Ահմադ Ռադին իր կարիերան սկսել է 1982 թվականին «Ալ-Զավրա» ակումբում։ Թիմում խաղացել է մինչև 1985 թվականը, երբ տեղափոխվել է «Ալ-Ռաշիդ» ակումբ, որը դրանից ոչ շատ առաջ անցել էր Ուդեյ Հուսեյնի վերահսկողության տակ։ «Ալ-Ռաշիդ»-ի հետ հաղթել է երեք առաջնություն և Իրաքի երկու գավաթ[4]։
Վերադառնալով «Ալ-Զավրա» ակումբ՝ 1991 թվականին դարձել է երկրի չեմպիոն։ Ավելի ուշ խաղացել է քաթարական «Ալ-Վակրա» ակումբում։ 12 գոլով դարձել է 1993/1994 մրցաշրջանի Քաթարի առաջնության լավագույն ռմբարկու[5]։ 1996 թվականին կրկին խաղացել է «Ալ-Զավրա» ակումբում։ Նվաճել 1998/1999 մրցաշրջանի Իրաքի առաջնությունը, որից հետո ավարտել է իր ելույթները։
↑Савин А. В. Мировой футбол: кто есть кто 2011: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2011. — С. 552. — ISBN 978-5-699-46575-0
↑Hassanin Mubarak. (2004 թ․ ապրիլի 17). «Qatar — List of Topscorers» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
↑José Luis Pierrend, Erik Garin. (2008 թ․ մարտի 6). «Asian Player of the Year» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
↑Karel Stokkermans. (2000 թ․ հունվարի 30). «IFFHS' Century Elections» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.