Ալեն Թերզյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեն Թերզյան (մայիսի 2, 1949(1949-05-02)[1][2], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա), ֆրանսահայ անվանի կինոգործիչ, Կաննի կինոփառատոնի ժյուրիի ադմինիստրատոր, ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի (Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի) նախագահ, «Alter films» պրոդյուսերական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Ֆրանսիայի պրոդյուսերների ասոցիացիայի նախագահ։
Ֆիլմագրությունը
Որպես դերասան
- «Սեզարի գիշերը» (սերիալ, խաղում է ինքն իրեն, 1976),
- «Դրախտի բանալին» (1991 թ.),
- «Ավտոմեքենայի բանալիները» (սերիալ, խաղում է ինքն իրեն, 2003)։
Որպես պրոդյուսեր
- «Մանր գողերը», (Les ringards) (1978),
- «Վտարանդի Շառլոն» (Les Charlots en délire) (1979),
- «Զինվորական բժիշկը» (Le toubib) (1979),
- «Լաուրա, ստվերներն ամռանը» (1979),
- «Երեքին պետք է վերացնել» (3 hommes à abattre) (1980),
- «Բենզին, բենզին» (Pétrole! Pétrole!) (1981),
- «Փոխվրեժը» (La revanche) (1981),
- «Մարդասպանների պուրակը» (Boulevard des assassins) (1982),
- «Շոկ» (Le choc) (1982),
- «Անողջամտությունը» (L’indiscrétion) (1982),
- «Թող ձեռք բարձրացնեն նրանք, ով բարձր աշխատավարձ է ստանում» (Que les gros salaires lèvent le doigt!) (1982),
- «Երիտասարդ ամուսինը» (Le jeune marié) (1983),
- «Առաջին ցանկությունները» (Premiers désirs) (1984),
- «Ոչ ոքի կանայք» (Femmes de personne) (1984),
- «Շքախումբը» (La smala) (1984),
- «Ափ ձախ, ափ աջ» (Rive droite, rive gauche) (1984),
- «Մեդուզաների տարին» (L’année des méduses) (1984),
- «Ժամադրություն» (Rendez-vous) (1985),
- «Փողի գույնի աչքերով մարդը» (L’homme aux yeux d’argent) (1985),
- «Գնչուհին» (La gitane) (1985),
- «Հանցագործության վայրը» (Le lieu du crime) (1986),
- «Մեկնարկողը» (Le débutant) (1986),
- «Հանդիպումների ակումբը» (Club de rencontres) (1987),
- «Պարույրը» (Spirale) (1987),
- «Խուճապի քամին» (Vent de panique) (1987),
- «Անմեղները» (Les innocents) (1987),
- «Պակասող օղակը» (La passerelle) (1987),
- «Բարև, վախ» (Bonjour l’angoisse) (1988),
- «Օպերացիա «Ապխտած միս»» (L’opération Corned-Beef) (1990),
- «Promotion canapé» (1990),
- «Դրախտի բանալիները» (Les clés du paradis) (1991),
- «Եկվորները» (Les visiteurs) (1993),
- «Ֆանֆան - սիրո բուրմունք» (Fanfan) (1993),
- «Հրեշտակի և սատանայի միջև» (Les anges gardiens) (1995),
- «Կեղծ ամուսնություն» (Ma femme me quitte) (1996),
- «Սոլեյ քույրերը» (Les soeurs Soleil) (1997),
- «Հերոսուհիները» (Héroïnes) (1997),
- «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները» (Les couloirs du temps: Les visiteurs 2) (1998),
- «Բոլորին լողանալ» (Tout baigne!) (1999),
- «Դասախոսը» (Le prof) (2000),
- «Ես մնում եմ» (Je reste!) (2003),
- «Անորսալին» (Anthony Zimmer) (2005),
- «Ամառային ուղևորը» (Le passager de l'été) (2006),
- «Նախագահը» (Président) (2006),
- «Փակ շրջան» (Le premier cercle) (2009),
- «Կոդը փոխվել է» (Le code a changé) (2009),
- «Մարզիչը» (Le coach) (2009),
- «Ռեքվիեմ մարդասպանի հիշատակին» (Requiem pour une tueuse) (2011)։
Որպես պրոդյուսեր հանդես է եկել շուրջ 50 ֆիլմերում, հեռուստատեսային սերիալներում, տարբեր նախագծերում։ Համագործակցել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Ժերար Դեպարդիեն, Ժան Ռենոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Անդրե Տեշինեն, Քրիստոֆեր Ֆրանկը, Քրիստեան Կլավյեն, Մարի Լաֆորեն, Սոֆի Մարսոն, Ժան Մարի Պուարեն և այլք։
Պարգևներ
Հետաքրքիր փաստեր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
|