Ախուլգո, լեռ Դաղստանում, Ունցուկուլսկի շրջանում, Անդյան Կոյսու գետի ափին։ Ախուլգո լեռան հետ համանուն պատմական աուլները (Ախուլգո Նոր և Հին) ներկայումս չունեն մշտական բնակչություն։ Լեռան միջով անցնում է թունել (Մախաչկալա-Բոտլիխ ավտոճանապարհ)։
Ավարերենից Ախուլգո բառը (АхІул гохI) բառացի թարգմանվում է որպես «Կանչի լեռ»։
Պատմություն
1838-1839 թվականներին լեռը և երկու ամրացված աուլ նրա գագաթին (Ախուլգո Հին և Նոր) ծառայեցին որպես մայրաքաղաք լեռնականների առաջնորդ Շամիլի համար[1][2]։
1839-ի հունիսի 13-ից օգոստոսի 22-ը Ախուլգո ամրոցում լեռնականները Շամիլի գլխավորությամբ դիմակայեցին ռուսական զորքերի պաշարմանը։ Միայն օգոստոսի 22-ին ռուսական զորքերը արյունահեղության միջոցով տիրացան Ախուլգո լեռանը[2]։
Պատմական գնահատականներ
Ժամանակակից դաղեստանցի հեղինակ Շապի Կազիևը իր «Իմամ Շամիլ» գրքում նկարագրում է Ախուլգո լեռան պայքարը ոչ միայն որպես Կովկասի լեռնականների տղամարդկության օրինակ, ովքեր ապստամբել էին, այլև ցույց տալու համար ռուսական զենքի ուժը։
«Ախուլգոն պաշտպանողների արիությունն աննկարագրելի էր։ Շամիլի ընկեր և զինակից Ալիբեկ Խուզանսկին, երբ թնդանոթային ռումբը փշրում է նրա աջ ուսը և նրա ձեռքը կախվում է միայն ջլերից, խնդրում էր ընկերներին կտրել այն, որպեսզի չխանգարի պայքարել»։
«Պակաս ապշեցուցիչ չէր ռուս զինվորների քաջությունը։ Նրանք պաշարում էին Ախուլգոն իրար ուսի կանգնած, բարձրանալով պարաններով և գլխապտույտ բարձրության վրա աստիճաններով, մյուրիդների կրակի և քարերի կույտերի տակ։ Ցավոք պատմությունը այդ հուսահատ քաջերին դարձրեց ոչ թե բարեկամ, այլ թշնամի»[3]։
Իլյուստրացիա
Կերպարը գրականության և արվեստի մեջ
Հետաքրքիր փաստեր
1839 թվականի Ախուլգոյի ամրոցի պաշարմանը մասնակցել է Նիկոլայ Մարտինովը, ով սպանել է հռչակավոր ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովին[2].
Ծանոթագրություններ