Ալեքսան Մաքսիմի Հարությունյան (հուլիսի 10, 1965, Գիշի, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, դիվանագետ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական[1]։ Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2014-2016)[2]։
Կենսագրություն
Ծնվել է 1965 թ. հուլիսի 10-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում։
Աշխատանքային գործունեություն
- 1989 թ. - աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ որպես գիտաշխատող։
- 1991 թ. - Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի «Հանրապետություն» միավորման ստեղծագործական խմբի ղեկավար։
- 1991-1992 թթ. - Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի «Հայլուր» ստեղծագործական խմբի ղեկավար,
- 1992 թ. - «Արցախ» ստուդիայի ղեկավար։
- 1992 թ. հոկտեմբերից մինչև 1993 թ. մայիս - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 1993 թ. մայիս-հունիս ամիսներին - ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպական երկրների վարչության երկրորդ քարտուղար։
- 1993-1995 թթ. - Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղարը, հետագայում՝ առաջին քարտուղարը։
- 1995-1997 թթ. - Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ։
- 1997-1998 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։
- 1998-1999 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
- 1998-1999 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
- 1999-2003 թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական։
- 2003-2013 թթ. - Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։
- 2014 թ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 2014 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[3]։
- 2015 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[4]։
- 2015 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[5]։
- 2016 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)[6]։
- 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[7]։
- 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
- 2018 թվականի ապրիլի 18-ին ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից[8]։
Դիվանագիտական աստիճան
Ծանոթագրություններ
Նախորդող -
|
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալեքսան Հարությունյան 1995-1997
|
Հաջորդող -
|
Նախորդող Վահագն Մելիքյան
|
Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյան 30 դեկտեմբերի 2014 -
|
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
|
Նախորդող Վահագն Մելիքյան
|
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյան 21 ապրիլի 2015 -
|
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
|
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
|
Պերուի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյան 30 դեկտեմբերի 2015 -
|
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
|
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
|
Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյան 12 հունվարի 2016 -
|
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
|
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարներ |
---|
| |
|
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները |
---|
| |
|
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահներ |
---|
| |
|
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ |
---|
| Գործող անդամներ | |
---|
| Նախկին անդամներ | |
---|
|