- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրեյ Կիրիլենկո (այլ կիրառումներ)
Անդրեյ Պավլովիչ Կիրիլենկո (օգոստոսի 26 (սեպտեմբերի 8), 1906, Ալեքսեևկա, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 12, 1990(1990-05-12)[2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական, կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1966, 1976)։
Գ ործունեություն
1931 թվականից՝ ԽՄԿԿ անդամ, 1936 թվականին՝ Ռիբինսկի ավիացիոն ինստիտուտը ավարտելուց հետո, որպես ինժեներ֊կոնստրուկտոր, աշխատել է ավիացիոն գործարանում։
1938 թվականին՝ Ուկրաինայի Կ(բ) կ Զապորոժիե քաղաքի Վորոշիլովյան շրջկոմի առաջին քարտուղար, 1939-1941 թվականներին՝ Զապորոժիեի մարզկոմի երկրորդ քարտուղար 1941-1942 թվականներին՝ Հարավային ռազմաճակատի 18-րդ բանակի ռազմական, խորհրդի անդամ, 1942-1944 թվականներին՝ Պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ավիացիոն գործարանում, 1944-1962 թվականներին՝ կուսակցական ղեկավարի աշխատանք է կատարել կուսակցության Զապորոժիեի, Նիկոլաևի, Դնեպրո-պետրովսկի, ապա Սվերդլովսկի մարզ-Ա.Պ. Կիրիլենկո կոմներում։
1962 թվականի մայիսից մինչև 1966 թվականը ապրիլը՝ ՌՍՖՍՀ գծով ԽՄԿԿ ԿԿ բյուրոյի նախագահի առաջին տեղակալ, 1966 թվականի ապրիլից՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՀամԿ (բ) կ 18-րդ կոնֆերանսի (1941 թ. փետրվար), ՄՄԿԿ 19-25-րդ համագումարների պատգամավոր 20-22-րդ, 24-25-րդ համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, 1957-1961 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամության թեկնածու, 1962 թվականի ապրիլից մինչև 1966 թվականի ապրիլ՝ անդամ, 1966 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։
Եղել է ԽՍՀՄ 3-10-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 460)։
|