Դերասան Անդրեյ Միրոնովի և բալետմայստեր Կիրիլ Լասկարիի հայրն է։
Կենսագրություն
Ալեքսանդր Մենակերը ծնվել է 1913 թվականի ապրիլի 8-ին Սանկտ Պետերբուրգի Գոնչարնայա փողոց, 13 հասցեում[1], Սանկտ Պետերբուրգի Կայսերական համալսարանի շրջանավարտ, փաստաբան Սեմյոն Իսակովիչ (Իցկովիչ) Մենակերի (1890-1974)[2] և Աննա Իոսիֆովնա Մենակերի (օրիորդական ազգանունը՝ Կաց, 1888-1967) ընտանիքում, որոնք ծնունդով եղել են Վիլնայից[3][4]։ Հայրական պապը՝ Վիլնայից քաղքենի Իցիկ Շիմելևիչ Մենակերը (1838-1902 թվականից հետո), եղել է ատաղձագործ, ունեցել է կահույքի և ատաղձագործական արհեստանոց[5][6], ապրել է Ֆոնտանկա, 83 հասցեում[7][8]։
Ալեքսանդր Մենակերի հայրը եղել է Սիբիրյան բորսայի ֆոնդային մասնաճյուղի իսկական անդամ (1913) և զբաղվել է բորսայական գործառնություններով Սանկտ Պետերբուրգի բորսայում։ 1912 թվականից ունեցել է վաճառականական կարգավիճակ (մինչև 1914 թվականը՝ 1-ին գիլդիայի վաճառական), 1914 թվականին բնակվել է Բոլշոյ պրոսպեկտ, 102 հասցեում[9]։ 1920-1930-ական թվականներին հայրն աշխատել է որպես իրավաբան, «Կուստրարիկրեդիտի» լիազոր[10], այնուհետև՝ «Պրոմկրեդիտի» դրամարկղի վարիչ[11]։
1928 թվականին Ալեքսանդր Մենակերն աշխատել է որպես երաժշտական ձևավորող «Ժիվայա գազետա»-ում[12]։ 1929 թվականին ընդունվել Է Դրամատիկական մեծ թատրոնին կից 1-ին գեղարվեստական ստուդիայի դերասանական բաժին, 1930 թվականին տեղափոխվել Բեմական արվեստների տեխնիկումի ռեժիսորական ֆակուլտետ։
1932 թվականից աշխատել է Երաժշտության, էստրադայի և կրկեսի պետական միավորումում և Լենգորէստրադայում՝ կատարելով երաժշտական պարոդիաներ և ֆելիետոններ։ 1933-1934 թվականներին հանդես է եկել Լենինգրադիմյուզիք-հոլում որպես դերասան և ռեժիսոր։ 1935 թվականից եղել Է Խարկովի Կարմիր բանակի տան Ջազ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
1936-1938 թվականներին Ալեքսանդր Մենակերը կրկին հանդես է եկել Լենինգրադի մյուզիք-հոլում դերասանուհի Եվգենիա Միխայլովնա Ֆիշի (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վիտալի Պոլցեյմակոյի կինը) հետ դուետով։
1939 թվականին դարձել Է Մոսկվայի էստրադայի և մանրապատումների թատրոնի արտիստ (եղել է Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնի կազմում), որտեղ առաջին անգամ հանդես է եկել երաժշտական հումորեսկներով՝ Մարիա Միրոնովայի հետ դուետով։
1942 թվականին եղել է «Вот и хорошо!» հակաֆաշիստական ծրագրի բեմադրիչը, «Աղոթե՛ք նրա համար» (ռուս.՝ «Молитесь за него!») երաժշտական ֆելիետոնի հեղինակը և կատարողը, «Москвичи-земляки» ծրագրի ռեժիսորներից մեկը (1942)։
1948 թվականին թատրոնի փակումից հետո «Միրոնովա և Մենակեր» դուետն սկսել է ինքնուրույն ելույթ ունենալ։ Նրանց առաջին գործերից էին «Մոսկովյան հանդիպումներ» և «Ծանոթ դիմանկարներ» համարները։ Նրանք մասնակցել են նաև «Էրմիտաժ» թատրոնի՝ Վլադիմիր Դուխովնիկովի և Մորիս Սլոբոդսկու «Ահա գալիս է շոգենավը» (ռուս.՝ «Вот идёт пароход», 1954) ծրագրին։ 1954 թվականից դուետը ելույթ է ունեցել Մոսկվայի էստրադայի թատրոնում։ Տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը եղել է Մենակերը, իսկ ծրագիրը ներառել է «Մեր տանը» ռուս.՝ «В нашем доме») համերգ-ներկայացումը, «Խոսող նամակներ» (ռուս.՝ «Говорящие письма») և «Ընտանեկան գործեր» (ռուս.՝ «Дела семейные») ներկայացումները (1954), որի համար հիմք է ծառայել Բորիս Լասկինի «Լսվում է ամուսնալուծության գործը» (ռուս.՝ «Слушается дело о разводе») պիեսը։
1968 թվականի դեկտեմբերին Մենակերը տարել սրտամկանի առաջին ինֆարկտը, որի պատճառով Անդրեյ Միրոնովի և Տատյանա Եգորովայի դեկտեմբերի 15-ին նախատեսված հարսանիքը տեղի չի ունեցել։ Հետագայում ևս մեկ ինֆարկտ է տարել։
Ալեքսանդր Մենակերը հանկարծամահ է եղել 1982 թվականի մարտի 6-ին սրտի կանգից։ Թաղված է Մոսկվայի Դոնսկոյ գերեզմանատանը, թիվ 3 տեղամասում, Մարիա Միրոնովայի ծնողների հետ նույն գերեզմանում[13]։
Ընտանիք
Առաջին կինը՝ Իրինա Վլադիմիրովնա Լասկարին (օրիորդական ազգանունը՝ Լիպսկերովա, 1909-1971), Թբիլիսիի օպերային թատրոնի բալերինա,
Որդին՝ Կիրիլ Ալեքսանդրովիչ Լասկարի (1936-2009), խորեոգրաֆ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2002),
Թոռը՝ Կիրիլ Կիրիլովիչ Լասկարի (ծնվ.՝ 1977), սցենարիստ, բանաստեղծ, Arc WW Russia գործակալության կրեատիվ տնօրեն, «Пятница!» ալիքի մարքեթինգի գծով տնօրեն[14][15][15],
Զարմիկ՝ Իսահակ Միխայլովիչ Մենակեր (1905-1978), ռեժիսոր Լեոնիդ Մենակերի հայրը (1929-2012),
Զարմիկներ՝ Ալեքսանդր Արկադևիչ Բելինսկի (1928-2014)[16][17], Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1999) և մանկագիր Գեորգի Յուրմին (1923-2007)։
↑Ընտանիքի մասին տվյալները ներկայացված են հրեական տոհմաբանության JewishGen.org կայքում։ Սեմյոն Մենակերի ծննդյան ամսաթիվը նշվում է 1889 թվականի հուլիսի 21-ին (հին տոմարով), ծննդյան անունը՝ Սեմյոն Ակիվա Իցկովիչ Մենակեր։ Ծնողներն են եղել Իցիկ Շիմելևիչ Մենակերը (1838) և Խանա Հինդա Մենակերը (1862)։ Դա եղել է հոր երկրորդ ամուսնություն։
↑Весь Петербург (1895): В книжках-календарях Санкт-Петербурга на разные годы имя также записывается как Ицик Шмуйлович, Ицка Шемелевич и Ицкель Шлёмович Менакер.
…В своём репертуаре / Мария Миронова, Александр Менакер; Б. М. Поюровский. — М: ГЦТМ им. А. А. Бахрушина, 2011. — 498 с. — (Бахрушинская серия). — 3000 экз. — ISBN 978-5-901977-32-3