում, Սիդնեյում և Տոկիոյում[132]։ 2012 թվականի հունվարի 8-ին Սարդ-մարդու տարբերանշանը հայտնվեց աշխարհի ամենանշանավոր շինությունների վրա, ինչպիսիք են Սիդնեյի օպերային թատրոնը, Հռոմի Կոլիզեումը, ՄոսկվայիԿրեմլը և Փարիզի Հաղթական կամարը[133][134]։ Ցուցադրության ժամանակ բացահայտվեց երկրորդ թրեյլերը 3D-ով, ինչը դրանից հետո հասանելի դարձավ օնլայն։ Թայմ ամսագրից Գլեն Լևին կարծիք հայտնեց, որ թրեյլերի երկխոսությունը ձեռքի հետ գնում է գործողության հետ, այն դեպքում, երբ պետք է ղեկավարվեր դրա կողմից, և որ ֆիլմի մարտական տեսարանները թվում էին փայլուն ու ողորկ[135]։ Հատուկ ցուցադրությունը ներառում էր ութ ու կես րոպեանոց ընդարձակ թրեյլեր[136]։ Access Hollywood-ի Սքոթ Մանտզը զգաց, որ ընթարձակված տեսաձայնագրությունը թվում է ավելի սուր և կերպարի կողմից ղեկավարված, և որ Մողեսը շատ լավ չարագործ է երևում[137]։ Փիթեր Սկիրետտան /Film-ից ասաց, որ թրեյլերները նրան ոգևորել են և Սարդ-մարդու բնորոշ սրամտությունների կողքին նկատել է մռայլ նատուրալիզմ[138]։ Երկրորդ պաշտոնական թրեյլերի թողարկման հետո Ուեբը զգաց, որ կարևոր է ցույց տալ ֆիլմի հիմնական միտքը, ինչպիսին Փիթերի և Գվենի հարաբերություններն ու վիզուալ էֆեկտներն են, որոնք պետք է ուղղակի ցուցադրեն ֆիլմի այն հարաբերությունը, որոնք ինքն ու աշխատակազմը փորձում էին ստեղծել[139]։ 2012 թվականի փետրվարի 7-ին հայտարարվեց, որ վերջին պաշտոնական թրեյլերը կբացահայտի ֆիլմի համար վիրուսային մարքեթինգային վեբկայքի հղումը[140]։
Երրորդ պաշտոնական թրեյլերը iTunes-ում իր դեբյուտը կատարեց 2012 թվականի մայիսի 3-ին։ Այն մեկ օր անց կցվեց «Վրիժառուները» ֆիլմի 3D պրեմիերային[141][142] The trailer contains what most reporters called a better and more fleshed Lizard.[141][143][144][145]։ Collider-ի Ադամ Չիթվուդն ասաց․ «Սարտոսդայն կրակողները սահման ունեն և Մողեսն ավելի կառուցվածքային է։ Ես Էնդրյու Գարֆիլդին այնքան ատ եմ սիրում և այս ամենի մեջ ամանաշատն ինձ դուր է գալիս Գարֆիլդի և Էմմա Սթոունի միջև աշխատանքը։ Նրանք միասին այնքան գեղեցիկ են նայվում և Գարֆիլդը ցույց է տալիս Փիթեր Փարքերի այն կողմը, որը մենք իրոք չենք տեսել Սեյմ Ռեյմիի եռագրությունում»[146]։ ScreenRant-ի Սենդի Սշեֆերը կարծեց, որ մռայլ երանգների գունապնակն ու 3D վիզուալ էֆեկտները նկատելի են նույնիսկ առանց մեծ էկրանին ֆիլմը դիտելու[142]։ Ըստ Ուեբի Սարդ-մարդու սրտում կա մի անձնական փոքր անկախ ֆիլմ[39]։
2012 թվականի մայիսի 9-ին դուրս եկավ առաջին հեռուստատեսային ֆիլմը, որը մայիսի 14-ին չորս րոպեանոց բացառիկ հոլովակը ցուցադրվեց NBC հեռոսւտաալիքի Ամերիկյան հաջորդ տաղանդ նախագծի չորրորդ եթերաշրջանի պրեմիերայի հետ[147]։ Սուպեր անոնսում ցուցադրված էր կամրջի վրա Սարդ-մարդու փրկելը փոքրիկ տղային[148][149]։ Երկրպագուներն ու գրողները թրեյլերում եղած տեսարաններից ամեբարձրն այդ մեկը գնահատեցին[150][151]։ Wired ամսագրի Անջելա Ուոթերքաթը փրկության տեսարանն ավնանեց «մի փոքր էպիկական»[151][152]։
Վեց րոպեանոց 3D անոնսները միացվեցին «Սևազգեստ մարդիկ 3» IMAX 3D ցուցադրություններին[153]։ Sony-ի Ռորի Բրուերը բացատրեց, որ «Սևազգեստ մարդիկ 3»-ի հանդիսականները շատ համապատասխան են այդ տեսարանի համար, և այդ վեց րոպեները բոլորին կհիացնեն[154][155]։
Բարեգործություն
Հասանելի դարձան ֆիլմի Սարդ-մարդու պատկերով շապիկները, որոնք պետք է օգնեին Stand Up to Cancer միջոցառմանը։ Գարֆիլդը հագել էր շապիկը, բացատրելով, որ այդ շապիկները ընդգծում են այն միտքը, ըստ որի բոլորն ունեն հերոս դառնալու հնարավորություն։ Քաղցկեղը պատմության ամենահզոր չարագործներից մեկն է։ Ես հպարտ եմ միանալու քաղցկեղը կանխարգելելու միջոցառումներին[156]։ Զիսկինի քաղցկեղից հասած մահը ոգևորող էր[157]։ Sony-ն նշեց դրամահավաքաի համար վեբկայք[158]։ Columbia Pictures-ը Նյու Յորքի քաղաքի մշակութային օջախների հետ թիմ է կազմել Սարդ-մարդու շշաբաթ ստեղծելու համար[159]։
Տնային թողարկում
Անհավանական Սարդ-մարդըSony Pictures Home Entertainment-ի կողմից Blu-ray, Blu-ray 3D և թվային ներբեռնման թողարկումը կատարվեց 2012 թվականի նոյեմբերի 9-ին[160]։ Այդ թողարկումները պարունակում էին տասնինը րոպեանոց նկարահանումներից առաջ կադրեր UltraViolet նեբեռնման հետ մեկտեղ։ Այլ հատուկ մասերը ներառեցին «Ձոնման արարաողություն։ Անհավանական Սարդ-մարդու վերածնունդը» և «Oscorp-ի արխիվները։ Գեղարվեստական պատկերասրահի արտադրություն»։ Սկավառակների վրա կային նաև Մարկ Ուեբի, Ավի Արադի և Մեթ Թոլմաքի ջայնային մեկնաբանությունները[161][162]։ Ջնջվաած տեսարանները պարունակում են Փիթերի և Քոննորսի հարաբերությունների կառույցը, որն ըստ IGN-ի Ջոյի Էսպիսոտոյի Մողեսին տալիս է համակարանք, ինչն էլ պակասում է ֆիլմի վերջում[163]։ Blu-ray/DVD-ի փաթեթավորումը iPad-ի համար պարունակում էր երյրորդ էկրանի հավելված[164]։ Sony-ն 2012 թվականի նոյեմբերի 9-ին սկավառակների հետ սահմանափակ քանակով նվերներ տեղադրեց, որտեղ հատուկ թողարկումների հետ մեկտեղ կային նաև Սարդ-մարդու և Մողեսի արձանիկները[162]։
Երբ այն թողարկվեց, ֆիլմը մինչև 2012 թվականի նոյեմբերի 11-ը վաճառքի քանակով զբաղեցրեց առաջին հորիզոնականը, սկաայն վարձույթի շուկայում «Անհավանական Սարդ-մարդը» երկրորդն էր՝ «Պրոմեթևս»-ից հետո[165]։ Այնուհետև վարձույթում էլ գլխավորելով առաջին հորիզոնականը, իր վաճառքի երկրորդ շաբաթում ընկավ երկրորդ հորիզոնական[166]։ FXճը ստանձնելով ֆիլմի հեռուստատեսային թրեյլերի իրավունքները այն հեռարձակեց 2014 թվականի վերջին[167]։
Ընդունում
Շահույթ
Անհավանկան Սարդ-մարդը Հյուսիսային Ամերիկայում հավաքեց 262, իսկ մյուս երկրներում՝ 495,9 միլիոն, համաշխարհային հասույթը հասնելով 757,9 միլիոն դոլարի[168]։ Այն 58-րդ[169], 2012 թվականի յոթերորդ[170], սուպերհերոսի 13-րդ[171] Սարդ-մարդու մասին չորրորդ, Sony/Columbia կինոընկերությունների կողմից տեղայնցաված վեցերորդ[172][173] և պատմության մեջ ամենաշատ համաշխարհային շահույթ ստացած վերարձակումն է[168]։
Հյուսիսային Ամերիկայում ֆիլմն իր կեսգիշերյան 3,150 ցուցադրություններից հավաքեց 7,5 միլիոն դոլար, որոնց մեջ է 300 IMAX դահլիճների 1,2 միլիոն դոլարը[174]։ Իր բացման օրը՝ նախատոնական երեքշաբթին, այն երեքշաբթի օրվա համար ռեկորդ սահմանեց 35 միլիոն դոլարով (նախկինում այն պատկանում էր Տրանսֆորմերներին)[175]։ Հաջորդ օրն այն ընկավ 33,4%-ով, չորեքշաբթի օրը հավաքելով 23,3 միլիոն դոլար դառնալով երկրորդ ոչ առաջին չարեքշաբթի օրվա ամենաբարձր շահույթ հավաքած ֆիլմը[176]։ Երեք օրվա հանգստյան օրերի ընթացքում ֆիլմի հասույթը կազմեց 62,0 միլիոն դոլար։ Վեց օրում հավաքելով 137,0 միլիոն դոլար, այն ետ ընկավ հենց նույն Տրանսֆորմերներից (155 միլիոն դոլար) և Սարդ-մարդը 2-ից (180,07 միլիոն դոլար), որոնք նախկինում նույնպես թողարկվել էին հուլիսի 4-ին[177]։ Չնայած, որ ֆիլմը չկարողացավ իր շահույթով համեմատվել իր նախորդներին, Sony Pictures-ն ասաց․ Վերարձակված ֆիլմաշարերի աշխարհում այս մեկն ունեցավ թատերական հաջողություն բոլոր չափանիշներով[178]։ Օրինակ Բեթմենը սկսում է (79.5 միլիոն դոլար) և Իքս-մարդիկ։ Առաջին դաս (69.9& միլիոն դոլար) (երկուսն էլ ոչ 3D ֆիլմեր), միանշանակ Անհավանական Սարդ-մարդուց քիչ հաջողությւոն գրանցեցին[179]։ Այն առաջին հորիզոնականում էր մնում տասն օր շարունակ, մինչ Սառցե դարաշրջանը։ Մայրցամաքային դրիֆտ-ի թողարկումը[180]։
Հյուսիսային Ամերիկայից դուրս Անհավանական Սարդ-մարդը առաջին հինգ օրվա ընթացքում (2012 թվականի հունիսի 27 - հուլիսի 1) 13 շուկաներից ստացավ 51,1 միլիոն դոլար՝ ասիական մի շարք երկրներում ուժեղ պրեմիերաներ ունենալով[181]։ Հնդկաստանում այն հաբաքեց 6,0 միլիոն դոլար, ինչը ռեկորդային է հոլիվուդյան ֆիլմի համար[182]։ Հնդկաաստանի Sony Pictures-ի Քերսի Դարուվալա շատ վստահ էր, որ հայնտի հնդիկ դերասան Իրվա Խանը մեծ ուշադրության կարժանացնի հանդիսատեսին[122][183][184]։ Թողարկվելով 61 վարձույթային շուկաներում ֆիլմը երկրորդ ուիքենդի ընթացքում հավաքեց 127,5 միլիոն դոլար։ Ֆիլմն առաջին տեղը սբազեցրեց մոտ 30 երկրներում։ Ինդոնեզիայում այն 4,5 միլիոն դոլարով առաջին ուիքենդի ընթացքում ռեկորդ սահմանեց, իսկ Միացյալ Թագավորությունում՝ 11.1 միլիոն ֆունտ ստերլինգ (18,1 միլիոն դոլար), ինչը մոտ էր Սարդ-մարդը 3-ին (11,8 միլիոնֆունտ ստերլինգ)[185][186]։ Դրա վերջին շուկայում՝ Չինաստանում, Անհավանական սարդ-մարդը յոթերորդ օրվա դեբյուտին հավաքեց 33,3 միլիոն դոլար, ինչն ավելին էր, քան Սարդմ-արդը 3-ի ողջ հասույթը Չինաստանումշ[187]։ Չինաստանը նաև դարձավ ֆիլմի ամենաշատ վարձույթ ստացած երկիրը՝ 48,8 միլիոն դոլարով[188]։
Քննադատական ընդունում
Անհավանական Սարդ-մարդը քննադատների կողմից հիմնականում ստացավ դրական կարծիքներ, ովքեր հատկապես գովաբանում էին Էնդրյու Գարֆիլդի կատարումը։ Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes կայքի 307 կարծիքների հիման վրա ֆիլմ վարկանիշը կազմեց 72%, միջին գնահատականով՝ 6.7/10։ Կայքում ֆիլմի մասին ասվում է․ Լավ ընտրված դերասանական կազմ և պինդ ձեռքի ռեժիսուրա թույլ է տալիս Անհավանական Սարդ-մարդուն հուզել, ի տարբերություն 2002-ականների Սարդ-մարդու ֆիլմի միանման սցենարից"[190]։ Հուլիսի 5-ի տվյալներով Metacritic-ում ֆիլմի միջին գնահատականը 100-ից կազմում է 66, հիմնվելով 42 հիմնականում դրական կարծիքների վրա[191]։ Ըստ Rotten Tomatoes-ի տարեկան ցուցակի, որը կազմվում է կայքի կարծիքների հիման վրա, 2012 թվականի 32-րդ և 2013 թվականի 36-րդ կոմիքսներից վրա հիմնված լավագույն ֆիլմն է[192][193]։ CinemaScore-ի հանդիսատեսղը ֆիլմին տվեց A- գնահատական[194]։
The Hollywood Reporter-ի Ջորդան Մինտզերը ֆիլմն անվանեց բավարարող, բացատրելով, բացատրելով, որ Ուեբն այն նկարահանաել է զգացմունքային և կատակերգական հպումով, ինչպես նա ավելի մռայլ նկարագրությամբ և ավելի ուժեղ սիրային պատմությամբ քան նախորդ տարբերակն էր[195]։ Variety-ի Բոյդ Վան Հեոյջան ֆիլմը նկարագրեց «նոր և ընտանեան տարրերի հիմնականում ճարպիկ, զվարճացնող և զգացմունքային վերամիավորում»[196]։ Լոս Անջելես Թայմս-ի Քենթ Թուրանը գիլմը մաս առ մաս համարեց հիշվող, բայց ոչ ամբողջությամբ, լավագույն տարրն անվանելով Փթերի և Գվենի միջև հարաբերությունները, իսկ Մողեսը՝ «ոչ այնքան դարերի հակառակորդ»[197]։
Դերասանների գիլդիայի 19-րդ մրցանակաբաշխություն[203]
Կինոնկարում կասկադյորների թիմի կատարած լավագույն ախատանք
Առաջադրված
Սիկվելներ և վերարձակում
Sequels and reboot
Անհավանական Սարդ-մարդը նախապես ծրագրավորված էր լինել երեք սիկվելներից առաջինը[204]։ Առաջին սիկվելը՝ «Անհավանական Սարդ-մարդը 2»-ը թողարկվեց 2014 թվականի մայիսի 2-ին[205]։ 2013 թվականի հունիսի 17-ին Sony-ն հայտարարեց երկրորդ ֆիլմից հետո սպասվող ևս երկու սիկվելների մասին, որոնք պետք է թողարկվեցին 2016 թվականի հունիսի 10-ին և 2018 թվականի մայիսի 4-ին, հաջորդաբար[206]։ Այնուամենայնիվ 2014 թվականի հուլիսի 14-ին երրորդ ֆիլմը հետաձգվեց 2015 թվականի անհայտ ամսաթից[207]։
2013 թվականի նոյեմբերին Sony Pictures Entertainment-ի ղեկավար Մայքլ Լինթոնը հայտնեց․ «Մենք շատ էին ձգտում Սարդ-մարդու շուրջը մեծ տիեզերք ստեղծելու համար։ Կան բազմաթիվ ախատանքներ ու սցենարների սևագրեր»[208]։ Վենոմ սպին-օֆֆ ֆիլմը դեևս զարգացման փուկում էր արդեն 2008 թվականից[209]։ 2013 թվականի դեկտեմբերին Sony-ն հայտարարեց սպին-օֆֆներ, որոնք պետք է ներառեյին չարագործներ Վենոմին և Չարագույժ վեցնյակին[210]։
2015 թվականի ձետրվարին Sony Pictures-ը և Marvel Studios-ը հայտնեցին, որ Սարդ-մարդը կհայտնվի Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում (ՄԿՏ)[211], որտեղ հերոսն առաջին անգամ կհայտնվի 2016 թվականի «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ»-ում։ 2017 թվականի հուլիսի 7-ին Sony-ն կթողարկի Ֆեյջի և Պասկալի պրոդյուսերած «Սարդ-մարդը։ Տունդարձ» ֆիլմը[212] և կարունակի ֆինանսավորել, տեղայնացնել և ունենալ «Սարդ-մարդու» ֆիլմերի վերջնական և ստեղծագործական իրավունքները։ Marvel Studios-ը պատճառներ ման կգա, որպեսզի Սարդ-մարդու ապագա ֆիլմերում ներառի նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի այլ հերոսներ[213]։
↑«This Week's Cover: 'The Amazing Spider-Man' – plus, our annual Comic-Con preview!». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին. «I related to Peter Parker [Spidey's alter ego] so much because I felt like someone else inside. I loved the comic books and the animated TV series and I even dressed up as Spider-Man as a kid.»
↑Rick, Katey (2010 թ․ սեպտեմբերի 11). «Interview: Andrew Garfield Says Playing Spider-Man Is Every Skinny Boy's Dream». Cinema Blend. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին. «I'm going to approach it like I approach any other role. I'm just going to work as much as I can, because it's been such an important symbol to me since I was four years old.»
↑«Andrew Garfield, Disappearing Into Spidey's Suit». NPR. 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին. «If you're gonna do it and treat it real—if my DNA is being mixed with that of an actual spider, then why not actually bring in the physicality of a spider? The lightness, the stillness, the patience and how that changes a 17-year-old boy. That's a fun thing to play with, as well.»
↑Kroll, Justin; Stewart, Andrew (2010 թ․ սեպտեմբերի 23). «Emma Stone tangled in Sony's web». Variety. Reed Business Information. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
↑«39th Annual Saturn Awards»(PDF). Academy of Science Fiction, Fantasy & Horror Films. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2013 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.