Անեթ Քերոլ Բենինգ[6] (անգլ.՝ Annette Bening, մայիսի 29, 1958(1958-05-29)[1][2][3][…], Տոպիկա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների դափնեկիր, ինչպես նաև «Օսկար» մրցանակի քառակի անվանակարգված (1991 թվական, 2000 թվական, 2005 թվական, 2011 թվական)[7]։
Առավել հայտնի է «Բագսի» («Bugsy»), «Սիրային պատմություն» («Love Affair»), «Մարսը հարձակվում է» («Mars Attacks!»), «Գեղեցկությունը ամերիկական ձևով» («American Beauty»), «Թատրոն» («Being Julia»), «Կանայք» («The Women») և «Երեխաները կարգին են» («The Kids Are All Right») ֆիլմերում իր մասնակցություններով։
Վաղ տարիներ
Անեթ Բենինգը ծնվել է Տոքիկ քաղաքում, Կանզաս նահանգ։ Նա ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է։ Ապագա դերասանուհու մայրը՝ Շիրլի Էշլին, երգչուհի էր աշխատում եկեղեցում։ Հայրը՝ Առնետ Գրանտ Բենինգը, վաճառքի գծով խորհրդատու էր և ապահովագրական գործակալ[8][9][10]։ Բացի Անեթից ընտանիքում մեծանում էին նրա քույր Ջեյնը և երկու եղբայրները՝ Բրեդլին և Բայրոնը։
Իր վաղ մանկությունը Բենինգը անց է կացրել Վիչիտեում, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր 1959 թվականին։ Բեմում նորամուտը նշել է «Երաժշտության ձայները» մյուզիքլում։ 1975 թվականին ավարտում է Patrick Henry High School դպրոցը, որտեղ սովորում էր դրամա։ Նաև սովորել է San Diego Mesa College քոլեջում և Սան Ֆրանցիսկո քաղաքի Նահանգային Համալսարանում։
Կարիերա
Բենինգը կինոյում իր նորամուտն է նշել «Բնության գրկում» («The Great Outdoors») կատակերգությունում աննշան դերով։ Սակայն արդեն երկու տարի անց նա առաջընթաց է ունենում «Գցողները» («The Grifters») քրեական դրամայում, որում նաև նկարահանվել են Ջոն Քյուսաքը և Անժելիկա Հյուսթոնը։ Դերասանուհին աշխատում է առաջին անվանակարգումները «Օսկար» և BAFTA մրցանակներին։
1991 թվականին Անեթը նկարահանվում է «Բագսի» ֆիլմում՝ իր ապագա ամուսին Ուորեն Բիթիի հետ միասին, որը պրոդյուսավորել է կինոնկարը և դերասանուհու հետ նկարահանվել է գլխավոր դերում։ Վիրջինիա Հիլլի՝ 1930-1940-ական թվականների գանգստեր Բագսի Սիգելի սիրուհու, կերպարանավորման համար Բենինգը արժանանում է անվանակարգման «Ոսկե Գլոբուս» մրցանակին։ 1994 թվականին, արդեն ամուսնացած Բենինգն ու Բիթին, նորից աշխատում են միասին «Սիրային պատմություններ» դրամայում։ Հետագայում դերասանուհին շարունակում է ակտիվորեն նկարահանվել կինոյում՝ հայտնվելով «Ռիչարդ III» («Richard III»), «Ամերիկյան նախագահ» («The American President») («Ոսկե Գլոբուսի» անվանակարգում), «Մարսը հարձակվում է» («Mars Attacks!») և «Պաշարում» («Mars Attacks!») ֆիլմերում։
Նրա կարիերայում ամենամեծ քննադատական և առևտրական հաջողություն դարձավ 1999 թվականի «Գեղեցկություն ամերիկական ձևով» («American Beauty») ֆիլմը։ Բենինգը խաղում է Քերոլայն Բյորնեմին՝ գլխավոր հերոսի կնոջը, պատվախնդիր և վաղուց ամուսնությունում դժբախտ կնոջ։ Ֆիլմը արժանանում է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, իսկ Անեթը արժանանում է ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի և BAFTA մրցանակների։ Նաև դերասանուհին կրկին առաջադրվում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, որոնք զիջում է իր մոտակա մրցակցուհուն՝ Հիլարի Սուենկին։
Մի քանի անցումային կինոնկարներից և կարիերայում մի փոքրիկ դադարից հետո Բենինգը վերադառնում է կինո՝ թատերական աստղ Ջուլիա Լամբերտի կերպարով, «Թատրոն» կատակերգական դրամայում։ Չնայած ֆիլմը հավաքում է ոչ մեծ դրամարկղ, քննադատնեսրը գովում են դերասանուհուն, նրա խաղը անվանելով «փայլուն»[11] և «եռանդուն»[11]։ Բենինգը սպանում է իր առաջին «Ոսկե Գլոբուսը» և հերթական անգամ առաջարկվում է «Օսկար» մրցանակի, որը նա երկրորդ անգամ զիջում է Հիլարի Սուենկին։ Մեկ տարի անց նա հայտնվում է «Տիկին Հարրիս» («Mrs. Harris») հեռւստաֆիլմում, որում դերի համար անվանակարգվում է «Էմմի»[12] և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։
2006 թվականին Բենետը նկարահանվում է «Սուր սահմանագծին» («Running with Scissors») ֆիլմում։ Չնայած կատակերգական դրաման վատ է գնահատվում քննադատների կողմից, նրանք նորից բարձր են գնահատում դերասանուհու խաղը, որն արժանանում է նոր անվանակարգում «Ոսկե Գլոբուս» մրցանակին։
«Կանայք» ֆիլմի ձախողումից հետո Բենինգը նկարահանվում է «Մայրը և զավակները» («Mother and Child») անկախ ֆիլմում, որը դրական է գնահատվում քննադատների կողմից[13]։ Հաջորդ՝ «Երեխաները կարգին են» ֆիլմում, Անեթ Բենինգը, Ջուլիանա Մուրի հետ, խաղում են միասեռ զույգի, որը դաստիարակում է երկու երեխաների։ Քննադատները չեն դադարում հիանալ Բենինգի դերասանական խաղով, իսկ նրանցից ոմանք նշում են, որ «նա իր փայլուն դերի համար արժանի է «Օսկար» մրցանակի»[14][15]։ «Ոսկե Գլոբուսի» 68-րդ արարողությունում Անեթը արժանանում է իր երկրորդ արձանիկին, ինչպես նաև, չորրորդ անգամ անվանակարգվում է «Օսկար» մրցանակի։
Անձնական կյանք
1984 թվականին Բենինգը ամուսնանում է պարուսույց Ջեյ Սթիվան Ուայթի հետ։ 1991 թվականին նրանք բաժանվում են[16]։
1992 թվականից դերասանուհին ամուսնացած է օսկարակիր դերասան և ռեժիսոր Ուորեն Բիթիի (ծնված 1937 թվականին) հետ։ Այդ ամուսնությունում զույգն ունի չորս երեխա՝ Քեթլին Էլիզաբեթ Բիթի (1992 թվական հունվարի 8), Բենջամին Մաքլին Բիթի (1994 թվական օգոստոսի 23), Իզաբել Այրա Էշլի Բիթի (1997 թվական հունվարի 11) և Էլլա Կորին Բիթի (2000 թվական ապրիլի 8)[16]։ Զույգի ավագ դուստրը՝ Քեթլինը, 2010 թվականին կատարում է սեռափոխության վիրահատություն և դառնում է երիտասարդ պատանի Սթիվեն անունով։ Բենինգը և Բիթին բարոյալքվում են դստեր որոշումից, սակայն հետագայում, տեսնելով, որ տղամարդու հանդերձանքում նա իրեն ավելի հարմարավետ է զգում, հաշտվում են այդ մտքի հետ[17]։